Նորիջ
Քաղաք | |||
---|---|---|---|
Նորիջ | |||
անգլ.՝ Norwich | |||
| |||
![]() | |||
Կոորդինատներ: 52°36′0″ հս․ լ. 1°18′0″ ավ. ե. / 52.60000° հս․. լ. 1.30000° ավ. ե. | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 52,6 կմ² | ||
Բնակչություն | 129 500 մարդ մարդ | ||
Ժամային գոտի | GMT? | ||
Հեռախոսային կոդ | 1603 | ||
Փոստային ինդեքսներ | NR1–NR16 | ||
Պաշտոնական կայք | norwich.gov.uk | ||
| |||
Նորիջ (անգլ.՝ Norwich, (/ˈnɒɹɪdʒ/ կամ /ˈnɒɹɪdʒ/ }}[1] ), Նորլֆոլկ կոմսության գլխավոր քաղաքը (Արևելյան Անգլիա)։ Տեղակայված է մոտավորապես 160 կմ հյուսիս-արևելք Լոնդոնից Ուենսամ գետի վրա։ Բնակչությունը՝ 129 500 մարդ (2006)։
Ոչ մի տեղեկություն չկա այն մասին, որ քաղաքի տարածքը բնակեցված է եղել մինչև սաքսերի ներխուժումը, ովքեր 7-րդ դարում հիմնադրեցին Նորվիչ ( արևելյան բնակավայր) գյուղը, որն ավերվեց 1004 թվականին դանիացիների կողմից։ Առաջին քաղաքային կանոնադրությունը վերաբերում է 1158 թվականին։
Դարի կեսերին Նորիջը համարվում էր նահանգային Անգլիայի ամենածաղկուն քաղաքներից մեկը։ Այն տեղակայված էր Բրիստոլ և Իյորք քաղաքների երկայնքով։ Քաղաքում և շրջակայքում մեծամասամբ բրդի գործարաններ էին, որտեղ աշխատում էին ֆլամանդացիները, որոնք եկել էին նորֆոլկ 1336 թվականին Էդուարդ 3-րդ թագավորի հրամանով։ Իսպանական հեղափոխության ժամանակ ավելացավ տարագիր իսպանացիների մուտքը Իսպանական Նիդերլանդներից , այդ պատճառով 1579 թվականին Նորիջի 16 հազար բնակչությունից յուրաքանչյուր երրորդը օտարերկրացի էր։
Այդ տարիներին տնտեսական հզոր սյուներ էին համարվում բազմաթիվ հինավուրց եկեղեցինրը (նրանցից պահպանվել են մոտավորապես երեսունը) և նախադռները, որոնք կառուցվել են 15-րդ դարում Ֆլանդրիայի նմանատիպ կառույցների նմանողությամբ։ Նորիջի Սուրբ Երրորդության տաճարը կառուցվել է նորմանների գրավումից անմիջապես հետո, ինչի մասին վկայում են ճարտարապետական որոշ հորինվածքներ, որոնք շատ նման են Արևելյան Ֆրանսիայի հռոմեական տաճատներին։ Պարզ Արկադային-կուլատրը (ամենամեծը երկրում) և 16-րդ դարի քարե ծայրաձողը (ամենամեծը Անգլիայում, բարձրությունը 96 մ) գոթական ոճի ցայտուն արտահայտությունն են։ 12-րդ դարում Նորվիչի պալատում տեղակայված տեղական թանգարանը, հատկապես հարուստ էր Նորիջյան դպրոցի նկարչների նկարներով (19-րդ դարի սկիզբ)։
Քաղաքի կարևորությունն անկում ապրեց 18-րդ դարում՝ կապված Մանչեստրի, Գլազգոյի և ուրիշ արդյունաբերական կենտրոնների տնտեսական վերելքի հետ։ Ներկայումս Նորիջը զարգացած է կոշիկի արդյունաբերության ոլորտում։ 1964 թվականին հիմնադրվեց Արևելյան Անգլիայի Համալսարանը։ Նորիջի մշակութային հաստատություններից է ոչ այնքան մեծ թատրոնը։
Բովանդակություն
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Նորվիչ Սիթի» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է Նորիջում, գործում է Անգլիայի պրեմիեր լիգայում։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորիջը համարվում է ներքոհիշյալ քաղաքների քույր քաղաքը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք(անգլ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|