Հացահատիկային բույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցորեն

Հացահատիկային բույսեր, բույսերի խումբ, որը մշակում են մարդու համար հիմն, սննդամթերք (հատիկ), գյուղատնտեսության կենդանիների կեր և արդյունաբերական տարբեր ճյուղերի հումք ստանալու նպատակով։ Հացահատիկային բույսերից ցորենը, գարին, աշորան, վարսակը, եգիպտացորենը, բրինձը, կորեկը, սորգոն՝ դաշտավլուկազգիների, իսկ հնդկացորենը մատիտեղազգիների ընտանիքից են։ Ցորենի, աշորայի, վարսակի, եգիպտացորենի հատիկի չոր նյութը բաղադրում է 7-18% սպիտակուց, 2-5% ճարպ, ֆերմենտներ, վիտամիններ ևն։ Հայաստանում հացահատիկային բույսերի ցանքատարածությունը կազմել է 207,6 հազար հեկտար, որից ցորեն՝ 115,3 հազար հա, գարի՝ 80,5 հազար հա (1993)։ Մշակվում է վարսակ (Լոռու մարզում), սահմանափակ տարածություններում՝ նաև եգիպտացորեն, աշորա և այլն։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցորենը միամյա խոտաբույս է։ Տարածված է բոլոր մայրցամաքներում։ Հայտնի է ցորենի՝ վայրի ու մշակովի 25 տեսակ։ Հայաստանում աճում են ցորենի 13 վայրի (վայրի միահատիկ, վայրի ուրարտական, արարատյան և այլն) և մշակովի (մշակովի միահատիկ, կարծր, կունդիկ, սովորական հաճար և այլն) տեսակներ։ Ցորենը հնագույն մշակաբույս է։ Այն հայտնի էր Հայաստանում, Իրաքում, Սիրիայում, Իրանում, Թուրքմենստանում մ. թ. ա. 7000 թ-ից, Եգիպտոսում՝ մ. թ. ա. 4000 թ-ից, Չինաստանում՝ մ. թ. ա. 3000 թ-ից, Հարավային Կովկասում՝ մ. թ. ա. 5000 թ-ից։ Ցորենն Ամերիկա է տարվել XVII դարում։

Խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Dinrêyes.jpg

Բաժանվում են 3 խմբի՝

  • Սովորական հացահատիկային բույսեր՝ ցորեն, գարի, աշորաև վարսակ, որոնց հատիկներն ունեն

ակոսիկ, հատիկի ծլման ժամանակ առաջանում են սաղմնային մի քանի արմատիկներ։ Ծաղկաբույլը հասկ է (ցորեն, գարի) կամ հուրան (վարսակ)։ Երկար օրվա բույսեր են՝ ջերմության նկատմամբ թույլ պահանջկոտ։

  • Կորեկանման հացահատիկային բույսեր՝ կորեկ, սորգո, բրինձ, եգիպտացորեն, որոնց հատիկներն ակոսիկ չունեն, ծլեփս տալիս են սաղմնային միայն մեկ արմատիկ։ Ծաղկաբույլը հուրան է կամ հուրան ու կողր (եգիպտացորեն)։ Բացառապես գարնանացան են, կարճ օրվա և ջերմասեր բույսեր են։
  • Երրորդ խմբում ընդգրկված է միայն հնդկացորենը։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հացահատիկային բույսեր արմատային համակարգը փնջաձև է՝ հիմնականում տեղաբաշխված վարելաշերտում, լինում են առաջնային կամ սաղմնային (աճում են հատիկի սաղմից) և հիմն, կամ երկրորդային (առաջանում են ավելի ուշ՝ բույսերի թփակալման հանգույցներից)։ Եգիպտացորենը և սորգոն ունեն նաև հենակային կամ օդային արմատներ։ Հատիկը պարունակում է սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, թաղանթանյութեր, մոխիր, զանազան ֆերմենտներ, վիտամիններ և այլն։

