Խմորասնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խմորասնկեր
Fuligo septica
Խմորասնկի Saccharomyces cerevisiae բջիջները մանրադիտակի տակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Ենթաթագավորություն Պայուսակավոր սնկեր
Տիպ Բազիդոմիցետներ
Դաս Խմորասնկեր
Լատիներեն անվանում
Yeast
Ներկայացուցիչներ

բոլոր միաբջիջ սնկերը

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Խմորասնկեր, բնորոշ միցելիում չունեցող սնկեր, որոնց վեգետատիվ մարմինը մեծ մասամբ միայնակ կամ բողբոջող բջիջներ են։ Հայտնի է մոտ 1500 տեսակ, որոնք պատկանում են պայուսակավոր (Ascomycetes), բազիդիավոր (Basidiomycetes) և անկատար (Deuteromycetes) սնկերին։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմորասնկերկ կյանքի բջջային ցիկլը

Խմորասնկերը բազմանում են բողբոջման եղանակով։ Մայրական բջջի վրա առաջանում է արտափքում։ Մայրական բջջի կորիզը կիսվում է, և դուստր կորիզներից մեկն անցնում է առաջացած արտափքման մեջ։ Արտափքումը մեծանում է և հասնելով մայրական բջջի չափերին, անջատվում նրանից, հանդես գալով որպես առանձին բջիջ։ Երբեմն մնում է մայրական բջջի հետ, առաջացնելով ճյուղավորված շղթաներ։ Վերջիններիս մոտ սեռական սպորատվությունը հայտնաբերված չէ, և դրանց անվանում են խմորասնկանման սնկեր կամ ասպորոգեն խմորիչներ, օրինակ՝ կաևդիդա (Candida) ցեղը։ Հիմնականում խմորասնկերը ներկայացված են պայուսակավոր սնկերի էնդոմիցետայինների (Endomycetales) կարգով, որոնց վեգետատիվ մարմինը օվալաձև է կամ ձվաձև։ Խմորասնկերը բազմանում են բողբոջմամբ, մասամբ՝ կիսմամբ։ Եթե բողբոջման ժամանակ բջիջները չեն անջատվում միմյանցից, ապա ձևավորում են կեղծ միցելիումներ։ Սեռական պրոցեսի ժամանակ տեղի է ունենում երկու բջիջների պարունակության միաձուլում, և զարգանում են պայուսակները՝ պայուսակասպորներով։

Բնորոշ բաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հացաթխման խմորասնկերը լուսարձակող մանրադիտակի տակ։

Ասկոմիցետներ

Բազիդիոմիցետներ

Նյութափոխանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոժներ

Խմորասնկերը բավականին պահանջկոտ են սնման պայմաններում։ Անարէոբ պայմաններում կարող են, որպես էներգիայի աղբյուր օգտագործել ածխաջրերը, այն էլ հեքսոզներ և նրանցից կազմված օլիգոսախարիդներ։ Որոշ տեսակներ (Pichia stipitis, Pachysolen tannophilus, Phaffia rhodozyma) վերցնում են պետնոզներից, օրինակ, կիսլոզ։.[1] Schwanniomyces occidentalis և Saccharomycopsis fibuliger խմորասնկերը կարող են առաջացնել օսլայի խմորում[2], Kluyveromyces fragilis - ինուլին[3]։ Աէրոբ պայմաններում մի շարք տեսակներ մարսվում են սուբստրատում. բացի դա ածխաջրածնում պարունակվում են նաև ճարպեր, ածխաջրածիններ, արոմատիկ և ածխածնային միացություններ, սպիրտներ, օրգանական թթուներ։[4][5][6][7][8]

