Նոթինգհեմի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Նոթինգհեմի համալսարան
Front of Trent Building, Nottingham University.JPG
Տեսակհասարակական համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն և կրթական կազմակերպություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՆոթինգհեմ և Nottinghamshire?
ՎայրՆոթինգհեմ
ՀասցեUniversity of Nottingham, University Park, Nottingham, Nottinghamshire, NG7 2RDNG7 2RD
Կազմված էManuscripts and Special Collections, University of Nottingham Information Services?
Մասն էELIXIR UK?[1]
Հիմնադրված է1881
Պաշտոնական կայք
Պաշտոնական կայք
Պաշտոնական կայք
Կոմպուսը Համալսարանական այգում

Նոթինգհեմի համալսարան (անգլ.՝ The University of Nottingham), Մեծ Բրիտանիայի և աշխարհի խոշորագույն և հեղինակավոր համալսարաններից մեկը։ Այս հանրային հետազոտական ինստիտուտը գտնվում է Նոթինգհեմ քաղաքի կենտրոնական մասում։ Ունի նաև կամպուսներ Նինբոյում (ՉԺՀ)։ Առաջին օտարերկրյա համալսարանն է, որ բացվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում 2004 թվականին։ 2002 թվականին բացվել էր նաև Կուալա Լումպուրում (Մալազիա

Համալսարանը հիմնադրվել է 1881 թվականին և թագավորական խարտիա է ստացել 1948 թվականին։ Ընդգրկված է «Ռասել» էլիտար խմբի՝ Universitas 21 Համալսարանների համագործակցության ասոցացիայի և Եվրոպայի համալսարանների ասոցացիայի մեջ։ Իր հայտնիությամբ համալսարանը մտնում է Մեծ Բրիտանիայի առաջին հնգյակի մեջ և ըստ Թայմսի հրապարակումներից մեկի՝ «Օքսբրիջի հիմնական այլընտրանքն» է[2]։

2018 թվականի դրությամբ Նոթինգհեմի համալսարանը զբաղեցնում է վեցերորդ տեղը Մեծ Բրիտանիայի՝ դիմորդների կողմից ամենապահանջված համալսարանների շարքում՝ 10 մարդ միջին ցուցանիշով, այն դեպքում, երբ բյուջետային տեղեր, ինչպես Մեծ Բրիտանիայի բոլոր բուհերում, չկան։ Ըստ QS World University Rankings-ի՝ համալսարանը ընդգրկված է Մեծ Բրիտանիայի լավագույն համալսարանների տասնյակում և աշխարհի լավագույն 85-ում[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոթինգհեմի համալսարանի պատմությունը սկսվում է մեծահասակների կրթության դպրոցից, որը հիմնադրվել է 1798 թվականին։ 1873 թվականին Քեմբրիջի համալսարանը այս դպրոցին կից սկսել է կարդալ համալսարանական դասախոսություններ (University Extension Lectures)․ մինչ այդ Մեծ Բրիտանիայում նման պրակտիկան չի եղել։

Բուն Նոթինգհեմյան համալսարանի պատմությունը սկսվում է Լոնդոնի համալսարանի կազմում 1881 թվականին Նոթինգհեմյան քոլեջի հիմնումով։ 1875 թվականին անանուն հովանավորը 10000 ֆունտ է նվիրաբերել որպեսզի դպրոցը և նրան կից գործող համալսարանական դասընթացները գործեն մշտական և կարողանան տեղափոխվել նոր շինություն, որի հիմնաքարը 1877 թվականին դրել է նախկին վարչապետ Ուիլյամ Գլադստոնը[4], իսկ 1881 թվականին նեոգոթական ոճով շինությունը Շեքսպիր սթրիթում բացել է Ալբվանիայի կոմսը՝ արքայազն Լեոպոլդը[4]։ 1881 թվականին այն ուներ չորս պրոֆեսոր՝ գրականության, ֆիզիկայի, քիմիայի և բնական գիտությունների։ Ապա ստեղծվել են նոր ֆակուլտետներ և ամբիոններ՝ 1884 թվականին ինժեներական գիտությունների, 1893 թվականին՝ դասական հետազոտությունների և փիլիսոփայության, 1897 թվականին՝ ֆրանսերենի և 1905 թվականին՝ մանկավարժության, նույն թվականին էլ ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետները բաժանվել են երկու ինքնուրույնի։ 1911 թվականին ստեղծվել են անգլերենի և լեռնային գործի ֆակուլտետները, իսկ 1912 թվականին՝ երկրաբանա-աշխարհագրական, 1914 թվականին՝ պատմության, 1923 թվականին՝ մեծահասակների կրթության, 1925 թվականին՝ Դեղագործական դպրոցը։

1920-ական թվականներին համալսարանը տեղափոխվել է Նոթինգհեմի կենտրոնից քաղաքի ծայրամասում գտնվող խոշոր կամպուս (Համալսարանական այգի)։

1881-1947 թվականներին Նոթինգհեմի համալսարանի քոլեջի ուսանողները աստիճան են ստացել Լոնդոնի համալսարանում[5], սակայն 1948 թվականին, թագավորական խարտիա ստանալուց հետո, քոլեջը վերափոխվել է համալսարանի և սկսել է ինքն աստիճաններ շնորհել[6]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համալսարանի գիտնականները ստեղծել են Մենդելեևի ամենափոքր աղյուսակը։ Լաբորատորիայի աշխատակիցները պրոֆեսոր Մարտին Պոլյակովի մազի վրա իոնային փնջի և էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ դրել են Մենդելեևի աղյուսակի բոլոր 118 տարրերի նշումները և այն նվիրել պրոֆեսորին ծննդյան օրվա առթիվ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.elixir-europe.org/about-us/who-we-are/nodes/uk
  2. «Profile: University of Nottingham | Good University Guide - Times Online»։ London: Timesonline.co.uk։ Վերցված է 2009-01-02 
  3. «QS World University Rankings 2018»։ Top Universities (անգլերեն)։ 2017-06-05։ Վերցված է 2018-04-26 
  4. 4,0 4,1 «A Brief History of the University»։ University of Nottingham։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2008-10-05 
  5. Lists of students Archived 2010-09-14 at the Wayback Machine. Retrieved on 29/9/10.
  6. History of The University of Nottingham Archived 2009-02-05 at the Wayback Machine., Retrieved on 2008-06-13.
  7. Таблица Менделеева на волосе // UPgrade : журнал. — 2011. — № 4 (508). — С. 8. — ISSN 1680-4694.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fawcett, Peter and Neil Jackson (1998). Campus critique։ the architecture of the University of Nottingham. Nottingham։ University of Nottingham.
  • Tolley, B. H. (2001). The history of the University of Nottingham. Nottingham։ Nottingham University Press.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]