Հիմնել են անգլիացի նորաբնակները 1890 թվականին և, ի պատիվ Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ մարկիզ Ռ․ Ա․ Թ․ Սոլսբերիի կոչել են Սոլսբերի։ 1982 թվականին վերանվանվել է Հարարե՝ ի հիշատակ աֆրիկյան շոն ցեղի առաջնորդ Հարարեի, որը 19-րդ դարի երկրորդ կեսին կառավարում էր այդ կողմերում և խիզախություն է հանդես բերել եվրոպական գաղութարարների առաջին ալիքին դիմագրավելիս[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 493)։