Բրինձ
| Ենթատեսակ | Հացահատիկային բույսեր, հիմնական սննդամթերք, caryopsis?, սննդային բաղադրամաս և երկար պահպանվող մթերք |
|---|---|
Բրինձ (լատ․՝ Oryza), հացազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույսեր, հատիկավոր մշակաբույս։ Հայտնի է բրնձի մոտ 23 տեսակ։
Ցողունը հասնում է 60÷150 սմ բարձրության։ Ծաղկաբույլը՝ հուրան, հասկիկները՝ միածաղիկ են, պտուղը՝ հատիկ, թեփուկավոր։ Տերևները բավականին լայն են, մուգ կանաչ, եզրերը՝ փշփշոտ։
Թեփուկներից մաքրված հատիկը պարունակում է 15 % ջուր, մոտ 74 % ածխաջրեր, մոտ 8 % սպիտակուցներ, 0,4 % ճարպեր, 2,1 % թաղանթանյութ, 0,5 % մոխիր։
| 2011 թ. բրինձ արտադրող երկրների վերին 20-ը | |
|---|---|
| 202.6 | |
| 155.7 | |
| 65.7 | |
| 50.6 | |
| 42.3 | |
| 34.5 | |
| 32.8 | |
| 16.6 | |
| 13.4 | |
| 8.7 | |
| 8.4 | |
| 8.3 | |
| 6.3 | |
| 6.1 | |
| 5.6 | |
| 5.0 | |
| 4.5 | |
| 4.4 | |
| 3.8 | |
| 3.2 | |
| Աղբյուրը՝ Պարենի և գյուղատնտեսության | |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրինձը հիմնականում արտադրվում և սպառվում հարավարևելյան ասիայի երկրներում։ Այն հիմնական գյուղատնտեսական արտադրանք և սննդային անվտանգության երաշխիք է հանդիսանում այդ երկրների գյուղական բնակչության համար։ Բրնձի աճեցման գործով հիմնականում զբաղվում են 1 հա-ից պակաս հողակտոր ունեցող փոքր գյուղացիական տնտեսությունները։ Բրնձի աճեցման համար պահանջվում են հատուկ պայմաններ։ Աշխատանքները հիմնականում կատարվում են ձեռքով։
Բրնձի համաշխարհային արտադրության 95 %-ը բաժին է ընկնում զարգացող երկրներին։ Միայն դրա կեսի արտադրությունն ապահովում են Չինաստանն ու Հնդկաստանը՝ միասին։
Բուժիչ նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին ժամանակներում բժշկության մեջ բրինձը օգտագործվել է իբրև դիետիկ և բուժիչ միջոց։ Օգտակար է ստամոքսի, աղիքային հիվանդությունների դեպքում։ Բրնձի ալյուրից և դդմի հյութից պատրաստած շիլան օգտագործում են պեպենների և պիգմենտային բծերի հեռացման համար։
Սննդի մեջ բրնձի օգտագործումը նպաստում է մաշկի գույնի լավացմանը։ Սննդայնությունը ավելանում է, եթե այն պատրաստում են շաքարով և կաթով։ Բրնձի և սոյայի եփուկը հատիկավորների հետ օգտագործում են բրոնխիտը և բրոնխիալ ասթման բուժելիս։
Եփուկը խորհուրդ են տալիս մարսողական ուղու օրգանների քրոնիկ հիվանդությունների ժամանակ։ Բրնձի եփուկի մեջ ավելացնելով անանուխ և սոխ՝ գործածում են իբրև քրտնաբեր և ջերմությունն իջեցնող միջոց անգինայի, գրիպի, թոքաբորբի բուժման ժամանակ։
Բրինձը հեշտ է մարսվում, ինչի համար էլ այն բարձր է գնահատվում դիետոթերապիայի մեջ։ Բրնձի եփուկը և օսլան օգտագործում են աղեստամոքսային ուղու խանգարումների ժամանակ։ Բրնձի օսլան ավելի փափուկ է, քան կարտոֆիլի, ցորենի, եգիպտացորենի օսլաները։ Այն օգտագործում են որպես մանկական փոշենյութ։ Թեփից ստացած բրնձի յուղը բուժիչ քսուքների հումք է հանդիսանում, այն համարում են նաև լավ կոսմետիկ միջոց։ Արևելյան բժիշկները, այդ թվում՝ հնդկական, հնուց համոզված էին, որ բրինձը պաշտպանում է առողջությունը և պարգևում երկարակեցություն[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ fao.org (FAOSTAT). «Countries by commodity (Rice, paddy)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
- ↑ Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Բնությունը՝ հարուստ դեղատուն, Չինար հրատարակչություն, Երևան-2007
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրինձ» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 565)։ |