Մերձհասարակածային կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերձհասարակածային կլիմայական գոտիներ

Մերձհասարակածային կլիմա կամ Արևադարձային մուսոնային կլիմա, ըստ Ալիսովի դասակարգման կլիմայի տեսակ է, որտեղ տիրում են արևադարձային մուսոնները: Դրանք տարածված են արևադարձային գոտիների օվկիանոսի որոշ շրջաններում, մասնավորապես Հնդկական օվկիանոսում և Խաղաղ օվկիանոսի արևմուտքում, ինչպես նաև Հարավային Ասիայում, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի արևադարձային շրջաններում։

Ջերմաստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդի ջերմաստիճանը արևադարձային մուսոնային կլիմայական գոտում օվկիանոսի մոտ նույնքան բարձր է և ունի նույնպիսի ցածր տարեկան ամպլիտուդա, ինչպես հասարակածային կլիմայական գոտում է։ Հատկապես դա զգացվում է Ասիայի հարավում։

Բրազիլիայի Կույաբա քաղաքում հոկտեմբերի միջին ջերմաստիճանը կազմում է +27 °C: Ամռան ամիսներին այն իջնում է ծովային քամիների պատճառով՝ հասնելով +27 °C-ի։ Հունվարին այն հասնում է +24 °C-ի։ Տարեկան ամպլիտուդան, այսպիսով, այնքան բարձր չէ՝ ընդամենը 4 °C:

Տեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևադարձային մուսոնների կլիմայում տեղումները խիստ անհավասարաչափ են բաշխված։ Տեղ-տեղ դրանք այնքան շատ են, ինչքան հասարակածային կլիմայում։ Սակայն ըստ լայնության դրանք սովորաբար քչանում են, հատկապես մայրցամաքի խորքում։ Աֆրիկայում, Գվինեական ծոցի առափնյայի մոտ, օրինակ՝ Կոնակրի քաղաքում դրանք հասնում են գրեթե 5000 մմ-ի։ Այստեղ դեկտեմբեր-մարտ ամիսներին տեղումների քանակը հասնում է 15 մմ, իսկ հունիս-սեպտեմբեր ամիսներին՝ 9920 մմ։ Գոյանիայում տարեկան թափվում է 1 750 մմ տեղումներ՝ ձմռանը (մայիսից սեպտեմբեր) թափվում է 90 մմ, իսկ ամռանը (նոյեմբերից մարտ)՝ 1390 մմ։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ սեզոնների կտրուկ փոխվում է նաև օդի բացարձակ և հարաբերական խոնավությունը (առավելագույնը ամռանը) և ամպամածությունը (կտրուկ առավելագույնը՝ ամռանը և կտրուկ նվազագույնը՝ ձմռանը), օրինակ՝ Կալկաթայում ամպամածությունը հուլիսին կազմում է 84 %, իսկ հունվարին՝ 8%:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Addis Abeba City.jpg Panoramica de Barranquilla.JPG Freetown.jpg Bogotá 1.jpg

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Метеорология и климатология. Ленинград, 1968 г. Автор – Хромов С. П.
  • Атлас мира. ГНПП Картография, 2005 г.