Ռուան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ռուան
Rouen
Զինանշան
Blason Rouen 76.svg

Rouen montage.jpg
Կոորդինատներ: 49°26′35″ հս․ լ. 1°6′9″ ավ. ե. / 49.44306° հս․. լ. 1.10250° ավ. ե. / 49.44306; 1.10250
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Երկրամաս Վերին Նորմանդիա
Դեպարտամենտ [[fr:Seine-Maritime]]
Ներքին բաժանում յոթ կանտոն
Քաղաքապետ Վալերի Ֆոուրնեյրոն
Մակերես 21.38 կմ²
ԲԾՄ 10 մ
Կլիմայի տեսակ օվկիանոսային
Բնակչություն 110 755 մարդ (2013)
Խտություն 5 180 մարդ/կմ²
Ագլոմերացիա 658 285 (2012)
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ 02
Փոստային ինդեքսներ 76000, 76100
Ավտոմոբիլային կոդ 76
ISO 3166-2|ISO 3166-2 կոդ 76540
Պաշտոնական կայք rouen.fr
##Ռուան (Ֆրանսիա)
Red pog.png

Ռուան (ֆր.՝  և նորմանդ. Rouen [ʁwɑ̃]), Նորմանդիայի պատմական մայրաքաղաք, այժմ Վերին Նորմանդիա երկրամասի և Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ծովամերձ Սեն դեպարտամենտի կենտրոն[1][2][3]:

Աշխարհագրություն և քաղաքի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե քաղաքը տեղակայված էր Սեն գետի միայն աջ ափին: Այժմ քաղաքի սահմանների մեջ ներառված է ձախափնյա Սեն-Սևեր շրջանը, ինչպես նաև Լակրուա կղզին: Քաղաքի հյուսիսային հատվածի լանդշաֆտը ժայռոտ է:

Քաղաքի սահմաններում Սեն գետը զբաղեցնում է 179 հա տարածք: Քաղաքի տարածքը հատում են Սենի վտակները, մասնավորապես, Օբետ, Ռոբեկ և Կայի գետերը: Ռուանի ծովային նավահանգիստը ցիտրուսային և արևադարձային մրգերի ներմուծման ծավալով դարձել է Ֆրանսիայի առաջնային նավահանգիստներից մեկը: 19-րդ դարի երկրորդ կեսին նավահանգստային գործունեության ծավալը կտրուկ աճել է, քանի որ ֆիլոքսերայի համաճարակի պատճառով ոչնչացված ֆրանսիական խաղողի փոխարեն Ալժիրից երկիր սկսեց ներմուծվել գինեգործական մթերք:

Սեն գետի երկու ափերն իրար միացնելու համար Ռուանում գործում են վեց կամուրջներ, որոնցից մեկը՝ Գյուստավ Ֆլոբերի կամուրջը, մինչ օրս համարվում է Եվրոպայի ամենամեծ բարձրացվող կամուրջը (86 մետր)[4]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուանն ունի ծովային կլիմա տեղումների մեծ քանակությամբ (տարեկան 131 օրվա ընթացքում թափվում են 1 մմ տեղումներ): Ձմեռներն այստեղ մեղմ են, ամռանն այդքան շոգ չէ Լա Մանշ նեղուցի ազդեցության շնորհիվ:

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ռուան
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 14,4 18,9 21,9 24,4 30,0 34,2 34,4 35,4 30,3 26,2 18,2 15,0 35,4
միջին առավելագույնը (°C) 5,8 6,6 9,6 12,5 16,5 19,4 22,0 21,9 19,0 14,6 9,4 6,5 13,7
միջին ջերմաստիճանը (°C) 3,3 3,6 5,9 8,2 12,0 14,8 17,1 17,0 14,5 10,9 6,4 4,1 9,8
միջին նվազագույնը (°C) 0,8 0,6 2,2 3,9 7,4 10,2 12,2 12,0 10,0 7,3 3,4 1,6 6,0
բացարձակ նվազագույնը (°C) -17,1 -15,8 -10,4 -5,0 -3,0 0,1 3,6 5,0 1,0 -3,2 -9,7 -10,5 -17,1
տեղումների քանակը (մմ) 71 58 69 50 72 58 59 54 65 97 83 76 812
Աղբյուր՝ Infoclimat

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Loi du 16 janvier 2015
  2. Ministère de l'Intérieur.
  3. Conseil constitutionnel
  4. // GEO. — декабрь 2008. — № 358. — С. 125.