Պորտո Նովո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Պորտո Նովո
Porto-Novo
Porto Novo2.jpg
6°29′00″ հս. լ. 2°37′00″ ավ. ե. / 6.483333° հս. լ. 2.616667° աե. ե.
Երկիր Բենին Բենին
Ենթարկում Մայրաքաղաք
Բարձր. ծովի մակ-ից 38 մ
Խոսվող լեզուներ ֆրանսերեն
Բնակչություն 223 552 մարդ (2002)
##Պորտո Նովո (Բենին)
Red pog.png

Պորտո Նովո (ֆր.՝ Porto-Novo), Բենինի պաշտոնական մայրաքաղաքը, որը սակայն չի հանդիսանում երկրի կառավարութան մշտական նստավայրը։

Քաղաքը Գվինեայի ծոցի նավահանգիստներից մեկն է և տեղակայված է երկրի հարավարևելյան մասում։ Պորտո Նովոն Բենինի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է, սակայն Կոտոնու քաղաքն իր կարգավիճակով երկրի համար ավելի կարևոր քաղաք է ինչպես մշակութային, այնպես էլ քաղաքական առումով։ Մայրաքաղաքում արտադրվում է արմավենու ձեթ, բամբակ և մշակվում է բամբակենի։ Նավթի հանքատեղերը հայտնաբերվել են Բենինի մերձափնյա շրջանում 1990-ական թվականներին և երկրի տնտեսության մեջ կարևոր գործոն են։