Մավրիկիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մավրիկիոսի Հանրապետություն
(ֆր.՝ République de Maurice, անգլ.՝ Republic of Mauritius)
Մավրիկիոսի դրոշ
Դրոշ
Մավրիկիոսի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
Stella Clavisque Maris Indici
Ազգային օրհներգ՝
Motherland
Մավրիկիոսի դիրքը
Մայրաքաղաք Պորտ Լուի
20°2′N, 57°13′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ Չկա(Անգլերեն Ֆրանսերեն Մավրիկիոսյան կրեոլերեն Բհոճպուրի)
Կառավարում նախագահախորհրդարանական հանրապետություն
 -  Նախագահ Ամենահ Գուրիբ
 -  Վարչապետ Աներուդ Ջուգնահուդ
Հաստատություն
 -  Անկախություն Մեծ Բրիտանիայից Մարտի 12 1968 
 -  Հանրապետության հայտարարումը Մարտի 12 1992 
Տարածք
 -  Ընդհանուր 2,040 կմ²  (179-րդ)
 -  Ջրային (%) 0,07
Բնակչություն
 -  2014 նախահաշիվը 1,261,208 
 -  2011 մարդահամարը 1,236,817 
 -  Խտություն 618 /կմ² (156-րդ)
238,611 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $23.322 միլլիարդ 
 -  Մեկ շնչի հաշվով $17,716 
ՄԶՀ (2013) Green Arrow Up Darker.svg 0.771 ( բարձր) (63-րդ)
Դրամական միավոր Մավրիկիական ռուփի ռուփի (MUR)
Վերին մակարդակի ազգային դոմենն .mu
Հեռախոսային կոդ ++230

Մավրիկիոս (ֆր.՝ Maurice, անգլ.՝ Mauritius) կամ Մավրիկիոսի Հանրապետություն (ֆր.՝ République de Maurice, անգլ.՝ Republic of Mauritius), կղզի-պետություն Հարավարևելյան Աֆրիկայում։ Այս երկիրը ներառում է Մավրիկիոս կղզիները, Ռոդրիգես կղզին, Ագալեգա կղզին, և Սենթ Բրանդոն (Կարգադոս Կարախոս) արշիպելագը։ Կղզիներն ունեն հրաբխային ծագում, շրջապատված են բուստային խութերով։ Առավելագույն բարձրությունը 826 մ է (Պիթոն լեռ` Մավրիկիոս կղզում): Կլիման արևադարձային ծովային է: Լեռնալանջերին կան մշտադալար անտառներ: Նախկինում եղել է հոլանդական, ֆրանսիական և բրիտանական գաղութ:

Բնակչությունը[խմբագրել]

2011 թվականին երկրի բնակչությունը կազմել է 1,236,817 մարդ: 2014 թվականի տվյալներով Մավրիկիոսի բնակչությունը կազմում է 1,261,208 մարդ: Բնակչությունը դանդաղ բայց հաստատուն տեմպերով ավելանում է: Բնակչության 32.7%-ը քրիստոնյաներ են, հիմնականում` Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հետևորդներ։

Տնտեսությունը[խմբագրել]

Գյուղատնտեսական երկիր է։ Մշակում են շաքարեղեգ, թեյ, ծխախոտ, հալվե, եգիպտացորեն, ադամաթուզ և այլն։ Տնտեսության առաջատար ճյուղը շաքարի արտադրությունն է։ Աճեցնում և մշակում են արհեստական սուտակ։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։

Արտաքին հղումներ[խմբագրել]