Հաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հաճար, ցորեն երկհատիկ (լատին․՝ Triticum dicoccum), Արարատյան ցորեն -(Triticum urarthu), դաշտավլուկազգիների ընտանիքի հացահատիկային բույս, ցորենի տեսակ։ Հայաստանում կան բազմաթիվ վայրի տեսակներ։ Մշակովի հաճարենու հասկի առանցքը կոտրվող է, հիմնականում՝ քիստավոր։ Հատիկները կարմիր են՝ նեղ ակոսիկով։ Աշնանացան է և գարնանացան։ Ունի վաղահաս և միջահաս ձևեր։ Չորության, ժանգի և փոշեմրրիկի նկատմամբ դիմացկուն է։

Հայաստանում տարածված են կարմրահասկ (վաղահաս) և սպիտակահասկ տարատեսակները, որոնք գարնանացան են։ Հաճարից ստացվում է լավորակ ձավար, օգտագործվում է նաև որպես կեր։ Մշակվում է հիմնականում Որոտանի ավազանի (Սյունիք), նախալեռնային (Կոտայքի մարզ, Արագածոտնի մարզ), լեռնային (Գեղարքունիքի մարզ) մարզերում։ 1988-ին Հայաստանում ցանքատարածություը 3,2 հազար հա էր, միջին բերքատվությունը՝ 20,6 ց/հա, համախառն բերքը՝ 66 000 ց։

Կերակրատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական խոհանոցում աճարով փլավը պատրաստվում է արևածաղկի ձեթով։ Նախապես եփած հաճարը տապակում են ձեթի մեջ, ավելացնելով սոխորած։ Երկրորդ տարբերակով սոխորածի վրա ավելացնում են եռացած ջուր, լցնում հաճարը և եփում մինչև պատրաստ լինելը[1]։

Հայաստանում հաճարով և ոչխարի մսով քաշովին լայն տարածված է Շիրակի մարզում, իսկ հաճարով քաշովին՝ Հայաստանի բոլոր մարզերում։ Կտրատած յուղոտ ոչխարի միսը եփում են սառը ջրով 10 րոպե, ավելացնում հաճարը և սոխորածը և եփում փոքր կրակի վրա[2]։

Բուժիչ նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են այս բույսի տարբեր մասերը։ Հաճարի հացն ունի թեթև լուծողական ազդեցության և խորհուրդ է տրվում փորկապության ժամանակ։

Հաճարի թեփից եփուկը խմում են լուծի, քրոնիկ բրոնխիտի դեպքում։ Ջրով կամ կաթով եփած հաճարը խմեցնում են երեխաներին ընթրիքից առաջ կամ հետո՝ որպես հակաորդային միջոց։ Ծաղիկները և հաճարի հասկերը թուրմերի և եփուկների տեսքով օգտագործում են շնչատար օրգանների (Տրախեիտ, բրոնխիտ) բուժման համար։ Թարախապալարների վրա դրած հաճարների հացը՝ թրջած տաք կաթի մեջ, արագացնում է դրանց ձևավորումը։ Տաք խմորն օգտագործում են իբրև փափկացնող և ներքաշող միջոց կոշտ և ցավոտ ուռուցքների համար։

Հաճարի հաց օգտագործողները ավելի քիչ են հակված սրտային հիվանդությունների[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Г.Ханбекян. Книга о национальной армянской пище. Домашней хозяйке.Ереван, Армгиз, 1950. стр.80
  2. Г.Ханбекян. Книга о национальной армянской пище. Домашней хозяйке.Ереван, Армгиз, 1950. стр.82
  3. Բնությունը՝ հարուստ դեղատուն,Երևան-2007
Ընթերցե՛ք «հաճար» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 84