Հարյուրամյա պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարյուրամյա պատերազմ (ֆր.՝ Guerre de Cent Ans, անգլ.՝ Hundred Years' War), մի կողմից՝ Անգլիայի և նրա դաշնակիցների, մյուս կողմից՝ Ֆրանսիայի և նրա դաշնակիցների միջև ռազմական գործողությունների շարք, որը տևել է 1337–ից առ 1453 թվականը։ Հակամարտության պատճառ է հանդիսացել ֆրանսիական գահի նկատմամբ Պլանտագնետներ անգլիական թագավորական հարստության հավակնությունները։ Ֆրանսիան, իր հերթին, ձգտում էր դուրս մղել անգլիացիներին երկրի հարավային Գիեն նահանգից։ Չնայած սկզբնական հաջողություններին՝ Անգլիան այդպես էլ չհասավ իր նպատակներին, իսկ պատերազմի վերջում մայրցամաքի տիրույթներից նրան մնաց միայն Կալե նավահանգիստը։

Պատերազմը տևել է 116 տարի (ընդմիջումներով)։ Պատերազմի առաջին փուլը (Էդվարդի պատերազմ) շարունակվել է 1337 - 1360թթ., երկրորդը (Կարոլինգյան պատերազմ)` 1369—1389թթ., երրորդը (Լանկաստերյան պատերազմ)` 1415 - 1429թթ., չորրորդը՝ 1429 - 1453թթ

«Հարյուրամյա պատերազմ» եզրը ստեղծվել է հետագայում պատմաբանների կողմից։