Շեկլիկ
Սնկերի խումբ | |
---|---|
![]() | |
Անվանում | |
Շեկլիկ | |
Անվանման կարգավիճակ | |
նշված չէ | |
Մայր տաքսոն | |
Թագավորություն Lactarius | |
Ներկայացուցիչներ | |
Շեկլիկ (լատին․՝ Lactarius deliciosus), կաթնասունկ նրբահամ, բազիդիավոր սնկերի կարգի կաթնասնկերի ցեղի ներկայացուցիչ։
ՀՀ-ում տարածված է ասեղնատերև ծառատեսակներով հարուստ մարզերում, հողի վրա՝ ամռանը և աշնանը։
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկոռիզագոյացնող է, համակեցության մեջ է մտնում սոճու և եղևնու հետ։ Գլխարկը (տրամագիծը՝ 3-15 սմ) մսալի է, սկզբում՝ տափակ, ապա՝ ձագարաձև՝ ներծալված եզրերով, հարթ, թեթևակի լորձնային կամ չոր մակերեսով՝ շեկ, նարնջագույն, կանաչավուն, մուգ գունավորված շրջաններով։
Պտղամիսը սպիտակադեղին է, կտրելուց արագ կարմրում է, ապա՝ կանաչում։
Պարունակում է վառ նարնջագույն կաթնահյութ, որը մի քանի ժամ անց դառնում է մոխրականաչ։ Ունի հաճելի համ և մրգային հոտ։ Թիթեղները խիտ են, նեղ, փխրուն, իջնում են ոտիկի վրա, նարնջադեղին են կամ նարնջագույն, սեղմելուց կանաչում են։ Սպորափոշին սպիտակ է՝ թույլ դեղնավարդագույն երանգով։
Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավորակ ուտելի սունկ է։ Օգտագործվում է թարմ, աղ և թթու դրած։
Որոշ տեսակնհեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lactarius deliciosus
- Lactarius deterrimus
- Lactarius sanguifluus
- Lactarius semisanguifluus
- Lactarius japonicus
- Lactarius salmonicolor։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Булах Е. М., Вассер С. П., Назарова М. М., Нездойминого Э. П. Грибы СССР. — Л.: «Наука», 1980. — С. 233—234.
- Marcel Bon։ Pareys Buch der Pilze. Verlag Paul Parey, Hamburg/ Berlin. 1988. ISBN 3490198182
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |