Անրի Մատիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Անրի Մատիս
HenriMatisse
Portrait of Henri Matisse 1933 May 20.jpg
Ծնվել է դեկտեմբերի 31, 1869({{padleft:1869|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:31|2|0}})[1][2]
Ծննդավայր Լը Կատո Կամբրեզի
Վախճանվել է նոյեմբերի 3, 1954({{padleft:1954|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:3|2|0}})[1][2] (84 տարեկանում)
Մահվան վայր Նիս[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա[4]
Կրթություն Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (Փարիզ) և Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ, քանդակագործ և փորագրիչ
Ոճ ֆովիզմ, իմպրեսիոնիզմ և Դիվիզիոնիզմ
Ժանր ֆովիզմ
Ուշագրավ աշխատանքներ Պար, Blue Nude և Blue Nude II
Ուսուցիչ Գյուստավ Մորո
Պարգևներ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Անդամակցություն Նկարիչների իրավունքների հասարակություն
Զավակներ Պիեր Մատիս և Ժան Ժերար Մատիս
ստորագրություն
Matisse autograph.png
Henri Matisse Վիքիպահեստում

Անրի Էմիլ Բենուա Մատիսս (դեկտեմբերի 31, 1869[1][2], Լը Կատո Կամբրեզի - նոյեմբերի 3, 1954[1][2], Նիս[3]), ֆրանսիացի գեղանկարիչ և քանդակագործ։ Ֆովիզմի ներկայացուցիչ։ Պաբլո Պիկասոն նրան համարում էր գլխավոր մրցակից և ընկեր[5]։

Կենսագրություն և ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անրի Էմիլ Բենուա Մատիսը (ֆր.՝ Henri Émile Benoît Matisse) ծնվել է 1869 թվականի դեկտեմբերի 31-ին Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Պիկարդիայի Լը Կատո Կամբրեզի փոքրիկ քաղաքում։ Նա Էմիլ Հիպոլիտ Մատիսի և Էլոիզա Աննա Ժերարի անդրանիկ որդին էր։ Մանկության տարիներն անցել են հարևան Բոեն ան Վերմանդուա փոքրիկ քաղաքում, որտեղ նրա հայրը զբաղվում էր ցորենի վաճառքով և ուներ մի կրպակ։ Մայրն օգնում էր հորը կրպակի հարցում և զբաղվում էր կերամիկայի գեղանկարչությամբ[6][7]։

1872 թվականին ծնվում է նրա կրտսեր եղբայր Էմիլ Օգյուստը։ Հոր կամքով ավագ որդին պետք է շարունակեր ընտանեկան գործը, բայց Անրին 1882-1887 թվականներին միջնակարգ դպրոցը և Սեն Քանտենում գտնվող Անրի Մատենի վարժարանն ավարտելուց հետո մեկնում է Փարիզ՝ իրավագիտության դպրոցում օրենք սովորելու[8]։

1888 թվականի օգոստոս ամսին, ուսումն ավարտելուց հետո, երիտասարդ Անրին ստանում է իր մասնագիտությամբ աշխատելու իրավունք։ Նա վերադառնում է Սեն Կանտեն և աշխատում որպես փաստաբանի քարտուղար[6][9]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1889 թվականին Անրի Մատիսի մոտ եղավ ապենդիցիտի նոպա.վիրահատական ապաքինումից հետո մայրը նրան նվիրեց նկարչական պարագաներ։Նա սկզբում արտանկարում էր գունավոր բացիկներից։ Ի հեճուկս հոր նա որոշեց դառնալ նկարիչ և ընդունվեց Կանտեն դե լա Տուրի (ֆր.՝ Ecole Quentin de la Tour) նկարչական դպրոց։ Սկզբնական շրջանում նա սովորեց որպես տեքստիլ արտադրության գծագրող[10][11]:

1891 թվականին նա թողեց իրավաբանական գործունեությունը և նորից գնաց Փարիզ, որտեղ ընդունվեց Ժյուլյանի ակադեմիա։Անրին աշակերտեց սալոնային արվեստի վարպետ Բուգրո Վիլյամին՝ պատրաստվելով ընդունելության քննություներին Փարիզի գեղեցիկ արվեստների ազգային դպրոցում (ֆր.՝ École nationale supérieure des beaux-arts de Paris), որտեղ սակայն չընդունվեց[6][7]: 1893 թվականին նա տեղափոխվեց Փարիզի դեկորատիվ-կիրառական արվեստի բարձրագույն դպրոց (ֆր.՝ École nationale supérieure des arts décoratifs de Paris), որտեղ ծանոթացավ երիտասարդ Ալբեր Մարկեի հետ։ 1895 թվականին նրանք հանձնեցին ընդունելության քննություները և ընդունվեցին Գուստավ Մորոյի արվեստանոց,որտեղ նրանք սովորում էին որպես հրավիրյալ ուսանողներ՝ սկսած 1893 թվականից[6][9]: Այստեղ Անրին ծանոթացավ Ժորժ Ռուոյի, Շարլ Կամուանի,Անրի-Շարլ Մանգենի և Անրի Էվենեպուլի հետ։ Ուսումնառության տարիներին Լուվրում նա կրկնօրինակում էր հայտնի ֆրանսացի և հոլադացի վարպետների գործերը։ Այս տարիներին նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել Ժան Բատիստ Սիմեոն Շարդենի արվեստը ( նրա կողմից են արվել Շարդենի նկարների չորս կրկնօրինակներ)[12]: Անրին այդ ժամանակ գտնվում էր ժամանակակից նկարիչների և ճապոնական ավանդական արվեստի ազդեցության տակ։

1894 թվականին նկարիչի անձնական կյանքում տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն. նա իր բնորդ Կարոլինա Ժոբլոյից ունեցավ դուստր՝ Մարգարիտը (1894-1982)։ 1896 թվականի ամառը նա անց կացրեց Բել Իլ կղզում՝ Բրետանի ափին՝ իր հարևան Էմիլ Բերիի հետ (Փարիզ)։ Այստեղ Անրին ծանոթացավ Ռոդենի ընկերոջ, Էմիլ Բերնարի և Վինսենթ վան Գոգի գործերի կոլեկցիոներ՝ ավստրալացի նկարիչ Ջոն Պիտեր Ռասելի հետ։ 1897 թվականին այցելեց նրան նորից[6][9]:

Ռասելը նրա ծանոթացրեց իմպրեսիոնիզմի և Վինսենթ վան Գոգի աշխատանքների հետ,ում հետ նա ընկերություն էր արել տասը տարի։ Ռասելը Անրիին նվիրեց Վ. վան Գոգի երկու աշխատանք[13]: Նրանց շփումը արմատական ազդեցություն ունեցավ նկարիչի ստեղծագործությունների վրա,ավելի ուշ նա Ռասելին անվանեց իր ուսուցիչ.գունային տեսության բացահայտող[14]:

1896 թվականին Մատիսի հինգ նկար ցուցադրվեցին Գեղեցիկ արվեստների ազգային միության սալոնում, որոնցից երկուսը գնվեցին պետության կողմից, այդ թվում՝ «Կարդացող կինը»՝ նկարված 1894 թվականին Ֆրանսիայի նախագահի Ռամբու-ի ամրոցի բնակարանի համար[15]: Ցուցահանդեսից հետո Անրի Մատիսը Պիեր Սեսիլ Պյուվի դե Շավանիի առաջարկությամբ դարձավ Գեղեցիկ արվեստների ազգային միության անդամ[6][7]:

Իմպրեսիոնիստական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ Իմպրեսիոնիզմ և Պուանտիլիզմ

1890-1902 թվականներին Մատիսը ամեն տարի ստեղծում էր իմպրեսիոնիստական ոգով մի քանի նկար։ Նրա « Դեսերտ» (1897 ), « Մրգեր և սրճաման» (1898 ), « Սպասք և մրգեր » (1901) նատյուրմորտները և վաղ շրջանի երկու պեյզաժ «Բուլոնյան անտառ» (1902), « Լյուքսեմբուրգյան այգի» (1902) վկայում են ,որ նկարիչը գտնվում էր փնտրտուքների մեջ՝ փորձելով գտնել իր ուղին արվեստում[6][9] :

