Միկոռիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միկոռիզ, ^μύχης— սունկ և ρίξα — արմատ), սնկարմատ, սնկամարմնի և բարձրակարգ բույսի արմատի փոխշահավետ համակեցություն։ Տարբերում են արտաքին՝ էկտոտրոֆ, և ներքին՝ էնդոտրոֆ միկոռիզ: Էկտոտրոֆ միկոռիզի դեպքում բույսերի (կաղնի, եղևնի, տխլենի, հնդկացորեն և այլն) երիտասարդ արմատները սովորաբար ճյուղավորվում են, վերջավորությունները լայնանում, արմատների աճող մասերը շրջապատվում են սնկային հաստ, խիտ պատյանով, որից կեղևի մի քանի շերտի խորությամբ արմատի մեջ են թափանցում սնկի հիֆերը և առաջացնում, այսպես կոչված, hարտիգի ցանց, ընդ որում արմատային մազիկները մահանում են։ Էնդոտրոֆ միկոռիզը բնորոշ է հապալասենուն, խոլորձին և այլն, որոնց արմատները չեն ձևափոխվում, արմատային մազիկները սովորաբար չեն մահանում, սնկային պատյան և հարտիգի ցանց չեն առաջացնում։ Անկիիֆերը արմատի բջիջներում, երբեմն սերմերում կծիկներ են գոյացնում, որոնք հետագայում յուրացվում են բույսի կողմից։ Էկտոտրոֆ միկոռիզներ են առաջացնում հիմենոմիցետները, գաստերոմիցետները, էնդոտիոֆ՝ ֆիկոմիցետները, անկատար բազիդիավոր սնկերը։ Միկոռիզը բարերար ազդեցություն է ունենում բույսերի վրա։ Մունկը մեծացնում է արմատի կլանող մակերեսը, հավանաբար քայքայում բույսի համար անմատչելի որոշ օրգանական միացություններ և արտադրում վիտամիններ ու աճումը խթանող նյութեր։ Իր հերթին սունկը որոշ նյութեր է վերցնում արմատից։ Անտառատնկումների ժամանակ խորհուրդ է տրվում կատարել հողի միկոռիզացիա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 543 CC-BY-SA-icon-80x15.png