Կիրառական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործնական նշանակություն ունեն սախարոմիցետայինները (Saccharomycetaceae), որոնք տարածված են շաքարով հարուստ բազմազան հիմնանյութերի՝ մրգերի, ծաղիկների նեկտարի, ծառերի խեժի վրա։ Նրանք անջատվում են հողից, սննդամթերքից, նավթից։ Կան բույսերի, կենդանիների և մարդու համար ախտածին տեսակներ։ Հարուցում են բլաստոմիկոզներ, կանդիդոզներ։ Հաճախ ուղեկցում են առաջնային հիվանդություններին։ Խմորասնկերը առաջացնում են սպիրտային խմորում։ Գործնական կիրառություն ունեն հացաթխման խմորասնկերը (Saccharomyces cerevisiae), որոնց աճեցվող տարատեսակներն օգտագործում են հացաթխման, գինեգործության, գարեջրի արտադրության մեջ։ Խմորասնկերը պարունակում են սպիտակուց, ածխաջրեր, հարուստ են B խմբի վիտամիններով։ Դրանք կերային սպիտակուցի, սպիտակուցավիտամինային խտանյութերի, ֆերմենտների հիմնական սինթեզողներն են։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Palágyi Zs., Ferenczy L., Vágvölgyi Cs. Carbon-source assimilation pattern of the astaxanthin-producing yeast Phaffia rhodozyma (en) // World Journal of Microbiology and Biotechnology. — 2001. — Т. 17. — № 1. — С. 95—97.
  2. McCann A. K., Barnett J. A. Starch utilization by yeasts: mutants resistant of carbon catabolite repression (en) // Current Genetics. — 1984. — Т. 8. — № 7. — С. 525—530.
  3. GrootWassink J. W. D. , Fleming S. E. Non-specific β-fructofuranosidase (inulase) from Kluyveromyces fragilis: Batch and continous fermentation, simple recovery method and some industrial properties (en) // Enzyme and Microbial Technology. — 1980. — Т. 2. — № 1. — С. 45—53.
  4. Jwanny E. W. Lipid components of the hydrocarbon assimilating yeast Candida lipolytica (strain 10) (en) // Zeitschrift fur allgemeine Mikrobiologie. — 1975. — Т. 15. — № 6. — С. 423—439.
  5. Theodore J. B. Stier CARBOHYDRATE AND LIPID ASSIMILATION IN BAKERS' YEAST (en) // Cold Spring Harb. Symp. Quant. Biol. — 1939. — № 7. — С. 385—393.
  6. E. SHIRLEY TAYLOR The Assimilation of Glutarnic Acid by Yeast (en) // J. Gen. Microbiol. — 1949. — № 3. — С. 211—223.
  7. Enomoto Kanehiko, Ueyama Hideo, Fukimbara Takashi Sec-Butyl Alcohol Assimilating Trichosporon Yeast: Studies on the Fermentation of Petrochemicals(VI) (ja) // Journal of fermentation technology. — 1975. — Т. 53. — № 9. — С. 637—642.
  8. WOUTER J. MIDDELHOVEN, FRANS SPAAIJ Rhodotomla cresolica sp. nov., a Cresol-Assimilating Yeast Species Isolated from Soil (en) // INTERNATIONAL JOURNAOLF SYSTEMATIC BACTERIOLOGY. — 1997. — Т. 47. — № 2. — С. 324—327.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бабьева И. П., Чернов И. Ю. Биология дрожжей.։ Товарищество научных изданий КМК, 2004
  • Téma Kvasinky v Polytematickém strukturovaném hesláři Národní technické knihovny
  • BARNETT J. A., PAYNE R. W., YARRPW D.. Yeasts charakteristics and identification. Cambridge ։ Cambridge University Press, 2000. ISBN 0-521-57396-3. (anglicky)
  • BURKE DAN, DAWSON DEAN, STEARNS TIM,. Methods in yeast genetics։ a Cold Spring Harbor Laboratory course manual. New York ։ Cold Spring Harbor Laboratory Press, 2000. ISBN 0-87969-588-9. (anglicky)
  • JANDEROVÁ, B., BENDOVÁ, O.. Úvod do biologie kvasinek. Univerzita Karlova v Praze ։ Nakladatelství Karolinum, 1999.
  • KOCKOVÁ–KRATOCHVÍLOVÁ A.. Kvasinky a kvasinkovité mikroorganizmy. Bratislava ։ Alfa, 1982.
  • KOCKOVÁ–KRATOCHVÍLOVÁ A.. Kvasinky ve výzkumu a praxi. Praha ։ Academia. S. 1986.
  • KURTZMAN CLETUS P., FELL JACK W.. The Yeast։ a taxonomic study. Amsterdam ։ Elsevier, 1998. ISBN 0-444-81312-8.
  • RYCHTERA M., PÁCA J.. Bioinženýrství kvasných procesů. Praha ։ VŠCHT, 1987.
  • ŠIPICKÝ, M., ŠUBÍK, J.. Genetika kvasinek. Bratislava ։ Veda, 1992.
  • VODRÁŽKA Z.. Biotechnologie. Praha ։ [s.n.]. ISBN 80-7080-121-2. S. 1991.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png