Ֆիլիպ II Օգոստոս
Ֆիլիպ II Օգոստոս | |
|---|---|
| Ծնվել է՝ | օգոստոսի 21, 1165[1] |
| Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
| Մահացել է՝ | հուլիսի 14, 1223[1] (57 տարեկան) |
| Վախճանի վայր | Մանտ լա Ժոլի |
| Երկիր | |
| Տոհմ | Կապետինգներ |
| Հայր | Լուի VII[2] |
| Մայր | Ադել Շամպայնացի[2] |
| Երեխաներ | Լուի VIII[2], Marie of France, Duchess of Brabant?[2], Ֆիլիպ I Յուրպել և Peter Karlotus? |
| Հավատք | քրիստոնեություն |
| Առողջական վիճակ | միակնություն |
Ֆիլիպ II Օգոստոս (ֆրանսերեն՝ Philippe Auguste, օգոստոսի 21, 1165[1], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - հուլիսի 14, 1223[1], Մանտ լա Ժոլի), Ֆրանսիայի թագավոր 1180 թվականից։ Կապետինգների դինաստիայից։
Հենվելով մանր և միջին ֆեոդալիզմի, եկեղեցու վրա, դաշնակցելով քաղաքների հետ (դոմենից դուրս գտնվող քաղաքներին լայնորեն շնորհել է քաղաքային ազատություններ)՝ վարել է Ֆրանսիայի միավորման և պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։ 1186 թվականին իր դոմենին է միացրել Վերմանդուան, 1189 թ.-ին՝ Բերրիի և Ռեյմսի դքսությունները, 1202-1206 թթ.-ին անգլիացիներից վերանվաճել է Նորմանդիան, Մենը, Անժուն, Տուրենը, Պուատուի մեծ մասը։
1206 թվականի պայմանագրով Անգլիան հրաժարվել է Լուարից հյուսիս ընկած ֆրանսիական հողերից։ Այնուհետև իր դոմենին է միացրել Օվերնի (1213), Արտուայի (1214) կոմսությունները, ապա՝ Լանգեդոկը։ Ֆիլիպ II Օգոստոսն իրականացրել է վարչական և ֆինանսական մի շարք բարենորոգումներ։ 1189-1191 թվականներին խաչակրաց 3-րդ արշավանքի առաջնորդներից էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ II Օգոստոս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |