Վալուաներ
| Վալուաներ | |
|---|---|
| ֆրանսերեն՝ Valois | |
| Տեսակ | արքայատոհմ և ազնվական տոհմ |
| Մասն է | Կապետինգներ |
| Երկիր | Ֆրանսիա |
| Ծագում | Կապետինգներ |
| Հիմնադիր | Շառլ Վալեցի |
| Հիմնում | 1270 |
| Ավարտ | 1589 թվական |
| Ազգային պատկանելիություն | ֆրանսիացիներ |
| Կրտսեր ճյուղեր | House of Valois-Anjou?, House of Valois-Burgundy?, list of Dukes of Brabant?, list of counts and dukes of Nevers?, Counts and Dukes of Alençon?, Օրլեանի չորրորդ տոհմ, Counts and Dukes of Angoulême?, Orléans-Longueville? և House of Alençon? |
Վալուաների կապեյան ընտանիք, Կապեյան արքայատոհմի կրտսեր ճյուղը, որն իշխել է Ֆրանսիայի թագավորությունում 1328 թվականից մինչև 1589 թվականը։ Նա Կապետինգների ուղիղ հաջորդողն է ու նախորդել է Բուրբոններին[1]։
Վալուաներից առաջին թագավորը Ֆիլիպ VI էր։ Լյուդովիկոս XI-ի օրոք հիմնականում ավարտվել է Ֆրանսիայի տերիտորիալ միավորումը։ Ֆրանցիսկ I-ի կառավարմամբ սկսվել է բացարձակ միապետության դարաշրջանը Ֆրանսիայում։ Վալուաների դինաստիան ընդհատվել է կրոնական պատերազմների ժամանակ (Հենրի III-ի սպանությամբ)։ Վալուաների տոհմի վերջին շառավիղն էր Մարգարիտ Վալուան (1553-1615), Հենրի IV Բուրբոնի (1589-1610) առաջին կինը։
Նրանց անվանումը ծագում է Ֆիլիպ IV Գեղեցիկի հոր Ֆիլիպ III Քաջի որդուն՝ Շառլին տրված արքայական տիտղոսից։ Անդրանիկ ճյուղի գահակալությունն ավարտվեց 1498 թվականին, բայց նա ընդգրկում է բազմաթիվ կրտսեր ճյուղեր.
- Ալանսոնի դքսերի ճյուղը, որոնց գահակալությունն ավարտվեց 1549 թվականին, ծագում է Շառլ Վալեցու երկրորդ որդուց՝ Շառլ II-ից,
- Անժուի դքսերի ճյուղը, որոնց գահակալությունն ավարտվեց 1481 թվականին, ծագում է Ժան II Բարիի երրորդ որդուց՝ Լուիից,
- Բերիի դքսերի ճյուղը, որոնց գահակալությունն ավարտվեց 1416 թվականին, ծագում է Ժան II Բարիի երրորդ որդուց՝ Ժանից,
- Վալուա-Բուրգոնի դքսերի ճյուղը, որոնց գահակալությունն ավարտվեց 1477 թվականին, ծագում է Ժան II Բարիի չորրորդ որդուց՝ Քաջ Ֆիլիպից։
Այս ճյուղն ունեցել է երկու այլ ենթաճյուղ.
- Օռլեանի դքսերի ճյուղը, որոնց գահակալությունն ավարտվեց 1515 թվականին և հաջորդեցին Լուիի գահին, ով Շառլ V-ի որդին էր։ Այս ճյուղն ունեցել է մեկ այլ ենթաճյուղ.
- Անգուլեմի կոմսերի ճյուղը, որոնց գահակալությունն ավարտվեց 1589 թվականին, ովքեր հաջորդեցին Լուիի երկրորդ որդուն՝ Ժանին։
Հավասարապես գոյություն են ունեցել անօրինական այլ ճյուղեր.
- Լոնգվիլի,
- Վալուա-Սեն-Ռեմիի,
- Անգուլեմի դքսերի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Larousse, Éditions. «Encyclopédie Larousse en ligne - Valois». www.larousse.fr (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 236)։ |