Գարեջուր
Գարեջուր | |
---|---|
Ենթատեսակ | fermented alcoholic beverage?, alcopop? և commodity? |
Բաղադրամասեր | barley?, hops?[1], ջուր և խմորասնկեր |
Beer Վիքիպահեստում |
Գարեջուր, աշխարհի ամենասպառվող[2] և հավանաբար ամենահին[3][4][5] ալկոհոլային խմիչքը, համարվում է երրորդ ամենատարածված ըմպելիքը աշխարհում ջրից և թեյից հետո[6]։ Գարեջուր ստանում են հացահատիկից՝ օսլայի խմորման միջոցով[7]։ Հիմնականում օգտագործվում է գարու ածիկ, սակայն ցորենը, եգիպտացորենը և բրինձը նույնպես լայն կիրառություն ունեն[8]։ Հիմնականում գարեջուրը համեմվում է գայլուկով, որը ավելացնում է դառնություն և ծառայում է որպես բնական կոնսերվանտ, չնայած այլ համեմունքներ էլ կարող են երբեմն օգտագործվել, ինչպես օրինակ՝ խոտաբույսեր և մրգեր։
Պահպանված որոշ հնագույն ձեռագրեր անդրադարձել են գարեջրի պատրաստմանը։ Համմուրաբի թագավորի օրենքները ներառում են գարեջրի և գարեջրի սրահների վերաբերյալ օրենքներ[9], «Նինկասիի գովերգ»-ը (Միջագետքի գարեջրի աստվածուհուն նվիրված աղոթք), ծառայում է և՛ որպես աղոթք, և՛ որպես մի քանի գրագետ մարդ ունեցող մշակույթում գարեջրի բաղադրատոմսը հիշելու մեթոդ[10][11]։
Գարեջուրը վաճառվում է թիթեղյա ամաններով և շշերով, փաբերում և բառերում կարող է լինել նաև տակառներում։ Գարեջրագործությունը համաշխարհային բիզնես է, որը բաղկացած է որոշ գերիշխող դիրք ունեցող միջազգային ընկերություններից և հազարավոր փոքր արտադրողներից։ Գարեջրի ալկոհոլային հարաբերությունը կազմում է 4-6 տոկոս ըստ ծավալի, սակայն այն կարող է տատանվել 0.5-20 տոկոսի սահմաններում, որոշ գործարաններ արտադրում են 40% և ավել թնդությամբ գարեջուր[12]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարեջուրն աշխարհի ամենահին պատրաստվող ալկոհոլային խմիչքներից մեկն է, հավանաբար ավելի վաղ քան վաղ նեոլիթը կամ մ․ թ․ ա․ 9500 թվականը, երբ մարդը սկսեց մշակել հացահատիկ[13], գրավոր հիշատակություններ պահպանվել են անտիկ Իրաքում և անտիկ Եգիպտոսում[14]։ Հնագետները ենթադրում են, որ գարեջուրը նպաստել է քաղաքակրթությունների ձևավորմանը[15]։ Մոտավորապես 5000 տարի առաջ Ուրուկ (ներկայիս Իրաքում) քաղաքի աշխատողները վարձատրվում էին գարեջրով[16]։ Գիզայի մեծ բուրգի կառուցման ժամանակ յուրաքանչյուր աշխատող օրական սննդակարգում ստանում էր չորսից հինգ լիտր գարեջուր, որը ծառայում էր և՛ որպես սնունդ, և՛ որպես զովացուցիչ խմիչք։ Վերջինս կարևոր էր բուրգի շինարարության համար[17]։
Գարուց պատրաստված գարեջրի առաջին քիմիական վկայությունները հայտնաբերվել են Արևմտյան Իրանի Զագրոս լեռներում գտնվող Գոդին թեփե վայրում և թվագրվում են մ․ թ․ ա․ 3500-3100 թվականներին[18][19]։ Շումերական որոշ հիշատակություններ վերաբերում են գարեջրին, ինչպես օրինակ՝ Նինկասի աստվածուհուն նվիրված «Նինկասիի գովերգը» աղոթքը[20], որը ծառայում է և՛ որպես աղոթք, և՛ որպես մի քանի գրագետ մարդ ունեցող մշակույթում գարեջրի բաղադրատոմսը հիշելու մեթոդ[10][11]։ Էբլայի սալիկները, հայտնաբերված 1974 թվականին Սիրիայի Էբլա քաղաքում, ցույց էն տալիս, որ քաղքում մ․ թ․ ա․ 2500 թվականին արտադրվում էր գարեջուր[21]։ Թթված խմիչ պատրաստում էին Չինաստանում մոտ մ․ թ․ ա 7000 թվականին՝ օգտագործելով բրինձ և միրգ[22][23]։
Շաքար պարունակող գրեթե ցանկացած նյութ կարող է ալկոհոլային խմորման ենթարկվել։ Հավանաբար, բազմաթիվ մշակույթներ նկատելով, որ քաղցր հեղուկը կարող է օսլայի աղբյուր հանդիսանալ՝ ինքնուրույն ստեղծել են գարեջուրը։ Հացը և գարեջուրը բարձրացրել են բարեկեցությունը մի մակարդակի, որը քաղաքակրթությունների կառուցման և այլ տեխնոլոգիաների օզարգացման համար ժամանակ են տվել[24][25][26][27]։
