Վիկ սյուր Էն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիկ սյուր Էն (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Վիկ սյուր Էն | |||
Vic-sur-Aisne | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Երկրամաս | Պիկարդիա | ||
Գավառ | Էնա | ||
Համայնք | Վիկ սյուր Էն | ||
Քաղաքապետ | Բերնար Բյուել 2014-2020 | ||
Մակերես | 5,23 կմ² | ||
ԲԾՄ | 36 մետր, 143 մետր | ||
Բնակչություն | 1 751 մարդ (2012) | ||
Խտություն | 2096 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Փոստային ինդեքս | 02290 | ||
Փոստային դասիչ | 02290[1] | ||
INSEE կոդ | 02795 | ||
Պաշտոնական կայք | mairie-vicsuraisne.fr | ||
| |||
Վիկ սյուր Էն (ֆր.՝ Vic-sur-Aisne), գյուղ Ֆրանսիայի հյուսիսում, մտնում է Պիկարդիա երկրամասի և Էնա գավառի կազմի մեջ։ Գյուղի շրջանն է համարվում Սուասոնը։ Գյուղը գտնվում է Կոմպիեն քաղաքից 25 կմ դեպի արևելք և Սուասոն քաղաքից 17 կմ դեպի արևմուտք։ Տեղակայված է Էնա գետի ափին։
Գյուղի բնակչությունը 2012 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 1751 մարդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրում, որը գտնվում էր Վիկա ամրոցի մոտ և Էնա գետի ափին, դեռևս շատ դարեր շարունակ տիրապետել է հռոմեական կայսրությունը; Սուասոնում գտնվող հռոմեական ճանապարհը անցնում է այժմյան գյուղի կենտրոնով։ Սիագրիայի թագավորության անկումից հետո, Վիկը նույնպես չի դիմանում քրոնիկ հարձակումներին և նա նույնպես մի քանի դար շարունակ ընկնած է մնում, մինչև 814 թվականին, երբ նա կմտներ գյուղի կազմի մեջ, կվերականգնվեր նրա կառույցը։ Այնուհետև այն փողանցվել է Կառլոս Մեծի աղջիկ Բերտոյին, ով նախկինում ապրում էր Սուասոնում գտնվող Սեն Մեդարի վանքում։ 889 թվականին Ֆրանսիայի թագավոր Էդը նորմանների հարցակումներից պաշտպանվելու համար, հրամայում է Վիկայի ամրոցը վերակառուցել և այնտեղ տեղադրեց իր գրեթե ողջ կայազորը։
X և XI դարերին Վիկայի ամրոցը դառնում է Ֆրանսիայի թագավորների վեճի առարկան, Կուսայի պարոնների և Սեն Մեդարի աբբաների, ամրոցը կրկին գնում է ձեռքից-ձեռք, և վերջում մնում է վերջին մարդուն։ XVI դարում թագավոր Ֆրանցիսկ I-ը և Հենրի II-ը Վիլեր Կոտրեյի ամրոցը գրավելու ճանապարհին, որոշում են ապաստանել Վիկայի ամրոցում։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դոնժոնը՝ քաղաքի կենտրոնում — նախկին Վիկա ամրոցի գլխավոր աշտարակն է
- XVIII դարի պալատ, փաստաբար վերակառուցվել է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո։
- Քաղաքի քաղաքապետարան
- Նոտր Դամի եկեղեցին XI—XVI դարեր, վերակառուցված XIX դարում։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անաշխատունակների մակարդակը 2011 թվականին կազմել է 15,7 % (ամբողջ Ֆրանսիայում — 12,8 %, Էնա գավառում — 15,9 %)։
1 մարդու տարեկան եկամուտը 2011 թվականին կազմել է 21 541 եվրո (ամբողջ Ֆրանսիայում — 25 140, Էնա գավառում — 21 148)։
2010 թվականին 1158 մարդկանցից (15—64 տարեկան) 834-ը եղել են առավել ակտիվ տնտեսվարողներ, 324-ը եղել են համեմատաբար ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը կազմել է 72,0 %, 1999 թվականին եղել է 69,9 %)։ 834 ակտիվ քաղաքացիներից 703-ը աշխատել են տարբեր ձեռնարկություններում (390 տղամարդ և 313 կին), անաշխատունակների թիվը կազմել է 131 մարդ (63 տղամարդ և 68 կին)։ 324 ոչ ակտիվ մարդկանցից 78-ը եղել են կամ աշակերտ կամ էլ ուսանող, 131-ը եղել են թոշակառու, 115-ը եղել են ոչ ակտիվ այլ պատճառներով[2]։
Ժողովրդավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվի դինամիկան
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հռոմեական դարաշրջանում ճանապարհային ձող
-
Վիկա ամրոցի ներքին տեսքը
-
Ամրոցի առջևի պարկ
-
Քաղաքի քաղաքապետարանը
-
Նոտր Դամի եկեղեցին
-
Էնան Վիկայի մոտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին. (приближённые данные, в 1999 году временная занятость учтена частично)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկ սյուր Էն» հոդվածին։ |
|