Յամուսուկրո
| Քաղաք | ||
|---|---|---|
| Յամուսուկրո | ||
| Yamoussoukro | ||
| 6°50′0″N 5°15′0″W / 6.83333°N 5.25000°W | ||
| Երկիր | ||
| Ենթարկում | Մայրաքաղաք | |
| Համայնք | Yamoussoukro Autonomous District?[1] | |
| Մակերես | 2075 կմ² | |
| ԲԾՄ | 214 մետր | |
| Բնակչություն | ▲340 234 մարդ (2021)[2] | |
| Խտություն | 385 մարդ/կմ² | |
| Ժամային գոտի | UTC+0 | |
| Պաշտոնական կայք | yamoussoukro.district.ci(ֆր.) | |
|
| ||
Յամուսուկրո[3] (ֆրանսերեն՝ Yamoussoukro), Կոտ դ'Իվուարի վարչական մայրաքաղաքը։ Բնակչությունը՝ ▲340 234 մարդ (2021)[2]: Այն գտնվում է պետության ամենախոշոր Աբիջան քաղաքից 240 կմ դեպի հյուսիս, Աբիջանից Բուրկինա Ֆասո տանող մայրուղու վրա։ Աշխարհագրական կոորդինատներն են՝ 6°50′N 5°15′W / 6.833°N 5.250°W[4]:
Յամուսուկրո քաղաքում են գտնվում Կոտ դ՛Իվուարի կենտրոնական պետական մարմինները՝ նախագահը, վարչապետը և Ազգային Ժողովը (խորհրդարանը)։
Յամուսուկրոն համարվում է պետության առաջին նախագահ Ֆելիքս Ուֆուե Բուանյիի հայրենի քաղաքը, ինչն էլ պայմանավորված է 1983 թվականին Աբիջանից մայրաքաղաքի տեղափոխումը Յամուսուկրո։ Այստեղ գործում են տրանսպորտային հանգույցը, միջազգային օդանավակայանը, սննդի և փայտամշակման ձեռնարկությունները։ Ավտոբուսային տրանսպորտը քաղաքի ներսում թույլ է զարգացած։ Փոխադրումների հիմնական մասն իրականացնում են տաքսիները։ Գործում են նաև միջազգային ավտոբուսներ։ Քաղաքում են գտնվում նախագահի նստավայրը, «Կուսակցության տունը»։ Յամուսուկրոյի շրջանում աճեցնում են սուրճ, կակաո, բանան և այլ գյուղատնտեսական մշակաբույսեր։ Բնակչությունը զբաղվում է խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, այծերի բուծմամբ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Յամուսուկրոյում է գտնվում աշխարհի ամենամեծ եկեղեցին՝ Նոտր Դամ դե լա Պե բազիլիկը, որի ճարտարապետության մեջ վերաիմաստավորվել են Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի մոտիվները։ Այն կառուցվել է XX դարի 80-ական թվականներին։ 158 մետր բարձրություն ունեցող կառույցում նստատեղերի վրա տեղավորվում է 7000 մարդ, բացի այդ առկա է նաև 11 հազար մարդու կանգնելու տեղ։ Բազիլիկի կառուցման համար մարմար էր ներկրվում Իտալիայից և գունավոր ապակի՝ Ֆրանսիայից։
Տեսարժան այլ վայրերին են դասվում.
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]| Յամուսուկրոի կլիմայական տվյալները | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
| Միջին բարձր °C (°F) | 31.5 (88.7) |
33.5 (92.3) |
33.5 (92.3) |
32.9 (91.2) |
31.7 (89.1) |
30.1 (86.2) |
28.6 (83.5) |
28.5 (83.3) |
29.3 (84.7) |
30.1 (86.2) |
30.7 (87.3) |
30.1 (86.2) |
30.88 (87.58) |
| Միջին օրական °C (°F) | 25.2 (77.4) |
27.3 (81.1) |
27.6 (81.7) |
27.3 (81.1) |
26.5 (79.7) |
25.6 (78.1) |
24.5 (76.1) |
24.5 (76.1) |
24.8 (76.6) |
25.2 (77.4) |
25 (77) |
24.5 (76.1) |
25.67 (78.2) |
| Միջին ցածր °C (°F) | 18.9 (66) |
21.2 (70.2) |
21.8 (71.2) |
21.8 (71.2) |
21.3 (70.3) |
21.1 (70) |
20.4 (68.7) |
20.6 (69.1) |
20.4 (68.7) |
20.4 (68.7) |
20.3 (68.5) |
19 (66) |
20.6 (69.05) |
| Տեղումներ մմ (դյույմ) | 13 (0.51) |
42 (1.65) |
108 (4.25) |
126 (4.96) |
155 (6.1) |
165 (6.5) |
88 (3.46) |
83 (3.27) |
170 (6.69) |
125 (4.92) |
36 (1.42) |
15 (0.59) |
1126 (44,32) |
| աղբյուր: Climate-Data.org, altitude: 236m[6] | |||||||||||||
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://districtyakro.ci/accueil/districtyamousskouro/fr/1
- 1 2 RGPH-2021 RÉSULTATS GLOBAUX — 2022. — P. 1. — 37 p.
- ↑ Ударение на Грамота.ру и в "Словаре современных географических названий. — Екатеринбург: У-Фактория. Под общей редакцией акад. В. М. Котлякова. 2006"
- ↑ «GNS: Country Files». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ http://www.vokrugsveta.ru/encyclopedia/index.php?title=%D0%AF%D0%BC%D1%83%D1%81%D1%83%D0%BA%D1%80%D0%BE
- ↑ «Climate: Yamoussoukro - Climate graph, Temperature graph, Climate table». Climate-Data.org. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի պաշտոնական կայքը Արխիվացված 2015-09-15 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յամուսուկրո» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||||||||||
