Նոթինգհեմը մարզական խոշոր կենտրոն է նաև և 2015 թվականի հոկտեմբերին ստացել է «Անգլիական սպորտի օրրան» կոչում[1]։ National Ice Centre-ը, Holme Pierrepont National Watersports Centre-ը և միջազգային կրիկետի Trent Bridge մրցասպարեզը գտնվում են այս քաղաքում կամ նրա մերձակայքում։ Նոթինգհեմն ունի նաև ֆուտբոլի երկու պրոֆեսիոնալ թիմ՝ Notts County-ն և Nottingham Forest-ը, որը երկու անգամ նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթը։ Բացի այդ, այստեղ գործում են ռեգբիի, հոկեյի, կրիկետի պրոֆեսիոնալ թիմեր, անց է կացվում թենիսի միջազգային Aegon Nottingham Open հեղինակավոր մրցաշարը, որն առաջին անգամ կայացել է այն բանից հետո, երբ Նոթինգհեմը հռչակվել է Մեծ Բրիտանիայի առաջին ֆուտբոլային քաղաք[2]։
2015 թվականիդեկտեմբերի 15-ին Նոթինգհմը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է «Գրականության քաղաք»՝ այդպիսով ընկերակից դառնալով նման պատվի արժանացած ընդամենը չորս-հինգ քաղաքներին՝ Դուբլինին, Էդինբուրգին, Մելբուրնին ու Պրահային[3]։ Այդ տիտղոսն արտացոլում է Նոթինգհեմի գրական հարուստ ժառանգությունը, որն առնչվում է գրական այնպիսի հսկաների անունների հետ, ինչպես՝ Ջորջ Բայրոնը, Դեյվիդ Լոուրենսը, Ալան Սիլիթոուն։ Հաշվի է առնվել նաև գրական արդի համայնքի գործունեությունը, հրատարակչական հզոր արդյունաբերությունը, քաղաքի՝ պոետական բեմահարթակ ծառայելը[4]։