Պայուսակավոր սնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պայուսակավոր սնկեր
Պայուսակավոր սնկեր (Morchella conica)
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Դաս Ասկոմիցետներ
Ցեղ Պայուսակավոր սնկեր
Լատիներեն անվանում
Ascomycota
Հոմանիշներ
  • Ascomycotina
  • Ascomycetes
Ենթաբաժիններ և դասեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Պայուսակավոր սնկեր (լատ.՝ Ascomycota) կամ ասկոմիցետներ (հուն.՝ ἀσκός - պայուսակ), բարձրակարգ սնկերի դաս։ Վեգետատիվ մարմինը ներկայացված է ճյուղավորված բազմաբջիջ, հապլոիդ միցելիումեվ։ Կան ներկայացուցիչներ, որոնց թալոմը ներկայացված է կեղծ միցելիում առաջացնեղ միայնակ բողբոջող բջիջներից (խմորասնկեր)։

Բջջաթաղանթը պարունակում է խիտին և գլյուկաններ։

Հայտնի է ավելի քան 30 հազար ՀՀ-ում՝ մոտ 800 տեսակ։ Պայուսակավոր սնկերի հիմնական հատկանիշը բազմացման յուրահատուկ օրգանների՝ պայուսակների առկայությունն է։ Տարածված են ամենուրեք։

Բնակվում են հողի և տարբեր օրգանական հիմնանյութերի վրա, մասնակցում բուսական և կենդանական մնացորդների քայքայմանը, սննդամթերքների, արդյունաբերական տարբեր նյութերի, սարքերի վրա առաջացնում են բորբոս։

Կան մակաբույծ տեսակներ, որոնք բույսերի, կենդանիների և մարդու վտանգավոր հիվանդությունների հարուցիչներ են։

Որոշ տեսակներից ստանում են հակաբիոտիկներ, վիտամիններ, ալկալոիդներ, սպիտակուցներ և այլն։ Կան նաև ուտելի (մորխ, մորկեղ և այլն) տեսակներ։

Բազմացում և կենսական ցիկլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում են անսեռ և սեռական եղանակով։

Անսեռ բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անսեռ բազմացումը կատարվում է կոնիդիակիրների վրա զարգացող էկզոգեն (արտաքին) սպորներով՝ կոնիդիումներով։ Կոնիդիակիրները կարող են առաջացնել տարբեր խմբավորումներ (կորեմիումներ, բարձիկներ, պիկնիդիումներ)։ Վերջիներս ունեն կարգաբանական նշանակություն։

Սեռական բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական բազմացումը գամետանգիոգամիա է, որի ժամանակ միաձուլվում են գամետների չդիֆերենցված երկու մասնագիտացված սեռական կառուցվածքների (գամետանգիումներ) պարունակությունները։ Անթերիդիումի պարունակությունը անցնում է ասկոգենի (լատ.՝ ascos - պայուսակ և լատ.՝ gones - ծնունդ) մեջ, որտեղ տեղի է ունենում պլազմոգամիա:

Արական և իգական բջիջները դասավորվում են զույգերով՝ դիկարիոննեևով (լատ.՝ dio - երկու, լատ.՝ caryon - կորիզ)։ Ասկոգենից առաջանում են ասկոգեն հիֆեր, որոնք միջնապատերով մասնատվում են երկկորիզ բջիջների։

Սեռական բազմացումը ավարտվում է ասկոգեն հիֆերի գագաթնային բջջից պայուսակների ձևավորմամբ։ Որոնք միաբջիջ են և պարունակում են որոշակի քանակությամբ պայուսակասպորներ։

Պայուսակավոր սնկերի գերակշռող մեծամասնության մոտ սեռական և անսեռ բազմացման փուլերը կենսական ցիկլի որոշակի փուլեր են։ Կոնիդիալ սպորատվության հապլոիդ փուլին հաջորդում է սեռական պրոցեսը, որի ժամանակ դիտվում է դիկարիոնային փուլը՝ պլազոգամիայից մինչև կարիոգամիա։ Որոնք տեղի են ունենում ձևավոևվող պայուսակներում։ Դիպլոիդ փուլը կարճատև է՝ կարիոգամիայից մինչև մեյոզը և ասկոսպորների ձևավորումը։

Դասի պարզագույն ներկայացուցիչների պայուսակները առաջանում են անմիջապես միցելիումի վրա, իսկ առավել զարգացած տեսակների մոտ հատուկ զետեղարաններում՝ պտղամարմիններում։ Պտղամարմինների առկայությունը կամ բացակայությունը ունի կարևոր կարգաբանական նշանակություն։

Տարբերում են պտղամարմինների հետևյալ տեսակները.

