Բազիդիավոր սնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բազիդիավոր սնկեր, բազիդիոմիցետներ (լատ.՝ Basidiomycetes), բարձրակարգ սնկերի դաս, որոնք ունեն բազմացման հատուկ օրգաններ՝ բազիդիումներ (ձևավորվում են սեռական պրոցեսի ընթացքում)։ Հայտնի է շուրջ 30 հազար, ՀՀ-ում՝ մոտ 1500 տեսակ, հիմնականում՝ գլխարկավոր սնկեր։

Բազիդիավոր սնկերը լինում են ուտելի (սպիտակ սունկ, կաթնասունկ, ականջասունկ, յուղասունկ, ագարիկոն և այլն), թունավոր (կարմիր և դժգույն ճանճասպան, կեղծ կոճղասունկ և այլն), ծառերի և խոտաբույսերի մակաբույծներ, գյուղատնտեսական բույսերի և ծառատեսակների հիվանդությունների հարուցիչներ (ժանգասնկեր, մրիկասնկեր, տնային սունկ և այլն)։ Այդ սնկերի որոշ տեսակներ մասնակցում են բնության մեջ նյութերի շրջապտույտին, իսկ որոշներն էլ միկոռիզային են (միկոռիզ՝ սնկամարմնի և բարձրակարգ բույսի արմատների փոխշահավետ համակեցություն)։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնորեն տարածված են ՀՀ բոլոր մարզերի մարգագետիններում, արոտավայրերում, տափաստաններում, անտառներում և այլ ֆիտոցենոզներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png