Բուժումբուրան (Ֆրանսերեն՝ Bujumbura) Բուրունդիի նախկին մայրաքաղաքն է[1], ինչպես նաև նրա ամենամեծ քաղաքն ու նավահանգիստը։ Քաղաքից հիմնականում նավերով արտահանվում են սուրճ, բամբակ, ինչպես նաև անագի հանքաքար։ Այն գտնվում է Տանգանիկա լճի հյուսիսում, որը խորությամբ երկրորդն է աշխարհում (Բայկալ լճից հետո)։ Քաղաքի կենտրոնում կա մեծ շուկա, ազգային մարզադաշտ, մեծ մզկիթ։ Գործում են 2 թանգարաններ, 1 համալսարան և Բուրունդիի օդանավակայանը։