Հացահատիկային բույսեր խոշոր արտադրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wilsede 007.jpg
040719 172 dorset marnhull.jpg
Հացահատիկային բույսեր աշխարհի խոշոր արտադրողներ (2009)[1]
Դասակարգում Երկիր Գումար Դասակարգում Երկիր Գումար
1 {{{2}}} Չինաստան 483.679.700 13 Flag of Pakistan.svg Պակիստան 38.373.500
2 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 419.810.449 14 Flag of Thailand.svg Թաիլանդ 36.280.383
3 {{{2}}} Հնդկաստան 246.774.000 15 {{{2}}} Ավստրալիա 34.942.459
4 Flag of Russia.svg Ռուսաստան 95.079.470 16 {{{2}}} Թուրքիա 33.569.627
5 Flag of Indonesia.svg Ինդոնեզիա 82.028.630 17 {{{2}}} Մյանմա 31.950.000
6 {{{2}}} Բրազիլիա 71.288.144 18 {{{2}}} Մեքսիկա 31.675.966
7 {{{2}}} Ֆրանսիա 70.040.000 19 {{{2}}} Նիգերիա 30.209.000
8 {{{2}}} Գերմանիա 49.748.185 20 Flag of Poland.svg Լեհաստան 29.826.471
9 Flag of Canada.svg Կանադա 49.059.300
10 {{{2}}} Բանգլադեշ 46.812.170 50 Flag of Austria.svg Ավստրիա 5.141.838
11 {{{2}}} Ուկրաինա 46.906.000 102 {{{2}}} Շվեյցարիա 1.006.326
12 {{{2}}} Վիետնամ 43.278.900 Ընդհանուրը է աշխարհում 2.489.301.668

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1], статистика FAO

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Подгорный П. И. Растениеводство. — 2-е изд. — М., 1963.
  • Жуковский П. М. Культурные растения и их сородичи. — Изд. 3-е, перераб. и доп. — Л.: Колос, 1971. — 752 с.
  • Растениеводство / Под ред. В. Н. Степанова. — 2-е изд. — М., 1965.
  • Пути повышения урожайности зерновых колосовых культур. — М., 1966.
  • Сельское хозяйство СССР. — М., 1967.
  • Гончаров Н. П., Кондратенко Е. Я. Происхождение, доместикация и эволюция пшениц(ռուս.) // Информационный вестник ВОГиС : журнал. — 2008. — Т. 12. — № 1/2. — С. 159—179. — ISSN 1814-554X.
  • Цвелев Н. Н. Род 22. Пшеница — Triticum L. // Злаки СССР / Отв. ред. Ан. А. Федоров. — Л.: Наука, 1976. — С. 160—170. — 788 с. — 2900 экз.
  • «Triticum»։ The Plant List. Version 1. Published on the Internet; http://www.theplantlist.org/ (accessed 1st January) (անգլերեն)։ 2010։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15–ին 
  • Невский С. А. Материалы к познанию дикорастущих ячменей // Тр. Ботан. ин-та АН СССР. — 1941. — Сер. I. — Вып. 5. — С. 64—255.
  • Антроповы В. И. и В. Ф. Рожь — Secale L. // Культурная флора СССР. Т. 2. М.; Л.։ ГИЗ колх. и совх. лит-ры, 1936. С. 3—95.
  • Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю.. — СПб: ООО «СЗКЭО», 2010. — С. 187. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4
  • Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю. — СПб: ООО «СЗКЭО», 2010. — С. 29—33. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4
  • Румянцева Е. Е., Жоголев Д. А. Китайская кухня. — М: Мир книги, 2000.
  • Похлёбкин В. В. Национальные кухни наших народов. — М: Центрполиграф, 1999. — 639 с. — ISBN 5-227-00462-5
  • Букасов С. М. Возделываемые растения Мексики, Гватемалы и Колумбии. — Л.: Ин-т растениеводства ВАСХНИЛ, 1930. — С. 109—150. — 470 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png