Զարգացող երկրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
     Զարգացած երկրներ      Զարգացող երկրներ       Ամենաքիչ զարգացած երկրներ      Տվյալները բացակայում են
Դասակարգումը Արժույթի միջազգային հիմնադրամի և ՄԱԿ-ի կողմից
Աշխարհի քարտեզը ներկայացնում է Մարդկային զարգացվածության ինդեքսի կատեգորիաները (հիմնված են 2018թ. տվյալների վրա, հրապարակվել են 2019թ.).
     0.800–1.000 (շատ բարձր)      0.700–0.799 (բարձր)      0.550–0.699 (միջին)      0.350–0.549 (ցածր)      տվյալները բացակայում են

Զարգացող երկրներ (անգլ.՝ Developing country) (կամ ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկիր, ավելի քիչ զարգացած երկիր, ավելի քիչ տնտեսապես զարգացած երկիր, կամ չզարգացած երկիր), թույլ զարգացած արդյունաբերություն ունեցող երկրների խումբ է՝ համեմատած այլ երկրների հետ[1]: Այնուամենայնիվ այս բացատրությունը համընդհանուր համաձայնեցված չէ։ Նաև չկա հստակ համաձայնագիր, թե որ երկրներն են համապատասխանում այս կատեգորիային[2][3]։ Այլ ազգերի համեմատ մեկ շնչի հաշվով hամախառն ներքին արդյունքը կարող է նաև լինել հղման կետ. զարգացող երկրներն ունեն մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ավելի ցածր մակարդակ:

Այս տերմինի օգտագործման վերաբերյալ կան հակասություններ, որը, ոմանց կարծիքով, հավերժացնում է «մեզ» և «նրանց» հնացած կոնցեպցիան[4]։ 2015թ․ Համաշխարհային բանկը հայտարարեց, որ «զարգացող/զարգացած աշխարհի դասակարգումը» դառնում է ավելի քիչ կարևոր, և նրանք կդադարեցնեն դրա օգտագործումը։ Փոխարենը նրանց զեկույցները կներկայացնեն ներկայիս տվյալների համախմբումներ շրջանների և եկամտի խմբերի համար[3][5]։

«Զարգացող» տերմինը նկարագրում է ներկայումս դիտարկված իրավիճակը, այլ ոչ թե առաջընթացի փոփոխվող դինամիկան կամ ակնկալվող ուղղությունը։ 90-ականների վերջերից ի վեր զարգացող երկրները միտված էին ցույց տալ ավելի մեծ աճի տեմպեր, քան զարգացած երկրները[6]։ Զարգացած երկրները ներառում են տնտեսական աճի կամ կապիտալի շուկայի չափերի ընդլայնում․ նոր արդյունաբերական երկրներ, զարգացող շուկաներ, սահմանամերձ շուկաներ, ամենաքիչ զարգացած երկրներ։ Հետևաբար, ամենաքիչ զարգացած երկրները զարգացող երկրներից ամենաաղքատն են։

Զարգացող երկրները հակված են ունենալ որոշակի ընդհանուր բնութագրեր, օրինակ՝ առողջության հետ կապված ռիսկերի առումով նրանք սովորաբար ունենում են անվտանգ խմելու ջրի, սանիտարական և հիգիենայի մատչելիության ցածր մակարդակ, էներգետիկ աղքատություն, աղտոտման բարձր մակարդակ (օրինակ՝ օդի աղտոտում, ներքին օդի աղտոտում, ջրի աղտոտում), արևադարձային և վարակիչ հիվանդություններով տառապողների մեծ մասնաբաժին (անտեսված արևադարձային հիվանդություններ), ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ քանակ և, ընդհանրապես, աղքատ ենթակառուցվածք։ Հաճախ կա նաև համատարած աղքատություն, կրթության ցածր մակարդակ, ընտանիքների պլանավորման ծառայությունների ոչ ադեկվատ մոտեցում, կառավարության բոլոր բնագավառներում կոռուպցիա և, այսպես կոչված, լավ կառավարման բացակայություն։ Ակնկալվում է, որ գլոբալ տաքացումն առավել մեծ ազդեցություն կունենա զարգացող երկրների վրա, քան ավելի հարուստ երկրների վրա, քանի որ դրանց մեծ մասը ունեն կլիմայական բարձր խոցելիություն[7]:

