Jump to content

Մանտ լա Ժոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մանտ լա Ժոլի
ֆր.՝ Mantes-la-Jolie[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքԻվելին և arrondissement of Mantes-la-Jolie?
Հիմնադրված էնոյեմբերի 19, 1930 թ.
Մակերես9,38 կմ²
ԲԾՄ34 մետր, 17 մետր, 41 մետր
Բնակչություն44 246 մարդ (հունվարի 1, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ78200[3]
Պաշտոնական կայքmanteslajolie.fr(ֆր.)
Մանտ լա Ժոլի (Ֆրանսիա)##
Մանտ լա Ժոլի (Ֆրանսիա)

Մանտ լա Ժոլի ( ֆր.՝ Mantes-la-Jolie ), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Իվելին դեպարտամենտում, որի կազմի մեջ մտնող Մանտ լա Ժոլի շրջանի և նույնանուն կանտոնի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 9,38 քառակուսի կիլոմետր տարածք։ 2014 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 44 985[4][5][6][7]։

Աշխարհագրական դիրքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանտ լա Ժոլին արդյունաբերական քաղաք է։ Ընկած է Փարիզից 53 կմ դեպի արևմուտք՝ Սեն գետի ձախ ափին։

Համայնքը գտնվում է քաղաքային ագլոմերացիայի կենտրոնում։ Երկրի մայրաքաղաքի՝ Փարիզի հետ կապված է ավտոմայրուղով և երկաթուղով։

Մանտ անվանումը ծագել է գալլական medunta / մեդունտա բառից, որը նշանակում է կաղնի. այն պատկերված է քաղաքի զինանշանի վրա։ «La Jolie»՝ նշանակում է «գեղեցկուհի»։

Կարոլինգյան ժամանակաշրջանում Մանտը նավահանգիստ էր Սեն գետի վրա։ Նորմանդիային սահմանակից լինելով՝ այդ բնակավայրըը սեղմ ժամկետներում ամրացվել է և ծառայել Փարիզը արտաքին հարձակումներից պաշտպանելու նպատակին։

1087 թվականին Մանտն այրվել է Վիլյամ I Նվաճողի կողմից՝ դեպի Վեքսին նրա ձեռնարկած ռազմարշավի ժամանակ։ 1110 թվականին Լյուդովիկոս VI-ը Մանտին ազատ քաղաքի իրավունքներ է շնորհել։ 1223 թվականի հուլիսի 14-ին այստեղ մահացել է թագավոր Ֆիլիպ II Օգոստոսը։ Բրիտանացիների հետ հակամարտությունների ժամանակ քաղաքն անընդհատ ձեռքից ձեռք է անցել։

Հենրի III- ի մահից հետո Մանտը հանդես է եկել Կաթոլիկ լիգայի կողմից, իսկ հետո նվաճվել Հենրիխ IV-ի կողմից, դարձել վերջինիս նստավայրը։

Ժամանակի ընթացքում բնակավայրը անվանվել է Մանտ սյու Սեն, ապա՝ Մանտ-Գասիկուր։ Ներկայիս անվանումն ստացել է 1953 թվականին։

Լյուդովիկոս XIV-ը Մանտեսում բացել է երաժշտական գործիքների արտադրամաս։ 19-րդ դարում այստեղ հաճախ այցելել են նկարիչներ, հատկապես Կորոն, ով քաղաքային պատկերներ է նկարել։ 1920 թվականին Սերգեյ Պրոկոֆևն այստեղ է գրել «Հեքիաթ խեղկատակի մասին, որը խաբեց յոթ խեղկատակներին» բալետի երաժշտությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մանտը մեծապես տուժել է։

1800 թվականից մինչև Իվելին դեպարտամենտի ստեղծումը Մանտը եղել է Սեն-է-Օազ դեպարտամենտի ենթապրեֆեկտուրան։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանտ լա Ժոլիի բնակիչների մեջ մեծ թիվ են կազմում մուսուլմանները, որոնք հիմնականում եկել ե Թուրքիայից, Հյուսիսային Աֆրիկայից, Սահարային մերձ երկրներից[8]։ Քաղաքաբնակներից յուրաքանչյուր երրորդը ներգաղթյալ է, ամբողջ բնակչության 27%-ը Ֆրանսիայի քաղաքացիություն չունի[9]։

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանտ լա Ժոլիի քույր քաղաքներն են[10]՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2022 (ֆր.)INSEE, 2024.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. citar web|url=http://www.recensement.insee.fr/searchResults.action?zoneSearchField=&codeZone=78361-COM%7Ctítulo=Résultats(չաշխատող հղում) du recensement de la population - 2008|autor=|data=|publicado=Recensement INSEE|acessodata=29 de dezembro de 2012|língua2=fr|arquivourl=https://web.archive.org/web/20121008181943/http://recensement.insee.fr/searchResults.action?zoneSearchField=&codeZone=78361-COM%7Carquivodata%3D2012-10-08%7Curlmorta%3Dyes
  5. citar web|url=http://www.recensement.insee.fr/chiffresCles.action?zoneSearchField=&codeZone=78361-COM&idTheme=3%7Ctítulo=Résultats(չաշխատող հղում) du recensement de la population - 2008 Population; Indicateurs démographiques|autor=|data=|publicado=Recensement INSEE|acessodata=29 de dezembro de 2012|língua2=fr
  6. citar web|url=http://www.insee.fr/fr/ppp/bases-de-donnees/recensement/populations-legales/commune.asp?depcom=78361%7Ctítulo=Populations légales 2008 de la commune|autor=|data=|publicado=INSEE|acessodata=29 de dezembro de 2012|língua2=fr
  7. citar web|url=http://www.amf.asso.fr/annuaire/index.asp?refer=commune&dep_n_id=33&NUM_INSEE=78361%7Ctítulo=Annuaire(չաշխատող հղում) des communes et epci de france|autor=|data=|publicado=Association des Maires de France|acessodata=29 de dezembro de 2012|língua2=fr
  8. Worth, Robert F. (2017 թ․ ապրիլի 5). «The Professor and the Jihadi». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2023 թ․ հուլիսի 3-ին.
  9. «Mantes-la-Jolie (Mantes-la-Jolie, Yvelines, France) - Population Statistics, Charts, Map, Location, Weather and Web Information». www.citypopulation.de. Վերցված է 2023 թ․ հուլիսի 3-ին.
  10. «Relations Internationales». manteslajolie.fr (ֆրանսերեն). Mantes-la-Jolie. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանտ լա Ժոլի» հոդվածին։