Jump to content

Գոբելեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գոբելեն, ձեռքով գործված գորգ-նկար։ Որոշակի իմաստով գոբելեն է կոչվում մինչև այժմ գործող փարիզյան մանուֆակտուրայի (հիմնվել է 1662 թվականին, Սեն Մարսել արվարձանում) արտադրանքը։ Որպես թագավորական մանուֆակտուրա՝ նրա գլխավոր մասնաշենքը դարձավ 15-րդ դարի հայտնի ներկարարներ գոբելենների նախկին արհեստանոցը, այդ անունով էլ կոչվեց մանուֆակտուրան ու նրա արտադրանքը։ Գոբելեն գործվել է բրդյա և մետաքսյա գունավոր թելերով։ Գոբելենները գործվել են ձեռքի հատուկ դազգահների վրա։ Գոբելենի բնորոշ հատկանիշն է հիմնաթելերով «Թագավորի այցը գոբելենների մանուֆակտուրա», գոբելեն «Լյուդովիկոս 15-ի պատմությունը» շարքից, բուրդ, մետաքս, ոսկյա և արծաթյա թելեր, Էսքիզը՝ Շ․ Լեբրենի (1673-1679 թվականներին, Սզգային ունեցվածք, Փարիզ) «Երկինք», գոբելեն, բուրդ, Էսքիզը՝ ժ․ Լյուրսայի (1956 թվական, ազգային ունեցվածք, Փարիզ) ստեղծված մակաշերտավոր երեսակողմի և կարերով ստեղծված հակառակ երեսի անհարթությունը 17-18-րդ դարերում պատմական, դիցաբանական, կրոնական և գրական սյուժեներով, գեղարվեստական բարձր արժանիքներով ստեղծված գոբելենները այնպիսի ճանաչում են գտել, որ գոբելեն են կոչվել սկզբում Ֆրանսիայի մյուս մանուֆակտուրաներում և այլ երկրներում ընդօրինակված շպալերները, իսկ 19-րդ դարում ընդհանրապես շպալերները և նույնիսկ մեքենայով խիտ գործված «Երկինք», գոբելեն, բուրդ, Անրի Մատիսի 1946 թվականի էսքիզով (1972 թվական, Ազգային ունեցվածք, Փարիզ) տառները (այսպես կոչված գոբելենային գործվածքները)։ 19-րդ դարում գեղարվեստական մակարդակը իջել է։ 1930- ական թվականներին գոբելենի արվեստը վերածնվել է նոր ոճական հիմքի վրա։

Պատկերը գործվում է ըստ իրական չավփ գունանկարչական էսքիզի՝ չներկված հենքի վրա (բուրդ, վուշ) գունավոր միջնաթելերով (բուրդ, մետաքս, երբեմն՝ ոսկյա և արծաթյա թելեր)։ Յուրաքանչյուր միջնաթել գործվում է իր գունաբծի սահմաններում։ Գործվում են ուղղաձիգ կամ հորիզոնական հաստոցների վրա։ Շպալերի արտադրությունը սկզբնավորվել է Արևմտյան Եվրոպայում, 12-13-րդ դարերում։ Հիմնական կենտրոններն էին՝ Փարիզը, Առասը, Տուռնեն, 15-րդ դարում վերջից Բրյուսելը, որտեղ 16-րդ դարում սկզբին Վատիկանի համար ստեղծվել է «Դործք առաքելոց» շարքը՝ Ռաֆայելի, 17-րդ դարում այլ շարք՝ Պ․ Պ․ Ռուբենսի նախանկարներով։ 17-րդ դարում կեսից Ֆրանսիայում ստեղծվել են շպալերային մանուֆակտուրաներ, որոնք ղեկավարել են խոշոր նկարիչներ (Գոբելենների թագավորական մանուֆակտուրան Փարիզում, մանուֆակտուրաներ Բովեում և Օբյուսսոնում)։ 16-18-րդ դարերում շպալերներ են պատրաստվել նաև Իտալիայում, Անգլիայում, Գերմանիայում, Իսպանիայում։ Շպալերի վրա պատկերվել են առասպելական և պատմական սյուժեներ, այլաբանություններ, որսի տեսարաններ, հովվերգություններ, բնանկարներ։ 18-19-րդ դարերում շպալեր լիովին ենթարկվել է հաստոցային նկարչության կանոններին՝ կորցնելով արժանիքները։ Շպալերի դեկորատիվ սկզբունքները վերածնվել են 20-րդ դարի կեսին ժ․ Լյուրսայի և այլոց ստեղծագործություններում։ Պետրոսի օրոք, 1717 թվականին, Պետերբուրգում հիմնվել է շպալերի մանուֆակտուրա (գոյատևել է մինչև 1859

Հայաստանում շպալերային արվեստը սկզբնավորվել է 1960-ական թվականների կեսերից, տարբեր տեխնիկաների կիրառմամբ (հիմնականում «ռելիեֆային») ստեղծվում են գոբելեններ՝ դրանց տալով յուրօրինակ ազգային, ինքնատիպ լուծումներ։ Այդ ասպարեզում աշխատում են նկարիչներ Կ․ Եղիագարյանը, Ն․ Ասատրյանը, Հ․ Ղազարյանը, Մ․ Փարեմոլզյանը, Ա․ Ոսկերչյանը, Ա․Պարոնյանը և ուրիշներ։ Դ․ Իոսնջյանի նախանկարներով (1979, 1981) Ֆրանսիայում գործվել են «Հայոց այբուբենը» և «Վարդանանք» բարձրարվեստ գոբելենները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 141
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոբելեն» հոդվածին։