  • Կլեյստոտեցիում՝ կլորավուն, փակ պտղամարմին է, անկանոն կամ փնջով դասավորված պայուսակներով։ Պայուսակասպորները դուրս են գալիս պերիդիումի (պտղամարմնի թաղանթ) պատռվելուց հետո,
  • Պերիտեցիում՝ սափորանման է, օժտված է անցքով, որը ծառայում է պտղամարմնի կենտրոնում փնջով առաջացած պայուսակների դուրս գալու համար,
  • Ապոտեցիում՝ թասաձև բաց պտղամարմին է, որում պայուսակները դասավորված են համատարած շերտով։

Մակաբույծ ասկոմիցետների կոնիդիալ սպորատվությունը սովորաբար զարգանում է կենդանի բույսի վրա վեգետացիայի շրջանում և ծառայում է նրանց տարածման համար, իսկ պայուսակավոր սպարտվությունը՝ բույսի վեգետացիոն շրջանի ավարտվելուց կամ ձմեռելուց հետո։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակաբույծ պայուսակավոր սունկ

Պայուսակավոր սնկերի ներկայացուցիչները լայն տարածում ունեն աշխարհագրական բոլոր գոտիներում։ Որպես սապրոտրոֆ օրգանիզմներ բնակվում են հողում, տարբեր բուսական սուբստրատներ վրա, ակտիվ մասնակցում օրգանական միացությունների քայքայման գործին։

Ներկայացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնացնում են ասկոմիցետների 4 դաս.

Բնության մեջ և մարդու կյանքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեսակներ հայտնի են որպես արդյունաբերական ապրանքների կենսավնասում հարուցողներ։

Բազմաթիվ պայուսակավոր սնկեր մակաբուծում են բարձրակարգ բույսերի, սնկերի, ջրիմուռների, կենդանիների և մարդկանց վրա։ Դրանք առաջացնում են մշակովի բույսերի, կենդանիների և մարդու ծանր հիվանդություններ։ Մի շարք ներկայացուցիչներ հայտնի են որպես կենսաբանական ակտիվ նյութերի պրոդուցենտներ (հականեխիչներ, վիտամիններ, ֆերմենտներ, ալկոլոիդներ, սպիտակուցներ[1] և այլն)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь: Справ. пособие / Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — Высш. шк., 1990. — С. 19. — ISBN 5-06-000085-0

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сидорова И. И. и др. Класс Аскомицеты (Ascomycetes) // Мир растений : В 7 т. / Редкол. А. Л. Тахтаджян (гл. ред.) и др.; под ред. М. В. Горленко. — 2-е изд., перераб. — М.: Просвещение, 1991. — Т. 2. Грибы. — 475 с., 24 л. ил. — ISBN 5-09-002841-9
  • Alexopoulos CJ, Mims CW, Blackwell M. (1996). Introductory Mycology. John Wiley and Sons. ISBN 0-471-52229-5. 
  • Deacon J. (2005). Fungal Biology. Cambridge, MA: Blackwell Publishers. ISBN 1-4051-3066-0. 
  • Jennings DH, Lysek G. (1996). Fungal Biology: Understanding the Fungal Lifestyle. Guildford, UK: Bios Scientific Publishers Ltd. ISBN 978-1-85996-150-6. 
  • Kirk PM, Cannon PF, Minter DW, Stalpers JA. (2008). Dictionary of the Fungi. 10th ed. Wallingford: CABI. ISBN 0-85199-826-7. 
  • Taylor EL, Taylor TN. (1993). The Biology and Evolution of Fossil Plants. Englewood Cliffs, N.J: Prentice Hall. ISBN 0-13-651589-4. 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png