Գերմանական և կելտական ցեղերը Եվրոպայում գարեջուրը տարածել են դեռևս մ․ թ․ ա․ 3000 թվականին[28], այն հիմնականում պատրաստվում էր ընտանեկան մակարտադում[29]։ Բացի սոյայից, վաղ եվրոպական գարեջրերը կարող էին պարունակել մրգեր, մեղր, բազմաթիվ բույսերի տեսակներ, համեմունքներ և այլ նյութեր, ինչպես օրինակ թմրադեղային խոտաբույսեր[30]։ Սակայն, դրանք չէին պարունակում գայլուկ, այն ավելացվել է հետագայում՝ Եվրոպայում առաջին հիշատակումները եղել են մոտ 822 թվականին Կարոլինգներ դինաստայից Աբբոթի[31] և 1067 թվականին՝ Հիլդեգարդ Բինգենցիի կողմից[32]։
1516 թվականին Բավարիայի հերցոգ Վիլիամ IV-ը ընդունեց Ռայնհայթսգեբոթը, հավանաբար ամենահին սննդի որակի կարգավորումը, որը 21-րդ դարում դեռ օգտագործվում է, ըստ որի՝ գարեջրի թույլատրելի բաղադրիչներն են՝ ջուր, գայլուկ և գարու ազիկ[33]։ Իր անվան հետ է կապված նաև ցորենի գարեջրագործությունը։ Գարեջուր արտադրվել և վաճառվել է ընտանեկան մակարդակում մինչև արդյունաբերական հեղափոխությունը, սակայն 7-րդ դարում գարեջուրը սկսեց արտադրվել և վաճառվել Եվրոպական վանքերում։ Արդյունաբերական հեղափոխության ընթացքում գարեջրի արտադրությունը արհեստավորականից արտադրությունից փոխվեց արդյունաբերական արտադրության, ընտանեկան արտադրությունները 19-րդ դարի վերջին արդեն դադարել են էական դեր ունենալ[34]։ Խտաչափի և ջերմաչափ զարգացումը փոխեց եփումը՝ եփողին գործընթացի վրա ավելի մեծ հսկողություն և արդյունքի մասին ավելի լավ կարծիք թույլատրելով։
Գարեջրագործությունը համաշխարհային բիզնես է, որը բաղկացած է որոշ գերիշխող դիրք ունեցող միջազգային ընկերություններից և հազարավոր փոքր արտադրողներից[35]։ 2006 թվականի դրությամբ ավելի քան 133 միլիարդ լիտր գարեջուր է վաճառվում ամեն տարի՝ ընդհանուր առմամբ տալով $294.5 միլիարդի եկամուտ (£147.7 միլիարդ)[36]։
2010 թվականին Չինաստանի գարեջրի սպառումը անցել է 45 միլիարդ լիտրը, կամ գրեթե ԱՄՆ-ի կրկնակին, բայց միայն 5 տոկոսն է պրեմիում տակառի գարեջուր եղել, իսկ Ֆրանսիայում և Գերմանիայում վաճառվածի 50 տոկոսը[37]։
Գարեջուր արտադրող խոշորագույն գործաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի դրությամբ գարեջուր արտադրող ձեռնարկությունները արժեթղթերով[38].
- Anheuser-Busch InBev (Բելգիա) - 39 մլրդ դոլար
- Kirin Holdings (Ճապոնիա) - 22,7 միլիարդ դոլար
- Heineken (Նինդեռլանդներ) - 22,2 միլիարդ դոլար
- SABMiller (Մեծ Բրիտանիա) - 15,1 միլիարդ դոլար
- Femsa (Մեքսիկա) - 14,6 միլիարդ դոլար
- Asahi Group (Ճապոնիա) - 13,2 միլիարդ դոլար
- Carlsberg (Դանիա) - 11,1 միլիարդ դոլար
- Grupo Modelo (Մեքսիկա) - 6,5 միլիարդ դոլար
- San Miguel (Ֆիլիպիններ) - 5,6 միլիարդ դոլար
- Thai Beverage (Թաիլանդ) - 4,2 միլիարդ դոլար
- Molson Coors (ԱՄՆ) - 3,5 միլիարդ դոլար
- Jiangsu Yanghe Brewery (Չինաստան) - 1,2 միլիարդ դոլար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://discovering.beer/what-beer-is-made-from/hops/
- ↑ «Volume of World Beer Production». European Beer Guide. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Rudgley, Richard (1993). The Alchemy of Culture: Intoxicants in Society. London: British Museum Press;. ISBN 978-0714117362.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Arnold, John P (2005). Origin and History of Beer and Brewing: From Prehistoric Times to the Beginning of Brewing Science and Technology. Cleveland, Ohio: Reprint Edition by BeerBooks. ISBN 0-9662084-1-2.
