Բազիլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բազիլիկ, ձգված ուղղանկյուն հատակագծով կառույց, որ ծածկը կրող սյունաշարերով (մույթաշարերով) ներքուստ բաժանված է 3 կամ 5 երկայնական մասերի՝ այսպես կոչված նավերի։ Աբսիդով վերջափակվող միջին ավելի լայն ու բարձր նավը, որ անվանում են նաև գլխավոր, լուսավորվում է կողային նավերի միաթեք տանիքներից վեր բարձրացող պատերին արված լուսամուտներից։ Բազիլիկը՝ որպես հասարակական կառույց, առաջացել է Հունաստանում։ Այնտեղ բազիլիկը բարձր սրահ էր, որում բասիլևսը նիստեր էր գումարում։ Հռոմում այն կազմակերպվել է որպես ճարտարապետական օրգանիզմ, որը գործածվել է որպես դատավարության սրահ, շուկա, բորսա և մեծ մասամբ եղել է ֆորումի կազմում։ Քրիստոնեությանը անցման շրջանում հին բազիլիկները օգտագործվել են որպես համայնքի ժողովատեղի։ Հայկական «բազիլիկ» կոչված տաճարները հիմնականում երկթեք տանիքի տակ առնված թաղածածկ եռանավ սրահներ են՝ իրենց զարգացմամբ ինքնատիպ։ Հայաստանում նշանավոր են Քասախի, Տեկորի, Երերույքի, Աշտարակի, Եղվարդի և այլ բազիլիկները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 209