Հակառակ Տրուայի պայմանագրի, հոր՝ Շառլ VI-ի մահից հետո, իրեն թագավոր է հռչակել, սակայն փաստորեն իշխում էր միայն Լուարայից հարավ ընկած տարածքում։ Ժողովրդական ազատագրական շարժման առաջնորդ Ժաննա դ՚Արկի օժանդակությամբ 1429 թվականին թագադրվել է, 1437 թվականին մտել Փարիզ։ Նա անցկացրել է թագավորական իշխանությունն ամրապնդող մի շարք բարեփոխումներ, ստեղծել կանոնավոր բանակ, սահմանել մշտական ուղղակի հարկ։ 1435 թվականից դադարեցրել է Գլխավոր շտատների հրավիրումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 325)։