Ժաննա դ'Արկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ժաննա դ'Արկ (այլ կիրառումներ)
Ժաննա դ'Արկ
ֆր.՝ Jeanne d'Arc
Lenepveu, Jeanne d'Arc au siège d'Orléans.jpg
Ծնվել է հունվարի 6, 1410[1][2][2][2]
Ծննդավայր Դորեմի լա Պյուսել[1]
Մահացել է մայիսի 30, 1431({{padleft:1431|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:30|2|0}})[3][4][5] (21 տարեկանում)
Մահվան վայր Ռուան[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրոն կաթոլիկություն
Մասնագիտություն զինծառայող
Ծնողներ հայր՝ Ժակ դ'Արկ, մայր՝ Իսաբել Ռոմե
Պարգևներ և
մրցանակներ
Սեն Սիրի Հատուկ ռազմական դպրոցի խթանման հովանավոր
Ստորագրություն
Joandearc-signature.svg
Jeanne d'Arc Վիքիպահեստում

Ժաննա դ'Արկ (ֆր.՝ Jeanne d'Arc, հունվարի 6, 1410[1][2][2][2], Դորեմի լա Պյուսել[1] - մայիսի 30, 1431({{padleft:1431|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:30|2|0}})[3][4][5], Ռուան[3]), Ֆրանսիայի ազգային հերոսուհի, կաթոլիկ եկեղեցու սուրբ, հայտնի նաև որպես Օռլեանի կույս։ Գլխավորել է ֆրանսիական ժողովրդի ազատագրական պայքարն անգլիացիների դեմ Հարյուրամյա պատերազմի (1337-1453 թվականներ) ժամանակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հավանաբար 1412 թ. հունվարի 6-ին՝ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Դոմրեմի գյուղում՝ աղքատ գյուղացիների ընտանիքում։ Օժտված էր սուր մտքով, ողջախոհությամբ և, միաժամանակ, ոգևորելու ընդունակությամբ, սակայն կրթություն չի ստացել։ Մանկուց ականատես է եղել Հարյուրամյա պատերազմի ռազմական գործողությունների, քանի որ անգլիական և բուրգունդական զորքերը հաճախ էին ասպատակում Դոմրեմիի շուրջ ընկած տարածքները։ 13 տարեկանից Ժաննան լսել է «ձայներ» և տեսիլքներ է ունեցել, որոնցում նրան հայտնվում էին սրբեր և հրեշտակներ։ Մոլեռանդ կրոնապաշտ Ժաննա դ’Արկը հավատացել է, որ իրեն նախասահմանված է ազատագրել Ֆրանսիան։ 1428 թ. անգլո-բուրգունդական միացյալ զորքը պաշարեց Օռլեան քաղաքը։ Ֆրանսիայի գահի թագաժառանգ Շառլը փակվել էր Շինոնի ամրոցում և գրեթե ոչինչ չէր ձեռնարկում իր թագավորական լիազորությունների հաստատման համար։ Նույն ժամանակամիջոցին Ժաննան սկսում է հավատալ, որ իրեն երևացող տեսիլքները հրամայում են նրան գնալ Օռլեան և թոթափել պաշարումը։ Ժաննան դիմում է տեղական թագավորական զորքերի հրամանատար Ռոբեր դը Բոդրիկուրին՝ համոզելով նրան տրամադրել պահակազոր, որը կուղեկցի իրեն թագաժառանգի մոտ։ 1429 թ. մարտի 6-ին կայանում է Ժաննայի և թագաժառանգի հանդիպումը։ Սկզբում Ժաննային կասկածով են ընդունում, սակայն քիչ անց Շառլը հավատում է, որ նա ուղարկվել է Աստծո կողմից։ 1429 թ. ապրիլին թագաժառանգի կողմից տրամադրված զորքով Ժաննան շարժվում է Օռլեան և համառ մարտերի արդյունքում 1429 թ. մայիսի 8-ին հանում պաշարումը։ Իր ղեկավարությամբ ֆրանսիական զորքերը հասնում են մի շարք հաղթանակների՝ հունիսի վերջին շարժվելով դեպի հյուսիս։ Ժաննայի և զորքերի ուղեկցությամբ Շառլը մտնում է Ռեյմս քաղաք, որի տաճարում 1429 թ. հուլիսի 17-ին կայանում է Շառլի թագադրության արարողությունը։ Նա գահ է բարձրանում Շառլ VII անունով։ =

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդավարական պատերազմի ծավալը և Ժաննա դ’Արկի լայն ժողովրդականությունը վախեցրել են թագավորին և ազնվականությանը։ Ժաննան շարունակում է ղեկավարել անգլիացիների դեմ ռազմական գործողությունները մինչև 1430 թ. մայիսի 23-ը, երբ անգլիացիների դաշնակից բուրգունդացիները նրան գերի են վերցնում և փոխանցում անգլիացիներին 10 հազար լիվր գումարի դիմաց։ Անգլիացիները մեղադրում են նրան վհուկության և հերետիկոսության մեջ։ Ռուան քաղաքում եկեղեցականներից կազմված ատյանը կանխատեսելի դատավճիռ է ընդունում։ Ժաննա դ'Արկը մեղավոր է ճանաչվում՝ սկզբում դատապարտելով ցմահ բանտարկության, այնուհետև՝ մահապատժի։ 1431 թ. մայիսի 30-ին նա այրվում է Ռուանի Հին շուկայի հրապարակում։ Մահապատիժը իրականացնողները երկու անգամ նորից են այրել արդեն մահացած մարմինը՝ չցանկանալով, որ նրա մարմնից մնացորդներ մնան ու մասունք դառնան։

Զարգացումներ Ժաննա դ'Արկի մահից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ VII-ը սակայն կարողանում է զարգացնել Ժաննա դ'Արկի հաջողությունները։ 1435 թ. նա անջատ հաշտություն է կնքում բուրգունդացիների հետ, իրականացնում բանակի և պետական ֆինանսների վերակազմակերպում, որից հետո վերսկսում Անգլիայի դեմ պատերազմը, որի արդյունքում արդեն 1453 թ. անգլիացիները զրկվում են Ֆրանսիայի տարածքում իրենց բոլոր տիրույթներից, բացի Կալե նավահանգստից։ Դրանից հետո Շառլը նախաձեռնում է Ժաննա դ'Արկի վարկի և հեղինակության վերականգնմանն ուղղված միջոցառումներ։ 1455 թ. Ռուանում գումարվում է նոր եկեղեցական ատյան, որը բեկանում է դատավճիռը՝ մաքրելով Օռլեանի կույսին բոլոր մեղադրանքներից։ Ֆրանսիայում Ժաննա դ'Արկի պաշտամունքի սկիզբ է դրվում։ 1909 թ. Կույսը եկեղեցու կողմից ճանաչվում է երանելի, իսկ 1920 թ. մայիսի 16-ին՝ դասվում սրբերի շարքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png