Կաթնասնկեր
Կաթնասունկ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Lactarius | ||||||||
Հոմանիշներ | ||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||
Lactarius piperatus (L.) Pers., 1797 — Պղպեղասունկ | ||||||||
|
Կաթնասնկեր (լատին․՝ Lactarius), բազիդիավոր սնկերի դառնամատիտեղայինների ընտանիքի ցեղ։ Հայտնի է մոտ 90, Հայաստանում՝ 31 տեսակ՝ շեկլիկ (L. deliciosus), պղպեղասունկ (L. piperatus), ալիքասունկ սպիտակ (L. pubescens), ճռճռուկ (L. vellereus) և այլն։ Տարածված են անտառաշատ մարզերում, հանդիպում են ամռանը և աշնանը (1000-2100 մ բարձրություններում)։
Ցեղի բոլոր ներկայացուցիչները միկոռիզագոյացնող սնկեր են, որոնք համակեցության մեջ են մտնում տարբեր ասեղնատերև և լայնատերև ծառատեսակների հետ։
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխարկը (տրամագիծը՝ 25 սմ) ձագարաձև է կամ տափակ-կլորավուն՝ ներծալված, խավոտ եզրերով, սպիտակ, մոխրագույնից մինչև վարդագույն և շագանակագույն։ Թիթեղները հաճախ իջնում են ոտիկի վրա։ Պտղամիսը հարուստ է կաթնահյութով լցված կաթնատար անոթներով։ Կաթնահյութը հիմնականում սպիտակ է, որոշ տեսակների մոտ օդի հետ շփումից դեղնում է, կարմրում կամ կանաչում։ Պտղամիսը և կաթնահյութը լինում են կծու, դառը, անալի։ Ոտիկը (երկարությունը՝ 2-12 սմ, հաստ.՝ 0, 6-3) կենտրոնական է կամ թեթևակի կողքային, ամուր կամ փխրուն, հոծ կամ սնամեջ։
Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցեղի գրեթե բոլոր տեսակները համեղ, ուտելի սնկեր են։ Սննդի մեջ օգտագործվում են թարմ, աղ և թթու դրած։ Կծու կամ դառը համ ունեցող տեսակներն օգտագործվում են եռացնելուց և ջուրը թափելուց հետո։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է մոտ 120 տեսակ, որոնք տարածված են ամբողջ երկրագնդով մեկ.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Funghi», — Instituto Geografico De Agostini, Novara, Italia, 1997
- Гарибова Л. В., Сидорова И. И. Грибы. Энциклопедия природы России. — М.: 1999.
- Ф. В. Фёдоров, Грибы. — М., Росагропромиздат
- Горленко М. В. и др. Грибы СССР. — М.: 1980
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |