Կաթնահյութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օփիումային կակաչից վնասվելու դեպքում հոսում է կաթնահյութ։

Կաթնահյութ, լատեքս բույսերի կաթնանոթների հեղուկ պարունակություն։ Այն հանդիպում է ծաղկավոր բույսերի շուրջ 10%-ի մոտ[1]։

Լինում է թափանցիկ, կաթնագույն, դեղնադարչնագույն, դեղին կամ նարնջագույն։ 17-րդ դարից սկսած, լատեքս բառն օգտագործվում է բույսերի հեղուկ զանգվածի բնութագրման համար[2]։ Այն հիմնականում պաշտպանում է բույսը բուսակեր միջատներից[1]։ Մեծ քանակությամբ կաթնահյութ են պարունակում իշակաթնուկազգիների, բարդածաղկավորների, թթազգիների ընտանիքի բույսերի որոշ տեսակներ։ Կաթնահյութում լուծված կամ կախված վիճակում պարունակվում են ածխաջրեր, սպիտակուցներ, գլիկոզիդներ, աղեր, եթերային յուղեր։ Կաուչուկատու և գուտապերչատու բույսերի կաթնահյութի բնորոշ բաղադրամասերն են խեժերը, կաուչուկը, գուտապերչը։

Կակաչազգիների կաթնահյութում կան մեծ քանակությամբ ալկալոիդներ, սեխածառի կաթնահյութում՝ պապաին ֆերմենտը[1]։ Բույսերի վնասումից կաթնահյութ տուրգորի ազդեցության տակ սկսում է հոսել դուրս։ Taraxacum kok-saghyz-ն արհեստական կուլտիվացվում է կաուչուկի արտադրության նպատակներով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Anurag A. Agrawal &d Kotaro Konno (2009)։ «Latex: a model for understanding mechanisms, ecology, and evolution of plant defense Against herbivory»։ Annual Review of Ecology, Evolution, and Systematics 40: 311–331։ doi:10.1146/annurev.ecolsys.110308.120307 
  2. Paul G. Mahlberg (1993)։ «Laticifers: an historical perspective»։ The Botanical Review 59 (1): 1–23։ JSTOR 4354199։ doi:10.1007/bf02856611 
  3. «Taraxacum kok-saghyz»։ Pfaf.org։ Վերցված է 2013-03-21 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 160 CC-BY-SA-icon-80x15.png