Նինբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ենթագավառական նշանակության քաղաք
Նինբո
չինարեն հեշտ. 宁波 , պինին: Níngbō
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ներքին բաժանումYinzhou District?, Haishu District?, Jiangbei District?, Zhenhai District?, Beilun District?, Ֆենհուա, Yuyao City?, Cixi City?, Ninghai County? և Xiangshan County?
Մակերես9365,58 կմ²
ԲԾՄ150 ± 1 մ
Պաշտոնական լեզուդասական չինարեն
Բնակչություն7 639 000 մարդ (2012)
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ0574
Փոստային ինդեքս315000
Փոստային դասիչ315000
Ավտոմոբիլային կոդ浙B
Պաշտոնական կայքenglish.ningbo.gov.cn(անգլ.) (գերմ.) (ֆր.) (կոր.) (ճապոներեն)
Նինբո (Չինաստան)##
Նինբո (Չինաստան)

Նինբո (չին. ավանդական 寧波, կրճ. 宁波, փինյին Níngbō, բառացի. «հանդարտ ալիքներ», ու՝ 宁波), քաղաք ենթագավառական նշանակությամբ, տեղակայված ՉԺՀ Չժեյհան մարզում։ Հյուսիսից Նինբոն ողողվում է Հանչժոուվան ծոցի, արևելքից` Արևելաչինական ծովի ջրերով։ Ենթագավառական նշանակության քաղաքի տարածքը հարավում սահմանակցում է Տայչժոուի և արևմուտքում` Շաոսինի հետ։ Նինբոյից հյուսիս-արևելք նեղուցի հետևում է գտնվում Չժոուշանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կենտրոնացված կայսությունների ժամանակներում այս վայրերը մտել են Կուայցի շրջանի (会稽郡) կազմի մեջ, որի կառավարման կենտրոնը տեղակայվել է ժամանակակից Սուչժոուի տեղում։

Սուի կայսրության ժամանակաշրջանում 589 թվականին այստեղ գտնվող երեք կոմսություն միավորվել են Գոուչժան (句章县) կոմսության մեջ։ Սուի կայսրությունից Տան կայսրության հերթափոխից հետո նա 621 թվականին բաժանվեց Ինչժոու (鄞州) և Յոչժոու (姚州) մարզերի։ 625 թվականին Ինչժու մարզը վերաձևավորվել է, իսկ նրա տեղում ստեղծվել է Մաոսյան կոմսությունը (鄮县), որն այդպես է անվանվել իր տարածքում գտնվող Մաոշան լեռան պատվին։

738 թվականին Մաոսյան կոմսությունից առանձնացվել է երեք այլ կոմսություն, և ստեղծվել է 4 կոմսությունը ղեկավարող Մինչժոու (明州) մարզը, որն այդպես է անվանվել իր տարածքում գտնվող Սիմինշան լեռան պատվին։ 742 թվականին մարզը վերանվանվել է Յուիյաո (余姚郡) շրջանի, սակայն 758 թվականին նրան վերադարձվել է նախկին անվանումը։ 909 թվականին՝ Ուշ Լյանի ժամանակներում Մաոսյան կոմսությունը վերանվանվել է Ինսյանի (鄞县)։

1194 թվականին՝ Սուն կայսրության ժամանակներում Մինչժոու մարզի կարգավիճակը բարձրացվել է, և այն վերածվել է Ցինյուանի կառավարման (庆元府)։ 1277 թվականին՝ մոնղոլական նվաճումից հետո այն վերաձևավորվել է Ցինյուանի շրջանի (庆元路)։ Այն բանից հետո, երբ Չժու Յուանչժանը տապալեց և հիմնեց Մին կայսրությունը, «շրջանները» նորից վերածվեցին «կառավարումների», և Ցինյուանի շրջանը 1367 թվականին վերածվեց Մինչժոուի կառավարման (明州府)։ Անունների արգելքի փորձաշրջանի պատճառով` երկրի անվանումը հանդիսացող «մին» հիերոգլիֆի օգտագործումից խուսափելու համար` 1367 թվականին Մինչժոուի կառավարումը վերանվանվեց Նինբոյի կառավարման (宁波府)։ «Նինբո» («հանդարտ ալիքներ») անվանակոչման շարժառիթը հանդիսացել է կառավարման տարածքում գտնվող` «Դինհայ» («կանոնակարգված ծով») անունով կոմսության առկայությունը. եթե ծովում կարգուկանոն կա, ապա և ալիքները հանդարտ են։

Նինբո մտած առաջին եվրոպացիները եղել են պորտուգալացիները` 1522 թվականին։ Խուան դե Բարրուշի «Դեկալոգիայի» և Ֆերնան Մանդես Պինտուի «Թափառումների» մեջ այն հիշատակվում է որպես «Liampó» (չնայած Բարրուշը և բացատրում է, որ սա իրական անվանում «Nimpó»-ի աղավաղումն է)։ Մինի կայսրության կառավարության որոշման հետ համապատասխանությամբ` Նինբոն դարձավ Ճապոնիայի հետ թույլատրված շփում միակ նավահանգիտը, այդ պատճառով նրան հետևում էին ճապոնական բոլոր դեսպանատները (մասնավորապես, 1523 թվականին իրենց մասնակցությամբ իրականացավ Նինբոյի ընդհարումը[en]) և հենց այտեղ պորտուգալացիները առաջին անգամ հանդիպեցին ճապոնացիների հետ։

1841 թվականի հոկտեմբերի 10-ին, Ցին կայսրության օրոք Ափիոնային առաջին պատերազմի ժամանակ, անգլիացիները Շանհայ ամրոցի հաջող ավերումից հետո գրավեցին Յանցզի գետի գետաբերանում գտնվող Նինբո քաղաքը, և պատերազմի ավարտին Չինական պայմանագրի համաձայն այն դարձավ 5 պայմանագրային նավահանգիստներից մեկը, բաց միջազգային առևտրի համար։ 1864 թվականին քաղաքը վեց ամիս թայփինները պահել են իրենց իշխանության տակ։ Ֆրանսիա֊չինական պատերազմի ժամանակ Չժենխայի տարածաշրջանում 1885 թվականի մարտի 1-ին տեղի ունեցավ ճակատամարտ, որը ֆրանսիական աղբյուրներում համարվում է աննշան միջադեպ, իսկ չինականում՝ նշանակալից հաղթանակ։ Սինհայական հեղափոխությունից հետո Չիանստանում իրականացվեց վարչական կառուցվածքի բարեփոխում, որի ընթացքում վերացավ կառավարումը, դրա համար էլ 1912 թվականին Նինբոյան կառավարությունը դադարեց գոյություն ունենալ։

1927 թվականին Ինսյան գավառի ուրբանւզացված հատվածը դարձավ առանձին քաղաք, որը կոչվեց Նինբո, բայց 1931 թվականին Նինբո քաղաքը նորից լուծարվեց, իսկ տերիտերիան վերադարձվեց Ինսյան գավառին։

1940 թվականին ճապոնա-չինական պատերազմի ժամանակ ճապոնացիները Նինբոյում կիրառեցին զենքեր, որոնք իրենցից ներկայացնում էին ժանտախտ տարածող ճենապակյա տարաներ որոնց նետում էին ինքնաթիռից։ Պատերազմի ընթացքում քաղաքը լքեցին բնակչության 80-90 %-ը։

1949 թվակամի հունվարի 1-ին գոմինդանյան միապետությունը Ֆենխուա, Յույաո, Շանգյու, Ինսյան և Շենսյան գավառներից ստեղծեց նոր գավառ` Մինշան։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Նինբո քաղաքում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 28 28 33 34 35 37 40 37 37 33 32 28 40
միջին առավելագույնը (°C) 8 8 12 18 23 26 31 30 26 22 16 10 20
միջին ջերմաստիճանը (°C) 5 6 10 16 20 24 28 28 23 19 13 7 17
միջին նվազագույնը (°C) 2 3 7 12 17 21 25 25 21 16 10 4 13
բացարձակ նվազագույնը (°C) −6 −6 −2 −2 7 12 15 18 12 2 −2 −7 −7
Աղբյուր՝ [1]

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինբոյի ենթագավառական նշանակության քաղաքները ներառում են 6 շրջան, 2 քաղաքային կոմսություն և 2 կոմսություն։

Քարտեզ Կարգավիճակ Անվանում Անվանումը հիերոգլիֆներով Անվանումը Փինյինով Բնակչություն Մակերես

(կմ²)

Շրջան Ինչժոու 鄞州区 Yínzhōu qū 1 359 198 1481
Շրջան Հայշու 海曙区 Hǎishǔ qū 929 000 595,03
Շրջան Ցզյանբեյ 江北区 Jiangbei qū 375 000 208,7
Շրջան Բեյլուն 北仑区 Běilún qū 639 000 585
Շրջան Ժենհայ 镇海区 Zhènhǎi qū 443 000 366,9
Շրջան Ֆենխուա 奉化区 Fènghuà qū 511 000 1268
Քաղաքային կոմսություն Յույաո 余姚市 Yúyáo shì 1 095 000 1527
Քաղաքային կոմսություն Ցսի 慈溪市 Cíxī shì 1 502 000 1154
Կոմսություն Նինհայ 宁海县 Nínghǎi xiàn 682 000 1837,86
Կոմսություն Սիանշան 象山县 Xiàngshān xiàn 526 000 1175

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք գետերի միախառնումը ( չինարեն հեշտ. 三江口 ) քաղաքի կենտրոնում