ՄԱԿկայուն զարգացման նպատակները ստեղծվել են, որպեսզի հաղթահարվեն այս խնդիրներից շատերը։ Զարգացման օգնությունը կամ զարգացման համագործակցությունը կառավարությունների և այլ գերատեսչությունների ֆինանսական աջակցությունն է, որոնք աջակցում են զարգացող երկրների տնտեսական, բնապահպանական, սոցիալական և քաղաքական զարգացմանը։

Սահմանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

     Զարգացող տնտեսությունները՝ համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի      Զարգացող տնտեսությունները՝ Արժույթի միջազգային հիմնադրամի շրջանակներից դուրս      Զարգացած երկրներից անցում կատարած      Նոր արդյունաբերական երկրներ (2014թ.-ի դրությամբ)


     Ամենաքիչ զարգացած երկրներ      Զարգացած տնտեսության հասած երկրներ (2008թ.-ի դրությամբ)

Համաձայն 1999 թվականին հրապարակված Մ49 կոչվող ստանդարտի՝ ՄԱԿ-ն ընդունում է, որ չունի հաստատված կոնվեցիա զարգացած ու զարգացող երկրների կամ տարածաշրջանների սահմանման վերաբերյալ[8][2]։

Զարգացած և զարգացող տերմինները վիճակագրական նպատակով են կիրառվում ու հստակ չեն արտահայտում երկրների կամ տարածաշրջանների զարգացման գործընթացքում ձեռք բերված աստիճանը[9][10]։

ՄԱԿ-ը ենթադրում է, որ զարգացող երկրները զարգացած երկրների խիստ սահմանված ցանկի մեջ չեն: ՄԱԿ-ի համակարգում «զարգացած» և «զարգացող» երկրների կամ տարածքների նշանակման համար սահմանված կոնվենցիա գոյություն չունի: Ընդհանուր պրակտիկայում, Ճապոնիան Ասիայում, Կանադան և Միացյալ նահանգները Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիան և Նոր զելանդիան Օվկիանիայում և Եվրոպան համարվում են «զարգացած» շրջաններ կամ տարածքներ: Միջազգային առևտրային վիճակագրության մեջ, Հարավային Աֆրիկային Մաքսային միությունը նույնպես համարվում է զարգացած շրջան և Իսրայելը՝ զարգացած երկիր, նախկին Հարավսլավիայից ծագած երկրները համարվում են զարգացող երկրներ և արևելյան Եվրոպայի և Անկախ Պետությունների Համագործակցության (նախկին ԽՍՀՄ) երկրները Եվրոպայում ներառված չեն ոչ զարգացած, ոչ էլ զարգացող շրջանների ցանկում[2]:

Ամեն դեպքում, այլ չափանիշներով, որոշ երկրներ զարգացման միջանկյալ փուլում են, կամ, ինչպես նշում է Արժույթի միջազգային հիմնադրամը, հաջորդելով ԽՍՀՄ փլուզմանը, «անցումային փուլում գտնվող երկրներ». Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բոլոր երկրները (ներառյալ Կենտրոնական Եվրոպայի այն երկրները, որոնք դեռ պատկանում էին «Արևելյան Եվրոպայի Խմբին» ՄԱԿ-ի հաստատություններում); ԽՍՀՄ նախկին երկրները Կենտրոնական Ասիայում(Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Տաջիկստան և Թուրքմենստան) և Մոնղոլիան: 2009թ.-ի դրությամբ ԱՄՀ-ի Համաշխարհային Տնտեսական Հեռանկարը դասակարգեց երկրները որպես առաջադեմ, զարգացող, կախված «(1)մեկ շնչի հաշվով եկամտի մակարդակից,(2) արտահանման դիվերսիֆիկացում՝ այդպիսով նավթ արտահանողները, որոնք ունեն բարձր ՀՆԱ մեկ շնչի հաշվով չէին կազմի առաջադեմ դասակարգումը քանի որ արտահանման մոտ 70%-ը նավթ էր, և (3) համաշխարհային ֆինանսական համակարգում ինտեգրման աստիճանից»[11]:

Զարգացման ներկայիս մակարդակի հետ մեկտեղ, երկրները կարող են նաև դասակարգվել համաձայն նրա, թե ինչքան է փոխվել իրենց զարգացման մակարդակը որոշակի ժամանակահատվածում[12]:

