Օռլեանականներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օռլեականներ
ազնվական տոհմ
Երկիր Ֆրանսիա
Հիմնադրումմայիսի 10, 1661
ՀիմնադիրՖիլիպ I
Մասն էԲուրբոններ

Օռլեանականներ, միապետական խմբավորում Ֆրանսիայում։ 1830 թվականի սկզբին հանդես էր եկել գահի նկատմամբ Լուի Ֆիլիպ Օռլեանցու հավակնությունների պաշտպանությամբ։ 1830 թվականի գարնանը ձևավորվել էր որպես կուսակցություն։ Հուլիսյան հեղափոխություն 1830 թվականի ժամանակ Օռլեականները գահ էին բարձրացրել Լուի Ֆիլիպ Օռլեանցուն։ Հուլիսյան միապետության ընթացքում (1830-1848) իշխել էին Ֆրանսիայում։ 1848 թվականի հեղափոխությունից հետո միավորվել էին լեգիտիմիստների հետ։ Ակտիվ մասնակցություն էին ցուցաբերել 1871 թվականի Փարիզի կոմունայի ջախջախմանը։ Պատրիս Մակ-Մահոնի միապետական հեղաշրջման անհաջող փորձին, իսկ հետագայում բուլանժականությանը (շովինիստական շարժում, 1888-1889 թվականներին) մասնակցելուց հետո հեռացել էին քաղաքական ասպարեզից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օռլեանականներ» հոդվածին։