Չինաստանում շուկայական բարեփոխումների մեկնարկով Նինբոյի տնտեսությունը մեծ թափ առավ և շարունակում է բուռն զարգացում ապրել։ Դրան մեծապես նպաստում է ծովին մոտ լինելն ու բեյլուն նավահանգստի առկայությունը, որով փոխադրվում է ապրանքների մեծ մասը, Նինբոյի և Հանչժոուի արդյունաբերության արտադրանքը։ Նինբոյի տարածքում են գտնվում արդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասը, Նինբոյի քաղաքային գոտում իրականացվում է ժամանակակից գրասենյակային շենքերի, հյուրանոցների, առևտրի կենտրոնների ակտիվ շինարարություն։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինբոյի Տյան Յի տաճարը քաղաքի կենտրոնում

Նինբոն Չինաստանի՝ արևմուտքի համար բաց առաջին քաղաքներից մեկն է, համապատասխանաբար, միսիոներներն այստեղ սկսել են թափանցել բավականին վաղ։ Ամբողջ Չինաստանի համեմատ, Նինբոյում քրիստոնեության դիրքերը բավականին ուժեղ են։ Մյուս կողմից, մերձությունը Պուտոշան սուրբ կղզուն և բազում հայտնի բուդդայական տաճարների առկայություն ուժեղացնում են բուդդիզմի ազդեցությունը։

Նինբոյում են գտնվում 565 բուդդայական տաճարներ և վանքեր, 298 քրիստոնեական տաճարներ ու եկեղեցիներ, որոնցից 52−ը՝ կաթոլիկ, ինչպես նաև 1 մզկիթ՝ «Սիպա Մանզո»։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում բացվել է Նոթինգհեմի համալսարանի մասնաճյուղը։


Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տյանֆենտի պոգոդան

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տյանհի սրահ, Չինաստանի ամենահին պահպանված մասնավոր գրադարան
  • Հեմուդու գյուղը, Հեմուդու նեոլիթյան մշակույթի բնակավայրի պեղումների վայրը
  • Բրագոյի տաճարը Չինաստանի հարավում պահպանված փայտե կառույց է, որը գտնվում է Ցզյանբեյի շրջանում՝ Նինբոյի քաղաքային գոտուց 15 կմ դեպի հյուսիս
  • Ցիտի Տաճար
  • Տյանֆենտի պոգոդա

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր երկաթգծային կայարան
Խանչշոուվան կամուրջը

Նինբոյի տարածքում Բեյլուն նավահանգստում ավարտվում է Նինբո քաղաքը Հանրժոյիի և Շանհայի հետ կապող երկաթուղային գիծը (Xiaoshan — Ningbo հատված)։ Քաղաքի միջով անցնում է ափամերձ Շանհայ-Շենժեն բարձր արագության երկաթգիծը։

Քաղաքում գործում են խոշոր գլխավոր և Արևելյան երկաթուղային կայարաններ։

Նինբոյից արևմտյան և հարավային ուղղությամբ անցնում են երկու արագընթաց ավտոմայրուղիներ՝ համապատասխանաբար Հանգշոու և Վենչժոու։

Նինբոն ծովային նավահանգիստներից մեկն է առավել բեռնված բեռնափոխադրումների նավահանգիստների աշխարհում։ Նինբոյի հետ Չժոուշան կապում լաստանավային ծառայությունը։

Հանչժոուվան ծովածոցով անցնող կամուրջը, բացվել է 2008 թվականին, միացրել է Շանհային և Նինբոն։ Կամուրջը վանթային կառույց է, աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը, նրա երկարությունը կազմում է շուրջ 36 կմ։

Քաղաքում 2000-ական թվականների սկզբին բացվել է Լիշե օդանավակայանը, որը Նինբոն կապում է երկրի գլխավոր քաղաքների հետ, իսկ հետո համալրվել է միջազգային (Հարավային Կորեա, Ճապոնիա, Մալայզիա և այլն) չվերթներով։

2014 թվականից գործում է Նինբոյի մետրոպոլիտենը, որտեղ մինչև 2020 թվականը կլինի երեք գիծ, իսկ հեռանկարում՝ վեց։ Նաև ստեղծվում է մետրոյի հետ ինտեգրված ցանց՝ մերձքաղաքային էլեկտրագնացքների չորս գծերից։ Քաղաքում գործում են բազմաթիվ ավտոբուսային երթուղիներ և տաքսիներ, իսկ 2016 թվականին բացվել է ժամանակակից տրամվայի առաջին գիծը ։

Բարբառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինբո բարբառը վերաբերում է у խումբ բարբառներին, Սուչժոու բարբառի հետ միասին այն դարձել է ժամանակակից Շանհայի բարբառի հիմքը։

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաք-գործընկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինբո» հոդվածին։