Համաշխարհային Բանկը իր Համաշխարհային Զարգացման Ցուցանիշների 2016թ.-ի հրատարակության մեջ որոշում կայացրեց իր տվյալների ներկայացման մեջ այլևս չառանձնացնել «զարգացած» և «զարգացող» երկրները՝ հնացած համարելով երկու-մակարդակի առանձնացումը[13]: Փոխարենը, Համաշխարհային Բանկը դասակարգում է երկրները 4 խմբի՝ հիմնվելով մեկ շնչի հաշվով Համախառն ազգային եկամուտի վրա, որը վերասահմանվում է ամեն տարվա Հուլիսի 1-ին: 2016թ.-ին 4 կարգերը ԱՄՆ դոլլարով հետևյալն են[13]՝

  • Ցածր եկամուտ ունեցող երկրներ: $995 կամ ավելի քիչ,
  • Միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներ: $996 - $3,895
  • Միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներ: $3,895 - $12,055
  • Բարձր եկամուտ ունեցող երկրներ: $12,056 և ավել[14]:

Զարգացման չափումն ու գաղափարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր արդյունաբերական երկրներ 2013թ. դրությամբ
Երկրները` ըստ մեկ շնչի հաշվով (անվանական) ՀՆԱ-ի 2018թ. դրությամբ[15]

Քոֆի Անանը՝ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը, զարգացած երկիրը սահմանել է որպես «երկիր, որը թույլ է տալիս իր բոլոր քաղաքացիներին վայելել ազատ և առողջ կյանքը ապահով շրջակա միջավայրում»[16]:

Զարգացումը կարող է չափվել տնտեսական կամ մարդկային գործոններով: Զարգացող երկրները հիմնականում պետություններն են, որոնք չեն հասել իրենց բնակչությանը մոտ արդյունաբերականության նշանակալի աստիճանի և մեծ մասամբ ունեն միջինից ցածր կենսամակարդակ: Զուգորդում կա ցածր եկամտի և բնակչության բարձր աճի միջև[17]: Երկրի զարգացումը չափվում է վիճակագրական ինդեքսներով, ինչպիսիք են մեկ շնչի հաշվով եկամուտը, կյանքի տևողություն, գրագիտության մակարդակ, ազատության ինդեքս և այլն: ՄԱԿ-ը զարգացրել է Մարդկային զարգացման ինդեքսը, վերը նշվածներից մի քանիսի ընդհանուր ցուցանիշը, չաձելու համար մարդկային զարգացվածության մակարդակը տվյալների հասանելիություն ունեցող երկրների համար: ՄԱԿ-ը սահմանել է Հազարամյակի զարգացման նպատակները նախագծից, որը զարգացվել է աշխարհի բոլոր երկրների և զարգացման առաջատար հաստատութjունների կողմից, աճը գնահատելու համար[18]: Այս նպատակներն ավարտվել են 2015թ.-ին, կայուն զարգացման նպատակներից վերացվելու համար:

Զարգացող ազգերի գաղափարը գտնված է, այս կամ այն տերմինի տակ՝ բազմաթիվ տեսական համակարգերում ունենալով տարբեր ուղղվածություններ. օրինակ` ապագաղութացման տեսություններ, ազատագրման աստվածաբանություն, մարքսիզմ, հակաիմպերիալիզմ, արդիականցում, սոցիալական փոփոխություն և քաղաքական տնտեսություն:

Մեկ այլ կարևոր ցուցիչ են ոլորտային փոփոխությունները, որոնք պատահում են երկրի զարգացման փուլից սկսած: Միջին հաշվով երկրորդական հատվածից (արտադրություն) 50% ներդրում ունեցող երկրները զգալիորեն աճել են: Նմանապես երրորդային հատվածի հենակետ ունեցող երկրները նույնպես տնտեսական զարգացման ավելի մեծ տեմպ են տեսնում:

Զարգացման մակարդակները դասակարգելու համար օգտագործվող տերմինները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրները զարգացման մակարդակները դասակարգելու համար տարբեր տերմիններ են օգտագործվում: Տրված ցանկացած երկրի դասակարգումը տարբերվում է աղբյուրներից և որոշ դեպքերում այս դասակարգումները կամ օգտագործված կոնկրետ տերմինաբանությունը խանգարող են համարվում: «Շուկա» տերմինի գործածումը «երկրի» փոխարեն սովորաբար կոնկրետ ուշադրություն է հրավիրում երկրի կապիտալի շուկաների բնութագրերի վրա՝ ի տարբերություն ընդհանուր տնտեսության:

  • Զարգացած երկրներ և զարգացած շուկաներ
  • Զարգացող երկրները տնտեսական աճի կամ կապիտալի շուկայի չափի նվազման կարգով ներառյալ.
    • Զարգացող շուկաներ
    • Սահմանամերձ շուկաներ
    • Ամենաքիչ զարգացած երկրներ

Զարգացող երկրները նաև կարող են դասակարգվել աշխարհագրությամբ.