1901-1904 թվականները նրա համար ստեղծագործական որոնումների տարիներ էին[6][9]: Մատիսը խորացավ այլ նկարիչների ստեղծագործությունների ուսումնասիրության մեջ, չնայած լուրջ ֆինանսական դժվարություններին նա ձեռք էր բերում այն նկարները, որոնք իրեն հիացնում էին։Նրա նկարներից մեկում Օգյուստ Ռոդենի գիպսե բյուստն է, Վինսենթ վան Գոգի, Պոլ Գոգենի և Պոլ Սեզանի նկարները։Սեզանի՝ գեղանկարի կառուցվածքը, գույնի հետ նրա աշխատելու տեխնիկան առանձնահատուկ ազդեցություն ունեցան Մատիսի ստեղծագործությունների վրա։ Մատիսը նրան համարում էր իր գլխավոր ներշնչանքը[16]: 1902 թվականի փետրվարին Վեյլ Բերտա պատկերասրահում նա մասնակցել է միացյալ ցուցահանդեսին։ Ապրիլին և հունիսին առաջին անգամ գնվեցին նրա ստեղծագործությունները[17]: 1904 թվականի հունիսին Վոլմար Ամբրուազ պատկերասրահում տեղի ունեցավ Մատիսի առաջին անհատական ցուցահանդեսը, որը մեծ հաջողություն չունեցավ[6][9]: Այդ նույն ամռանը նեոիմպրեսիոնիստ նկարիչներ Պոլ Սինյակի և Անրի Կրոսի հետ նա գնաց Ֆրանսիայի հարավ՝ Սեն Տրոպե։ Պոլ Սինյակի «Էժեն Դելակրուա և նեոիմպրեսիոնիզմ » նկարի ազդեցության տակ նա սկսեց աշխատել դիվիզիոնիզմի տեխնիկայով` օգտագործելով առանձնացված կետային վրձնահարվածներ[18][19]: Սեն Տրոպեում ստեղծվեց նկարչի առաջին գլուխգործոցը. «Շքեղություն, հանգիստ և վայելք» (1904/1905)։Շատ շուտով նկարիչը հրաժարվեց օգտագործած տեխնիկայից՝ հօգուտ լայն շտրիխների։

Անրի Մատիս Արվեստանոց, Մոսկվա, Պուշկինի անվան գեղարվեստի թանգարան

Ֆովիստական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ֆովիզմ

1905 թվականի ամառը Մատիսն անցկացրեց Անդրե Դերենի և Մորիս դե Վալմիկիի հետ՝ միջերկրածովյան ձկնորսական գյուղում։ Այս ժամանակահատվածը հատկանշվում է որպես նկարչի ստեղծագործությունների նշանակալի շրջափուլ։ Դերենի հետ Մատիսը ստեղծեց նոր ոճ, որը պատմության մեջ մտավ «Ֆովիզմ» անունով։Նրա այս շրջանի գործերին բնորոշ էին հարթ ֆորմաները, հստակ գծերը և ոչ խիստ պուանտիլիզմը։ Ֆովիզմը արվեստում որպես ուղղություն ի հայտ եկավ 1900 թվականին՝ փորձարկումների մակարդակով, և ակտուալ էր մինչև 1910 թվականը, շարժումը տևեց մի քանի տարի՝ 1904-1908 թվականները, ունեցավ երեք ցուցահանդես։[20][21] Ֆովիզմ ուղղությունը իր անունը ստացավ համախոհ նկարիչների՝ Մատիսի, Դերենի և Մորիս դե Վալամիկի կողմից։Մատիսը Դերենի հետ ճանաչվեց ֆովիստների լիդեր։ Նրանցից յուրաքանչյուրը ուներ հետևորդներ։Ուղղության մյուս նշանավոր ննկարիչներն էին Ժորժ Բրակը, Ռաուլ Դյուֆին,Կես վան Դոնգենը: Բոլորը բացի Կես վան Դոնգենը եղել են Գուստավ Մորոյի աշակերտները, ով իր աշակերտներին դրդում էր մտածել ձևական շրջանակներից դուրս և հետևել սեփական տեսակենտներին։

