Շատո Տիեռի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
ֆր.՝ Château-Thierry[1]
ֆր.՝ Château-Égalité[2]
ֆր.՝ Égalité-sur-Marne[2]
Զինանշան
Blason Château-Thierry 02.svg

Château-Thierry Mairie Tour Balhan Remparts.jpg
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես16,55 կմ²
ԲԾՄ63 մետր
Բնակչություն15 254 մարդ (հունվարի 1, 2019)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային ինդեքսներ02400[4]
Պաշտոնական կայքville-chateau-thierry.fr
##Շատո Տիեռի (Ֆրանսիա)
Red pog.png

Շատո Տիեռի (ֆր.՝ Château-Thierry), համայնքը գտնվում է Ֆրանսիայի հյուսիսում։ Ավելի կոնկրետ Օ-դե-Ֆրանս շրջանում, Էն գավառումում։ Շատո Տիեռին գտնվում է կենտրոնում։ Փարիզի արևելքից 85 կմ, իսկ Ռեյմսի արևմուտքից 51 կմ հեռավորության վրա։

Բնակչությունը 2014 թվականին կազմում էր 14 546 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է Հռոմեական կայսրության գոյության վերջին տարիների ընթացքում։ Օտմյու կոչվող բնակավայրը գտնվում էր Սուասոնի Տրուա կոչվող։ Այնտեղով էր անցնում նաև Մառն գետը։

VIII դարում մայորդոմ Կառլոս Մարտելը գերեվարում է ֆրանկների թագավորին և փակում նրան Օտմյու դղյակում։ Շուտով այն ստանում է «Castrum Theodorici» անվանումը, որը շուտով դառնում է «Շատո Տիեռի» («Theodorici» անունը թարգմանվեց ֆրանսերենից որպես Տիեռի)։ Շատո Տիեռին երկար տարիներ շարունակ պատկանում էր Վերմանդուայի գրաֆներին՝ ֆրանսիայի թագավորների մոտ բարեկամներին։

Շատո Տիեռիի տարածքում էին տեղի ունեցել երկու կարևոր մարտեր։ Առաջին մարտը տեղի է ունեցել 1814 թվականին փետրվարի 12–ին, Նապոլեոնի վեցօրյա պատերազմի ժամանակ, իսկ Առաջին աշխարհամարտի ժամանակ 1918 թվականին այստեղ դաշնակիցները հարված հասցրին գերմանական զորքին։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայտնի Շատո Տիեռի դղյակի ավերակներ։ Պահպանվել են պատերի մի մասը, Սեն-Ժան և Սեն-Պիեր դարպասները։
  • XVII դարի վանք։ Ներկայումս գործում է որպես քոլեջ։
  • XV դարի եկեղեցի։
  • Բողոքական եկեղեցի։
  • Բալն (նախկին դիտարան)։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության զբաղվածությունը՝

  • գյուղատնտեսություն — 0,8 %
  • արդյունաբերություն — 16,1 %
  • շինարարություն — 3,8 %
  • առևտուր, տրանսպորտ և սպասարկման ոլորտ — 42,3 %
  • պետական ​​և համայնքային ծառայություններ — 37,0 %

Գործազրկության մակարդակը (2014) — 22,9 % (Ֆրանսիա — 13,5 %, Էն համայնք — 17,8 %)։ Մեկ մարդու տարեկան միջին եկամուտը(2013) — 17 385 եվրո (Ֆրանսիա — 20 185 եվրո, Էն համայնք — 18 300 եվրո)։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվի դինամիկա

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]