Վիկտորիա դե Դուրանգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վիկտորիա դե Դուրանգո
իսպ.՝ Victoria de Durango
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրված է1563 թ.
Մակերես118 կմ²
ԲԾՄ1880±1 մետր
Բնակչություն654 876 մարդ (2015)[1]
Ժամային գոտիCDT?
Հեռախոսային կոդ618
Փոստային դասիչ34000
Պաշտոնական կայքmunicipiodurango.gob.mx
Վիկտորիա դե Դուրանգո (Մեքսիկա)##
Վիկտորիա դե Դուրանգո (Մեքսիկա)

Դուրանգո (իսպ.՝ Durango), պաշտոնական՝ Վիկտորիա դե Դուրանգո (իսպ.՝ Victoria de Durango), հայտնի է որպես Սյուդադ դե Դուրանգո։ Մեքսիկայի Դուրանգո նահանգի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը։ Հանդիսանում է Դուրանգոյի քաղաքապետարանի վարչական կենտրոնը։ Բնակչության թիվը, ըստ 2010 թվականի տվյալների, կազմում է 518 709 մարդ։ Քաղաքում է գտնվում գեներալ Վիկտորիա Գվադալուպեի անվան օդանավակայանը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնվել է 1563 թվականի հուլսիս 8-ին Ֆրանցիսկո դե Իբարայի կողմից։ Այն գտնվում էր մի լայն հովտում, որտեղ կար իսպանական ոչ մեծ գյուղ՝ Նոմբրե դե Դիոս անունով։ 16-րդ դարում առաջին զավթիչները, որոնք եկել էին այդ տարածքներ, եղել են Քրիտոբալ դե Օնյատեն, Հոս դե Անգուլոն և Գինես Վասկես դել Մարկադոն (վերջինս գերված էր արծաթի հսկայական պաշարներով)։ 1652 թվականին դոն Ֆրանցիսկո դե Իբարան՝ Սակատեկասա քաղաքի հիմնադիրներից մեկի տղան, հետազոտեց շրջանն ու Նոմբեր դե Դիոս հին բնակավայրի մոտ հիմնադրեց Վիլյա դե Գուադինա քաղաքը, որը շուտով հայտնի դարձավ որպես Նուևա Վիսկայա՝ ի հիշատակ իսպանական շրջանի, որտեղից եկել էր իր ընտանիքը։ Տարածքի չկարգավորված լինելու, ինչպես նաև բնակչության կրճատման կանխման պատճառով, Իբարան հանք գնեց, որը փոխանցեց տեղի բնակչությանը՝ պայմանով, որ այդ վայրում նոր քաղաք կառուցվի։ Ինչպես շատ քաղաքների գաղութային պատմություններում, դոն Իբարայից զատ, Դուրանգոյի հիմնադրմանը մասնակցել են շատ պատմական կերպարներ, ինչպիսիք են գործավար դոն Սեբաստիան Կիրոսը, ով պատրաստեց առաջին նամակագրությունը, լեյտենենատ Մարիտին Ռենտերիան, ով կրում էր նվաճման դրոշը, կապիտան Ալոնսո Պաչենկոն, Մարտին Լոպես դե Իբարան, Բարտոլոմե դե Ապեոլան և Մարտին դե Գամոնը։ 1620 թվականին հիմնադրվել է Դուրանգոյի թեմը։ Արդյունքում, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ը հաջորդ տարում շնորհեց քաղաքի կարգավիճակն ու գերբը։ 1634 թվականին հրդեհը վերացրեց Սուրբ Աստվածածնի վերափոխման եկեղեցին, որտեղ գտնվում էր թեմի նստավայրը։ Հաջորդ տարում Մայր տաճարը սկսեցին վերականգնել։ XVII դարի ընթացքում քաղաքը ծանր շրջան ապրեց և գրեթե լքվեց, ինչպես նաև տուժեց հնդիկների հարձակումից։ Սակայն, իր ռազմավարական դիրքի շնորհիվ, քաղաքը օգտվում էր փոխարքայական կառավարության աջակցությունից։ XVIII դարում թանկարժեք օգտակար հանածոների հայտնաբերման հետ քաղաքը ստացավ զարգացման նոր թափ։ 1826 թվականին այն դարձավ Դուրանգո նահանգի մայրաքաղաքը և ստացավ Վիկտորիա դե Դուրանգո անվանումը[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Гвадиана или Дуранго, город». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]