1906 թվականից հետո ֆովիզմի դերի նվազումը, խմբի լուծարումը 1907 թվականին ոչ մի կերպ չազդեցին Մատիսի ստեղծագործական վերելքի վրա։ Նրա լավագույն աշխատանքներից մի քանիսը ստեղծել են այս ժամանակահատվածում։ 1905 թվականի աշնանը Փարիզի Աշնանային Սալոնում ապագա ֆովիստները առաջին անգամ հանրության լայն շրջանին ներկայացրեցին իրենց աշխատանքները։Նրանք կտրուկ, էներգիայով լի գույները բառացիորեն զարմացրեցին հանդիսատեսին և զայրույթ առաջացրեցին քննադատների մոտ։ Կամիլ Մոկլերը ցուցահանդեսը համեմատեց հասարակության երեսին նետված ներկով լի տարայի հետ։ Մեկ այլ քննադատ՝ Լուի Վոկսելը, 1905 թվականի հոկտեմբերի 17-ին «Ժիլ Բլազ» թերթում՝ « Դոնատելլոն վայրենիների միջավայրում » (ֆր.՝ Donatello parmi les fauves!), գրախոսականում նկարիչներին տվեց «ֆովիստներ» հեգնական մականունը՝ «վայրենիներ» (ֆր.՝ fauves)։ Այն սրահում , որտեղ ցուցադրությունն էր գտնվում էր Վերածննդի հայտի քանդակագործ Դոնատելլոյի քանդակը։[18][19] Մատիսը ցուցահանդեսին ներկայացրեց երկու աշխատանք «Բաց լուսամուտ » և «Կանաչ գլխարկով կինը »: Լուի Վակսելի քննադատությունը առաջին հերթին ուղղված էր «Կանաչ գլխարկով կինը» կտավին։ Հայտնի կոլեկցիոներների՝ Մայքլ Ստայնի և Գերտրութդա Ստայնի եղբայր, կոլեկցիոներ Լեո Ստայնը ԱՄՆ-ից նկարչից գնեց կտավը հինգ հարյուր ֆրանկով[22]: Աղմկոտ հաջողությունը բարձրացրեց Մատիսի աշխատանքների շուկայական արժեքը, ինչ թույլ տվեց նրան շարունակել զբաղվել գեղանկարչությամբ[18]:

1906 թվականի տարեսկզբի Բերնեյ -Ժյոն պատկերասրահի ցուցահանդեսից հետո 1906 թվականի մարտի 20-ին Անկախների Սալոնում նկարիչը ներկայացրեց իր նոր «Կյանքի ուրախություն» նկարը, որի սյուժեում համադրվում էին հովվերգության և անզուսպ խրախճանքի մոտիվները։ Ակադեմիկները և քննադատները չափազանց դյուրագրգիռ կերպով արձագանքեցին։ Քննադատների մեջ էր «անկախների » վիցե - պրեզիդենտ (փոխնախագահ)Պոլ Սինյակը։ Պոստիմպրեսիոնիստները երես թեքեցին Մատիսից, սակայն Լեո Ստայնը ձեռք բերեց նաև այս կտավը՝ նրա մեջ տեսնելով արդիականության կարևոր նկարագիրը։ Հենց այդ տարում Մատիսը ծանոթացավ երիտասարդ նկարիչ Պաբլո Պիկասոյի հետ։Նրանց առաջին հանդիպումը տեղի ունեցավ Ռյու դե Ֆլյորյու փողոցի Ստայն Սալոնում, որտեղ Մատիսը պարբերաբար տարվա ընթացքում ցուցադրում էր իր գործերը։ Նկարիչների ստեղծագործական ընկերությունը լի էր մրցակցությամբ և փոխադարձ հարգանքով[23]: Գերտրուդա Ստայնը Բալթիմորի և ԱՄՆ-ի ընկերների ՝ Քլարաբել և Էտտա Քոեն քույրերի հետ եղել են Մատիսի և Պիկասոյի մեկենասները և կոլեկցիոներները։ Այժմ Քոեն քույրերի հավաքածուն Բալթիմորի արվեստի թանգարանի ցուցադրության կորիզը[24]:

1906 թվականի մայիսին Մատիսը տեղափոխվեց Ալժիր և եղավ Բիսկրա օազիսում: Ճանապարհորդության ընթացքում նա չնկարեց։ Ֆրանսիա վերադառնալուց հետո նա նկարեց « Մերկ երկնագույնը » ( Հուշանվեր Բիսկրայից) նկարը և ստեղծվեց «Մերկ պառկածը» (Ավրորա) քանդակը։ Երկշաբաթյա ճանապարհորդությունից նա բերեց կերամիկա և գործվածք, որոնք հետագայում հաճախ նրա գործերում օգտագործվում էին որպես նկարի ֆոն։

Ճանապարհորդության տպավորության տակ Մատիսը տարվեց իսլամական Արևելքի զարդանախշերի գծերով՝ արաբեսկա ոճում։ Նրա արաբեսկաների գրաֆիկաներում զգացվում էր կերպարների նուրբ հմայքը։ Այդ ժամանակ նա իր համար բացահայտեց աֆրիկյան ժողովուրդների քանդակագործությունը, սկսեց հետաքրքրվել պրիմիտիվիզմով և դասական ճապոնական փայտափորագրությամբ։ Այդ ժամանակ ստեղծվեցին նկարչի առաջին վիմագրությունները փայտի և կերամիկայի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118578847 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Record #118578847 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014:
  4. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — -12T. Ստուգված է փետրվարի 24-ին 2016:
  5. Jack D. Flam, Matisse and Picasso: the story of their rivalry and friendship, Westview, 2004, էջ 296 (անգլերեն).
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 The Personal Life of Henri Matisse.
  7. 7,0 7,1 7,2 Spurling, Hilary (2001). The Unknown Matisse: A Life of Henri Matisse: The Early Years, 1869—1908. University of California Press, 2001. ISBN 0-520-22203-2, стр. 4-6.
  8. Henri Matisse. Life chronicle.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Матисс Анри на сайте Tonnel.ru
  10. Leymarie, Jean; Read, Herbert; Lieberman, William S. (1966), Henri Matisse, UCLA Art Council, стp.9.
  11. Bärbel Küster. «Arbeiten und auf niemanden hören.» Süddeutsche Zeitung, 6 July 2007.
  12. Spurling, Hilary. The Unknown Matisse: A Life of Henri Matisse, the Early Years, 1869—1908, стp. 86.
  13. Французский художник Анри Матисс. Биография.
  14. [1]
  15. Henri and Pierre Matisse. Cosmopolis, No 2. January, 1999.
  16. Leymarie, Jean; Read, Herbert; Lieberman, William S. (1966), Henri Matisse, UCLA Art Council, стp.10.
  17. Spurling, Hilary. The Unknown Matisse. University of California Press, 2001. ISBN 0-520-22203-2, стр. 232.
  18. 18,0 18,1 18,2 Chilver, Ian (Ed.). Fauvism, The Oxford Dictionary of Art, Oxford University Press, 2004.
  19. 19,0 19,1 John Elderfield: The Wild Beasts Fauvism and Its Affinities, 1976, Museum of Modern Art, стр. 43, ISBN 0-87070-638-1.
  20. John Elderfield, The «Wild Beasts» Fauvism and Its Affinities, 1976, Museum of Modern Art, стр.13, ISBN 0-87070-638-1
  21. Freeman, Judi, et al., The Fauve Landscape, 1990, Abbeville Press, стp. 13, ISBN 1-55859-025-0.
  22. Stefana Sabin: Gertrude Stein. Rowohlt, Reinbek 1996, ISBN 3-499-50530-4, стр. 36
  23. Spurling, Hilary. The Unknown Matisse: A Life of Henri Matisse, the Early Years, 1869—1908, стp 352—553.
  24. The Cone Collection. Baltimore Museum of Art.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]