Նիամեյ (ֆր.՝ Niamey), Նիգերի մայրաքաղաքը, Նիամեյ դեպարտամենտի վարչական կենտրոնը, Նիգեր գետի ձախ ափին։ Տրանսպորտային հանգույց է։ Գյուղատնտեսական շրջանի կենտրոն է։
Նիամեյի մոտակայքում կա ջերմաէլեկտրակայան։ Ունի համալսարան, ազգային թանգարան։ 1926-1960 թվականներից ֆրանսիական տիրապետության տակ գտնվող Նիգերի վարչական կենտրոնն էր․ 1960 թվականից Նիգերի մայրաքաղաքն է։
19-րդ դարի վերջում ժամանակակից Նիամեյի տեղում գոյություն ուներ ոչ մեծ մի գյուղ` մի քանի հարյուր բնակչությամբ: Նիգերի գրավումը այդ ժամանակահատվածում սկսած ֆրանսիացի գաղութարարները այդ գյուղում 1892 թվականին հիմնեցին իրենց սեփական ռազմական կետը: Նիամեյի ամբողջովին դրական տեղակայումը առևտրական ճանապարհների խաչմերուկներում նպաստում էր նրա զարգացմանը:
Նիամեյը գտնվում է Սախելիի հարավում և ունի իր համար շատ բնորոշ կլիմա: Այն մերձհասարակածային և արևադարձային կլիմաների միջև գտնվող յուրահատուկ կլիմա ունի: Եղանակը շատ տաք է. mիջին ջերմաստիճանը տատանվում է 24 °C-ից հունվարին մինչև 34 °C մայիսին, իսկ տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 29 °C: Ունի արտահայտված ոչ շարունակական խոնավ եղանակ, ինչը տևում է մայիսից մինչև սեպտեմբեր, իսկ իր գագաթնակետին հասնում է հուլիս-օգոստոս ամիսներին: Բոլոր տեղումները լինում են խոնավ եղանակին: Չոր եղականին տեղումներ ընդհանրապես չեն լինում:
Նիամեյին, ինչպես նաև աֆրիկյան մնացած խոշոր քաղաքներին բնորոշ է բնակչության աճի արագ տեմպը 20-րդ դարի երկրորդ կեսի համար: Քաղաքի բնակչության 90%-ից ավելին մուսուլմաններ են: Քաղաքի ամենամեծ էթնիկ խմբերը սոնհայն ու ջերման են, որ կազմում են ընդհանուր բնակչության 21,1%-ը, իսկ իրենց հաջորդում է հաուսների ազգը (34,4%):