- ↑ World's Best Beers: One Thousand ... - Google Books. books.google.am. 2009 թ․ հոկտեմբերի 6. ISBN 9781402766947. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Max Nelson (2005). The Barbarian's Beverage: A History of Beer in Ancient Europe. Routledge. էջ 1. ISBN 0-415-31121-7.
- ↑ Barth, Roger. The Chemistry of Beer: The Science in the Suds, Wiley 2013: 978-1-118-67497-0.
- ↑ Barth, Roger. The Chemistry of Beer: The Science in the Suds, Wiley 2013: ISBN 978-1-118-67497-0.
- ↑ «Beer Before Bread». Alaska Science Forum #1039, Carla Helfferich. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 13-ին.
- ↑ 10,0 10,1 «Nin-kasi: Mesopotamian Goddess of Beer». Matrifocus 2006, Johanna Stuckey. Վերցված է 2008 թ․ մայիսի 13-ին.
- ↑ 11,0 11,1 Black, Jeremy A.; Cunningham, Graham; Robson, Eleanor (2004). The literature of ancient Sumer. Oxford: Oxford University Press. ISBN 0-19-926311-6.
- ↑ «World's strongest beer reclaimed». BBC News. 2010 թ․ փետրվարի 16. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Life's Little Mysteries.com – When Was Beer Invented?». lifeslittlemysteries.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Beer». Britannica.com.; Michael M. Homan, Beer and Its Drinkers: An Ancient near Eastern Love Story, Near Eastern Archaeology, Vol. 67, No. 2 (Jun. 2004), pp. 84–95.
- ↑ «Archeologists Link Rise of Civilization and Beer's Invention». CBS News. 2010 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ George, Alison (June 22, 2016). "The world's oldest paycheck was cashed in beer". New Scientist.
- ↑ Tucker, Abigail (August 2011). "The Beer Archaeologist". Smithsonian.com.
- ↑ McGovern, Patrick, Uncorking the Past, 2009, ISBN 978-0-520-25379-7. pp. 66–71.
- ↑ «Jar in Iranian Ruins Betrays Beer Drinkers of 3500 B.C.». The New York Times. 1992 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Prince, J. Dyneley (1916). «A Hymn to Ninkasi». The American Journal of Semitic Languages and Literatures. 33 (1): 40–44. doi:10.1086/369806. ISSN 1062-0516.
- ↑ Dumper, Stanley. 2007, p.141.
- ↑ «Fermented beverages of pre- and proto-historic China». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Li Wine: The Beer of Ancient China -China Beer Festivals 2009». echinacities.com. 2009 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Standage, Tom (2006). A History of the World in Six Glasses. Westminster, MD: Anchor Books. էջ 311. ISBN 978-0-385-66087-7.
- ↑ Mirsky, Steve (2007 թ․ մայիս). «Ale's Well with the World». Scientific American. 296 (5): 102. doi:10.1038/scientificamerican0507-102. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Dornbusch, Horst (2006 թ․ օգոստոսի 27). «Beer: The Midwife of Civilization». Assyrian International News Agency. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Protz, Roger (2004 թ․ դեկտեմբերի 4). «The Complete Guide to World Beer». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին. «When people of the ancient world realised they could make bread and beer from grain, they stopped roaming and settled down to cultivate cereals in recognisable communities.»
- ↑ «Prehistoric brewing: the true story». Archaeo News. 2001 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Beer-history». Dreher Breweries. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Max Nelson, The Barbarian's Beverage: A History of Beer in Ancient Europe pp2, Routledge (2005), ISBN 0-415-31121-7.
- ↑ Google Books Richard W. Unger, Beer in the Middle Ages and the Renaissance pp57, University of Pennsylvania Press (2004), ISBN 0-8122-3795-1.
- ↑ Max Nelson, The Barbarian's Beverage: A History of Beer in Ancient Europe pp110, Routledge (2005), ISBN 0-415-31121-7.
- ↑ "492 Years of Good Beer: Germans Toast the Anniversary of Their Beer Purity Law". Der Spiegel 23 April 2008.
- ↑ Cornell, Martyn (2003). Beer: The Story of the Pint. Headline. ISBN 0-7553-1165-5.
- ↑ «Industry Browser — Consumer Non-Cyclical — Beverages (Alcoholic) – Company List». Yahoo! Finance. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Beer: Global Industry Guide». Research and Markets. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Analysis: Premium Chinese beer a bitter brew for foreign brands». Reuters. 2011 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «The World's Biggest Companies» (անգլերեն). Forbes.com LLC. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Андреева Т. Б. Пиво в обрядах и обычаях севернорусских крестьян в XIX век Արխիվացված 2007-12-18 Wayback Machine // Этнографическое обозрение. № 1, 2004, с. 77-88.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեջուր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 700)։ |