Jump to content

Կապետինգներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապետինգներ
ֆր.՝ Capétiens
Տեսակազնվական տոհմ և արքայատոհմ
Մասն էRobertians?
ԵրկիրՖրանսիա
ՏիրույթներNantouillet Castle?
ԾագումԿարոլինգներ
ՀիմնադիրՀուգո Կապետ
Ավարտ1328 թ.
Ազգային
պատկանելիություն
ֆրանսիացի
Դավանանքքրիստոնեություն
Կրտսեր
ճյուղեր
Burgundy family?, House of Évreux?, Վալուաներ, Բուրբոններ, Օրլեանի չորրորդ տոհմ, Brazilian imperial family?, Ավիսների հարստություն և House of Braganza?

Կապենինգներ (ուշ լատ. Capetingi, ֆրանս. Capétiens), թագավորական դինաստիա Ֆրանսիայում (987-1328 թթ.)։ Դինաստիայի հիմնադիրն է Հուգո Կապետը (այստեղից՝ անվանումը), որը թագավոր է ընտրվել Կարոլինգների դինաստիայի վերջին թագավորի մահից հետո։ Կապետինգների օրոք թագավորական իշխանությունը ընտրականից դարձավ ժառանգական։ Նրանց հաջողվեց ընդլայնել թագավորական տիրույթները՝ այդպիսով XIV դարի սկգբին միավորելով Ֆրանսիայի տարածքի 3/4-ը։ Կապետինգների քաղաքականությունը նպաստում էր կենտրոնացված պետության կազմավորմանը։ Անժառանգ Շառլ Գեղեցիկի մահից հետո ֆրանսիական գահն անցավ Վալուաների դինաստիային։ Կապետինգների արքայացանկը.

  1. Հուգո Կապետ (թագավորել է 987-996 թթ.)
  2. Ռոբերտ II (996-1031 թթ.)
  3. Հենրի I (1031-60 թթ.)
  4. Ֆիլիպ I (1060-1108 թթ.)
  5. Լյուդովիկոս VI Հաստամարմին (1108-37 թթ.)
  6. Լյուդովիկոս VII (1137-80 թթ.)
  7. Ֆիլիպ II Օգոստոս (1180-1223 թթ.)
  8. Լյուդովիկոս VIII (1223-1226 թթ.)
  9. Լյուդովիկոս IX Սուրբ (1226-70 թթ.),
  10. Ֆիլիպ III Խիզախ (1270-85 թթ.)
  11. Ֆիլիպ IV Գեղեցիկ (1285-1314 թթ.)
  12. Լյուդովիկոս X (1314-16 թթ.)
  13. Ֆիլիպ V (Ֆիլիպ IV-ի 2-րդ որդին, 1316-22 թթ.)
  14. Շառլ Գեղեցիկ (Ֆիլիպ IV-ի 3-րդ որդին, 1322-28 թթ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 251