Աշորայի բոլոր տեսակները և ներտեսակային տիպերն ունեն փնջաձև արմատային համակարգ։ Ցողունը սնամեջ ծղոտ է, բարձրությունը՝ 20-200 սմ. Տերևը կազմված է տերևապատյանից և տերևաթիթեղից, տերևները գծանշտարաձև են, արմատները թափանցում են մինչև 20-25 սմ խորությունը, ծաղկաբույլը հասկ է։ Ծաղկում է մայիս-օգոստոսին (սեպտեմբերին)։ Պտուղը հատիկ է։
Աշորայի վայրի տեսակներն օգտագործվում են ստեղծվող մշակաբույսերի ընտրասերման աշխատանքներում։ Օգտագործվում է և՛ որպես պարեն, և՛ որպես կեր։ 1 կգ կանաչ զանգվածը համապատասխանում է 0, 18 կերային միավորի, սիլոսը՝ 0, 17, իսկ չոր խոտը՝ 0, 41։ Ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն է։ Հողի նկատմամբ չի ցուցաբերում պահանջկոտություն։
Հայաստանում տարածված (700-2500 մ բարձրներում) բոլոր տեսակները բնորոշվում են ներտեսակային բազմազանությամբ (հայտնաբերվել են 70-ից ավելի տարատեսակներ)։ Մշակովի {{bt-armlat|աշորա, որպես պարենային և կերային բույս, սահմանափակ տարածությամբ մշակվում է լեռն, մարգերում։ Ցրտաև երաշտադիմացկուն է։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Վավիլովի {{bt-armlat|աշորա հազվագյուտ տեսակ է. հանդիպում է Սյունիքի, Վայոց ձորի և այլ մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում (600-1800 մ բարձրություններում)։ Աճում է չոր, քարքարոտ կամ կավոտ լանջերին, ժայռաճեղքերում, ավազուտներում, փլվածքներում և այլն։ Ցողունը դյուրաբեկ է։ Բազմանում է սերմերով. գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 488)։