Ժանգասնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժանգասնկեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Բաժին Բազիդիոմիցետներ
Դաս Pucciniomycetes
Ցեղ Ժանգասնկեր
Լատիներեն անվանում
Pucciniales
Clem. & Shear, 1931

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ժանգասնկեր՝ (լատ.՝ Pucciniales) մակաբույծ սնկերի կարգ։ Այս կարգի սնկերը բարձրակարգ բույսերի մակաբույծներ են, լայնորեն տարածված են տարբեր լայնույթներում։ Հայտնի է դրանց մոտ 5000 տեսակ (1981 թ. դրությամբ)։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տելեյտոսպորներ

Ժանգասնկերի մոտ հայտնի է մեկ տեսակի կենսական շրջանում իրար հետևող մի քանի տարատեսակ սպորատվության երևոյթը, որն ավարտվում է տելեյտոսպորների (հանգչող սպորների) առաջացմամբ։ Տելեյտոսպորն աճելով վերածւում է քառաբջիջ բազիդիումի, որի բջիջները դասավորված են մեկը միյուսի վրա։

Միցելիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանգասնկերի մարմինը (միցելիումը) տարածվում է վարակված բույսի հյուսվածքների միջբջջային տարածություններով, իսկ բջիջների մեջ մխրճում է հաուստորիումները (հիֆերի հատուկ ճուղավորումներ՝ տեր բույսի բջիջներից սննդարար նյութերը ծծելու համար)։ Այն պարունակում է յուղի կաթիլներ՝ ներկվուած նարնջագույն՝ կարոտինին մոտ մի գունանյութի շնորհիվ։ Նույնպիսի կաթիլներ պարունակւում են նաև սպորներում։ Ախտահարուած բոյսերը ծածկվում են նարնջագույնի կամ կարմրադարչնագույնի տարբեր երանգների բարձիկներով, ինչի պատճառով էլ այս սնկերի հարուցած հիվանդությունը կոչվում է ժանգ։

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանգասունկ
Cronartium ribicola0.jpg
Հոմանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • КУРС НИЗШИХ РАСТЕНИЙ։ Учебник для студентов ун-тов. Великанов Л. Л., Гарибова Л. В., Горбунова Н. П., Горленко М. В. и др., "Высшая школа", Москва 1981.
  • Kirk P. M., Cannon P. F., Minter D. W., Stalpers J. A. et al. Ainsworth & Bisby's Dictionary of the Fungi. — CAB International, 2008. — P. 577—580. — ISBN 978-0-85199-826-8
  • Andreas Bresinsky, Christian Körner, Joachim W. Kadereit, G. Neuhaus։ Strasburger – Lehrbuch der Botanik. 36. Auflage. Spektrum Akademischer Verlag, Heidelberg 2008, ISBN 978-3-8274-1455-7, S. 674-678 (1176 Seiten).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png