Բոեն ան Վերմանդուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոեն ան Վերմանդուա (այլ կիրառումներ)
Քաղաք
Բոեն ան Վերմանդուա
ֆր.՝ Bohain-en-Vermandois
Զինանշան
Blason Bohain-en-Vermandois.svg

Hôtel de ville de Bohain.jpg
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասՊիկարդիա
ՇրջանԷնա
ՀամայնքԲոեն ան Վերմանդուա
ՄէրԺան Լուի Բրիկու
2014-2020
Մակերես31,74 կմ²
Բնակչություն5 841 մարդ (2012)
Խտություն184 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքս02110
Փոստային ինդեքսներ02110[1]
Պաշտոնական կայքbohainenvermandois.fr
##Բոեն ան Վերմանդուա (Ֆրանսիա)
Red pog.png
##Բոեն ան Վերմանդուա (Պիկարդիա)
Red pog.png

Բոեն ան Վերմանդուա (ֆր.՝ Bohain-en-Vermandois), Ֆրանսիայի հյուսիսում գտնվող քաղաք, մտնում է Պիկարդիա մարզի մեջ, քաղաքի շրջանն է համարվում Էնան, մտնում է նաև Սեն Կանտեն շրջանի մեջ, քաղաքի կենտրոնը համարվում է Բոեն ան Վերմանդուանը։ Քաղաքը գտնվում է Սեն Կանտենից 22 կմ դեպի հյուսիս-արևելք հեռավորության վրա։

Քաղաքի բնակչությունը ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 5 841 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին դարերում, այն տարածքում, որտեղ հիմա գտնվում է քաղաքը, մինչև 1956 թվականը անվանվել է ընդամենը Բոեն[2], քաղաքը եղել է բազմաթիվ ֆեոդալների հետաքրքրության կենտրոնը, այս քաղաքը նաև եղել է բազմաթիվ մարտերի թատերաբեմ։ Քաղաքում և նրա մոտակայքերում կարելի է գտնել նաև ավերված պատերի մնացորդներ։

Երբ Բոենը վերջնականապես մտավ Ֆրանսիայի տարածքի մեջ, դրանից հետո այստեղ բոլոր մարդկանց ուշադրության կենտրոնը գրավեց առևտուրն ու արագ արդյունաբերության զարգացումը, և հետո քաղաքը դարձավ տեքստիլի արտադրության կենտրոնը[2]։ Քաղաքի պատմությունը մարդկանց առավել հայտնի է նրանով, որ Նապոլեոնը իր կնոջ՝ Ժողեֆինի համար պատվիրել է տեղային գորգագործներին շարֆ պատրաստել։ Այս ժամանակներում շատ հին գործարաններ արդեն փակված են, բայց քաղաքում շարունակվում է դարավոր ավանդույթների պահպանությունները։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոտր Դամ դե Լուրդի եկեղեցին, որը վերակառուցվել է Նեոգոթիկական ոճով, առաջին համաշխարհային պատերազմից հետո
  • Քաղաքապետարանը, որը կառուցվել է XIX դարում, ֆլամանդյան ոճով
  • Քաղաքի բողոքական տաճարը, որը կառուցվել է XX դարի 30-ական թվականներին
  • Անրի Մատիսի տուն-թանգարանը, որտեղ հանրահայտ նկարիչը անցկացրել է իր մանկությունը և երիտասարդությունը

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղված բնակչության կառուցվածքը.

  • գյուղատնտեսություն — 1,7 %
  • արդյունաբերություն — 18,8 %
  • շինարարություն — 8,9 %
  • առևտուր, տրանսպորտ և ծառայությունների ոլորտ — 35,6 %
  • պետական և տեղական ինքնակառավարման ծառայություններ — 34,9 %

Անաշխատունակների մակարդակը 2011 թվականին կազմել է 26,9 % (ամբողջ Ֆրանսիայում — 12,8 %, Էնա գավառում — 15,9 %)։
1 մարդու տարեկան եկամուտը 2011 թվականին կազմել է 14 928 եվրո (ամբողջ Ֆրանսիայում — 25 140, Էնա գավառում — 21 148)։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվի դինամիկա

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  2. 2,0 2,1 «Боэн»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907