Իոլանդա Վալուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իոլանդա Վալուա
Dedication by Guillaume Fichet of his book Rhetorica to Yolande of France, Duchess of Savoy.jpg
Ծնվել է՝սեպտեմբերի 23, 1434
ԾննդավայրՏուր
Մահացել է՝օգոստոսի 23, 1478 (43 տարեկան)
Վախճանի վայրՇամբերի
Vercelli Cathedral
ՏոհմՍավոյաների տուն
ՀայրՇառլ Հաղթանակող
ՄայրMarie of Anjou?
ԵրեխաներLouise of Savoy?, Ֆիլիբերտ I, Charles I, Duke of Savoy?, Anne of Savoy? և Marie de Savoie?

Իոլանդա Վալուա (անգլ.՝ Yolande of Valois, սեպտեմբերի 23, 1434, Տուր - օգոստոսի 23, 1478, Շամբերի), Սավոյայի դքսուհի, դուքս Ամադեուս IX-ի կինը և Սավոյայի ռեգենտն իր որդու՝ Ֆիլիբերտ I-ի անչափահասության տարիներին 1472 - 1478 թվականների ընթացքում։ Անվանակոչվել է իր տատիկի՝ Իոլանդա Արագոնցու պատվին։ Հայտնի է նաև որպես Իոլանդա Ֆրանսիացի։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոլանդան Ֆրանսիայի թագավոր Շառլ Հաղթանակողի և Մարի Անժուացու դուստրն էր։ 1452 թվականին ամուսնացել է Ամադեուս IX-ի հետ։

1465 թվականին նրա ամուսինը դարձել է Սավոյայի դուքսը, որով Իոլանդան դարձել է դքսուհի։ Ամուսնու էպիլեպսիայի պատճառով վերահսկել է պետությունը և պայքարել սավոյարդյան բարոնների հետ։

Ռեգենտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1472 թվականի մարտին ամուսնու մահից հետո Իոլանդան ցմահ դարձել է իր որդու՝ Ֆիլիբերտի ռեգենտը։ Իր եղբայր Կառլ Վալուայի նման եղել է Բուրգունդիայի վերջին դուքս Կառլոս Խիզախի դաշնակիցն ընդդեմ իր հարազատ եղբոր՝ Լյուդովիկոս XI-ի։ 1476 թվականին տեղի ունեցած Գրանսոնի ճակատամարտում Բուրգունդիայի պարտությունից հետո դուքսը նրան մեղադրել է Լյուդովիկոսի հետ միության մեջ գտնվելու մեջ և բանտարկել։ Ազատվելուց հետո նա հաշտվել է եղբոր հետ և մինչև իր մահը լավ հարաբերություններ պահպանել նրա հետ։

Իոլանդան եղել է Եվրոպայում առաջին անձը, որը միջին դարերում վագր է պահել։ Հայտնի է, որ նա Թուրինում 1478 թվականին վագր է պահել[1]։

Զավակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամադեուսի հետ ունեցել են տասը երեխա․

  1. Լյուդովիկոս Սավոյացի (1453)։
  2. Աննա Սավոյացի (1455–1480), ամուսնացել է Ալտամուրայի արքայազն Ֆրեդերիկ Նեապոլցու հետ (1452–1504)։
  3. Կառլոս Սավոյացի (1456–1471), Պիդմոնի արքայազն։
  4. Մարիա Սավոյացի (1460–1511), ամուսնացել է Հահբերգ-Զաուզենբերգի արքայազն Ֆիլիպի հետ (1454–1503)։
  5. Լուիզա Սավոյացի (1462–1503), 1479 թվականին ամուսնացել է Հաֆ դե Շալոնի հետ։
  6. Ֆիլիբերտ I Սավոյացի (1465–1482)։
  7. Բեռնարդ Սավոյացի (1467)։
  8. Չառլզ I Սավոյացի (1468–1490)։
  9. Ջեյմս Լուի Սավոյացի (1470–1485), Ջենևուա մարզի կոմս։
  10. Ջոն Կլոդ Գալեացո Սավոյացի (1472)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aleksander Pluskowski, "What is exotic?", in The Edges of the Medieval World (CEU Press, 2009), p. 126.