Jump to content

Վիլեր Կոտրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիլեր Կոտրե (այլ կիրառումներ)
Քաղաք
Վիլեր Կոտրե
Villers-Cotterêts
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասՊիկարդիա
ԳավառԷնա
ԿանտոնՎիլե Կոտրե (կանտոն)|Վիլե Կոտրե
ՄէրՖրանկ Բրիֆո
2014-2020
Մակերես41,71 կմ²
ԲԾՄ65 մետր, 226 մետր
Բնակչություն10 411 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքս02600
Փոստային դասիչ02600[1]
INSEE կոդ02810
Պաշտոնական կայքmairie-villerscotterets.fr
Վիլեր Կոտրե (Ֆրանսիա)##
Վիլեր Կոտրե (Ֆրանսիա)
Վիլեր Կոտրե (Պիկարդիա)##
Վիլեր Կոտրե (Պիկարդիա)

Վիլեր Կոտրե (ֆր.՝ Villers-Cotterêts), համայնք Ֆրանսիայի հյուսիսում՝ Օ դը Սեն երկրամասի Էնա գավառում։ Սուասոնի շրջանի կազմի մեջ մտնող համանուն կանտոնի վարչական կենտրոնն է։ Համայնքը գտնվում է մայրաքաղաք Փարիզից 78 կմ դեպի հյուսիս-արևելք և Սուասոն քաղաքից 24 կմ դեպի հարավ-արևմուտք։ Քաղաքի միջով անցնում է N2 մայրուղին։

Քաղաքի բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 10 411 մարդ։

Վիլեր Կոտրեի հիմնադրումը կապված է թագավոր Դագոբերտ I-ի հետ, որը սիրում էր որսորդությամբ զբաղվել այստեղ և կառուցել էր տվել մի ամրոց։ Այնուհետև ամրոցին տիրել են տեղացի սենյորները։ 1165 թվականին ամրոցը ձեռք է բերել և վերակառուցել Ֆլանդրիայի կոմս Ֆիլիպ Էլզասցին։ 1214 թվականին Վալուա կոմսությունը, որի կազմում էր գտնվում Վիլեր Կոտրեն, դարձել է թագավորի սեփականությունը, և Ֆիլիպ III-ը այն հանձնել է իր որդուն՝ Կառլ Վալուային, որը ամրոցն այնպիսի ճոխությամբ է վերակառուցել, որ ժամանակակիցները դրա մասին խոսել են մեծ հիացմունքով։

Հարյուրամյա պատերազմը գրեթե ամբողջովին ավերում է Վիլեր Կոտրեն, ինչպես նաև Վալուայի բոլոր երկրները։ Քաղաքի հաջորդ վերածնունդն արդեն կապված է թագավոր Ֆրանցիսկ I-ի հետ, որը գահ է բարձրացել 1515 թվականին։ Ֆրանցիսկ թագավորը որսորդության մեծ սիրահար լինելով, տեղի կենդանիներին շատ էր սիրում. այդպիսով նրա սերը դեպի որսորդությունը ստիպեցին նրան այստեղ կառուցել նոր ամրոց, իսկ ամրոցի շինարարության հետ մեկտեղ այստեղի բնակչությունը և աննախադեպ աճ գրանցեց։ 1539 թվականին Ֆրանցիսկ I-ը այստեղ ստորագրում է հանրահայտ Վիլեր Կոտրեյի հրամանագիրը։

Ֆրանցիսկ I-ի ժառանգորդն է լինում Հենրիխ II-ը, որը նույնպես շատ էր սիրում իր ժամանակն անցկացնել Վիլեր Կոտրեյում, նրա հրամանով այստեղի ամրոցը վերակառուցվում է, որի ճարտարապետն է լինում Ֆիլիբեր Դելորմը, որն այդ ժամանակների լավագույն ճարտարապետն էր համարվում, նա նաև կառուցել է Շենոսոյի ամրոցը։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆրանցիսկ I-ի ամրոցը XVI դար
  • Շատո դե Նու XIII-XVI դարեր
  • Գրող Ալեքսանդր Դյումայի (հայր) տուն-թանգարանը, հայրենի քաղաքում
  • Հերիխ II-ի տաղավարը XVI դար
  • Սուրբ Նիկոլայի եկեղեցին

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության զբաղվածություն.

  • գյուղատնտեսություն — 2,6 %
  • արդյունաբերություն — 14,9 %
  • շինարարություն — 3,0 %
  • առևտուր, տրասպորտ և ծառայությունների ոլորտ — 57,5 %
  • պետական և տեղական ինքնակառավարման ծառայություններ — 22,0 %

Անաշխատունակների մակարդակը 2011 թվականին կազմել է 15,6 % (ամբողջ Ֆրանսիայում — 12,8 %, Էնա գավառում — 15,9 %)։
1 մարդու տարեկան եկամուտը 2011 թվականին կազմել է 21 032 եվրո (ամբողջ Ֆրանսիայում — 25 140, Էնա գավառում — 21 148)։

2010 թվականին 6705 մարդկանցից (15-64 տարեկան) 4962-ը եղել են առավել ակտիվ տնտեսվարողներ, 1743-ը եղել են համեմատաբար ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը կազմել է 74,0 %, 1999 թվականին եղել է 71,7 %)։ 4962 ակտիվ քաղաքացիներից 4201-ը աշխատել են տարբեր ձեռնարկություններում (2254 տղամարդ և 1947 կին), անաշխատունակների թիվը կազմել է 761 մարդ (355 տղամարդ և 406 կին)։ 1743 ոչ ակտիվ մարդկանցից 579-ը եղել են կամ աշակերտ կամ էլ ուսանող, 534-ը եղել են թոշակառու, 630-ը եղել են ոչ ակտիվ այլ պատճառներով[2]։

Սկսած 1962 թվականից Վիլեր Կոտրեյում է գտնվում աշխարհահռչակ ավտոմեքենա արտադրության Volkswagen France կազմակերպության շտաբ-բնակարանը։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվի դինամիկա։

Հայտնի տեղացիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  2. «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին. (приближённые данные, в 1999 году временная занятость учтена частично)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլեր Կոտրե» հոդվածին։