Բանգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բանգի
Bangui
Kötä gbätä tîBangî
Bangui collage.png
Կոորդինատներ: 4°22′0″ հս․ լ. 18°35′0″ ավ. ե. / 4.36667° հս․. լ. 18.58333° ավ. ե. / 4.36667; 18.58333
Երկիր Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն
Ենթարկում Մայրաքաղաք
Հիմնադրված է 1889 թ.
Մակերես 67 կմ²
ԲԾՄ 369 մ
Բնակչություն 734 350 մարդ (2012)
Խտություն 10 955 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1
##Բանգի (Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն)
Red pog.png
##Բանգի (Աշխարհ)
Red pog.png

Բանգի (ֆր.՝ Bangui, Kötä gbätä tî Bangî), Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք և խոշորագույն քաղաք։ Բնակչության մեծամասնությունը բնակվում է հանրապետության արևմտյան շրջանում՝ Բանգի քաղաքի մոտակայքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 1889 թվականին, որպես ֆրանսիական ռազմական դիրք Ուբանգի Շարի գաղությում, ավելի ուշ անվանափոխվել է Կուբանգի Շարի և դարձել Ֆրանսիական Հասարակածային Աֆրիկայի մասը։

Քաղաքի անվանումը թարգմանաբար նշանակում է «շեմ»: Գաղութային ժամանակաշրջանում Բանգին եղել է վարչական կենտրոն և մինչ այժմ համարվում է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության վարչական կենտրոնը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանգին համարվում է վարչական, առևտրային կենտրոն։ Բանկային առաջին մասնաճյուղը բացվել է 1946 թվականին, երբ Արևմտյան Աֆրիկայի բանկը քաղաքում բացեց իր մասնաճյուղը։ Բանգին արտադրում է տեքստիլ ապրանքներ, սննդամթերք, գարեջուր, կոշիկ և օճառ: Արտահանում է բամբակ, անտառանյութ, սուրճ: Պետության երկար տևած անկայունության պատճառով քաղաքում գործազրկության մակարդակը տատանվում էր 23%-ի սահմաններում սկսած 2001 թվականից։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանգին գտնվում է Ուբանգի գետի հյուսիսային ափի մոտ։ Ուբանգու գետի նավարկելի հատվածը կտրուկ թեքվում է դեպի հարավ և Բրազավիլից դեպի հարավ միանում Կոնգո գետի հետ, որպես գլխավոր հյուսիսային վտակ։ Գետով անցնում է սահմանը Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը գտնվում է հասարակածից քիչ հյուսիս և, հետևաբար, տարվա ընթացքում ամեն օր գերակշռում են բարձր ջերմաստիճանները, որոնք երբեմն են իջնում 26 °C-ից[1]: Բանգիում տարածված է արևադարձային սավաննաների կլիման։ Անձրևային սեզոնը տևում է մայիսից մինչև հոկտեմբեր։ Բանգին՝ գտնվելով երկրի հարավում և լինելով ավելի մոտ հասարակածին, ունի ավելի շոգ և խոնավ կլիմա, քան երկրի հյուսիսային հատվածներում[2]:

Բանգիի որոշ արվարձանների ցածրադիր շրջաններում լինում են հաճախակի ջրհեղեղներ: Օրինակ՝ 2009 թվականի հունիսին և հուլիսին հորդառատ անձրևները 11 հազար մարդուն անօթևան են դարձրել[3]: Անձրևների սեզոնին (մարտից մինչև նոյեմբեր) քաղաքում հաճախ են լինում ամպրոպներ և կայծակներ։

Բանգիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 37
(99)
38
(100)
38
(100)
37
(99)
36
(97)
35
(95)
34
(93)
34
(93)
34
(93)
34
(93)
34
(93)
36
(97)
38
(100)
Միջին բարձր °C (°F) 32.8
(91)
34
(93)
33.2
(91.8)
32.7
(90.9)
31.9
(89.4)
30.8
(87.4)
29.7
(85.5)
29.9
(85.8)
30.7
(87.3)
30.8
(87.4)
31.2
(88.2)
32
(90)
31.64
(88.97)
Միջին օրական °C (°F) 26.1
(79)
27
(81)
27.1
(80.8)
27
(81)
26.5
(79.7)
25.9
(78.6)
24.9
(76.8)
25.1
(77.2)
25.4
(77.7)
25.5
(77.9)
25.5
(77.9)
25.4
(77.7)
25.95
(78.78)
Միջին ցածր °C (°F) 19.5
(67.1)
20.1
(68.2)
21.1
(70)
21.3
(70.3)
21.2
(70.2)
21
(70)
20.1
(68.2)
20.3
(68.5)
20.2
(68.4)
20.3
(68.5)
19.9
(67.8)
18.8
(65.8)
20.32
(68.58)
Ռեկորդային ցածր °C (°F) 14
(57)
14
(57)
18
(64)
18
(64)
18
(64)
18
(64)
18
(64)
17
(63)
18
(64)
18
(64)
17
(63)
14
(57)
14
(57)
Տեղումներ մմ (դյույմ) 25
(0.98)
43
(1.69)
127
(5)
135
(5.31)
188
(7.4)
114
(4.49)
226
(8.9)
206
(8.11)
150
(5.91)
201
(7.91)
125
(4.92)
5
(0.2)
1545
(60,82)
Միջ. անձրևոտ օրեր 3 5 11 10 15 12 17 19 16 19 11 2 140
 % խոնավություն 70.5 69.5 74 75.5 79 81 83.5 84 81.5 80 78.5 69.5 77.21
Միջին ամսական արևային ժամ 217 196 186 180 186 180 124 124 150 155 180 217 2095
Աղբյուր #1: Climate-Data.org, altitude: 350m[4]
Աղբյուր #2: BBC Weather for records, precipitation, humidity and sunshine[5]
Bangui City Centre.jpg

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնատար ավտոմեքենաները Բանգի քաղաքում

Բանգի քաղաքում գործում է գետային նավահանգիստը և Բանգի Մպոկո միջազգային օդանավակայանը: Գետային լաստանավերը լողում են դեպի Բրազավիլ և Զոնգո: Ավտոճանապարհները միացնում են Կամերուն, Չադ և Սուդան քաղաքները։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գտնվում է Բանգի համալսարանը, որը հիմնադրվել է 1970 թվականին[6]: Որպես հասարակական հաստատություն, Բանգի համալսարանը Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում մենաշնորհում է ամբողջ ոչ գյուղատնտեսական բարձրագույն կրթությունը։

Պայմանագրով համալսարանում դասավանդել են Մոսկվայի պետական համալսարանի դասախոսները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «BBC - World Weather - Average Conditions - Central African Republic» 
  2. «Lonely Planet Destination Guide - Bangui Weather»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-05-ին 
  3. «Centrafrique/inondations à Bangui: près de 11.000 sans-abri, selon un nouveau bilan»։ Jeune Afrique (French)։ հուլիսի 7, 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-13-ին 
  4. «Climate: Bangui - Climate graph, Temperature graph, Climate table»։ Climate-Data.org։ Վերցված է հոկտեմբերի 21, 2013 
  5. «BBC Weather - Bangui»։ BBC Weather։ Վերցված է հոկտեմբերի 21, 2013 
  6. «University of Bangui Official» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-13-ին