  • Զարգացող փոքր կղզի-պետություններ
  • Ցամաքով շրջապատված զարգացող երկրներ

Այլ դասակարգումները ներառում են.

  • Խիստ պարտքեր ունեցող աղքատ երկրներ․ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի ծրագրի սահմանում;
  • Անցումային տնտեսություն․ կենտրոնապես ծրագրած տնտեսությունից անցումը շուկայի վրա հիմնված տնտեսության;
  • Բազմաստիճան կլաստերացման համակարգ. Հասկանալով, որ տարբեր երկրներ ունեն զարգացման տարբեր առաջնահերթություններ և աղբյուրներին ու կառույցային հնարավորություններին մատչելիության տարբեր մակարդակներ[23] և առաջարկել զարգացող երկրների և նրանց բնութագրերի ավելի նրբանկատ ըմբռնում, գիտնականները դասակարգել են նրանց հինգ հստակ խմբերի հիմնված այնպիսի ֆակտորների վրա, ինչպես աղքատության և անհավասարության մակարդակը, արտադրողականությունն և նորարարությունը, քաղաքական ճնշումներ և արտաքին հոսքերից կախվածություն[24][25]:

Քննադատություններ և այլ տերմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զարգացող» երկիր տերմինն օգտագործելու համար կա քննադատություն: Տերմինը կարող է թերարժեքություն հաղորդել այդ տիպի երկրին զարգացած երկրի հետ համեմատվելիս[26]: Այն կարող է ենթադրել զարգանալու ցանկություն տնտեսական զարգացման ավանդական Արևմտյան մոդելի հետ մեկտեղ, որին քիչ երկրներ են հրաժարվում հետևել, ինչպես Կուբան և Բութանը[27]: Այլընտրանքային չափումները, ինչպիսին է համախառն ազգային երջանկությունը, առաջարկվել են որպես կարևոր ցուցիչներ:

Աշխարհի տարածաշրջաններն՝ ըստ ընդհանուր ունեցվածքի (տրիլիոն դոլարով), 2018թ․

Վաղ քննադատություններից մեկը, որը մեղադրում էր «զարգացող» և «թերզարգացած» երկրներ տերմինների օգտագործումը բարձրաձայնել է ականավոր պատմաբան և գիտնական Ուոլտեր Ռոդնեյը 1973թ.-ին, ով համեմատել է տնտեսական, սոցիալական և քաղաքական պարամետրերը Միացյալ Նահանգների և Աֆրիկայի ու Ասիայի երկրների միջև[28]:

Չկա ինչ-որ «հաստատված կոնվենցիա» «զարգացող երկրներին» սահմանելու համար[8]: Համաձայն տնտեսագետ և կայուն զարգացման փորձագետ Ջեֆրի Սաքսի՝ ներկայիս բաժանումը զարգացած և զարգացող աշխարհների միջև 20-րդ դարի հիմնական երևույթն է[29]:

Համաշխարհային առողջապահության մասնագետ Հանս Ռոսլինգը վիճել է այն տերմինների դեմ, որոնք հասկացությունն անվանում էին «հնացած»[4]:

«Զարգացող» բառի էվֆեմիստական կողմը չափավորելու համար միջազգային կազմակերպությունները սկսել են օգտագործել «տնտեսապես ավելի քիչ զարգացած երկիր» տերմինը ամենաաղքատ ազգերի համար, որը անկասկած կարող է համարվել որպես զարգացող: Սա կարևորում է, որ ողջ զարգացող աշխարհով մեկ կենսամակարդակը մեծապես տարբերվում է: Որոշ ժամանակ այլ օգտագործվող տերմիններ են՝ ավելի քիչ զարգացած երկրներ, թերզարգացած երկրներ, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներ և ոչ արդյունաբերական ազգեր: Եվ հակառակը, զարգացած երկրները, տնտեսապես ամենազարգացած երկրները, արդյունաբերական ազգերը սպեկտրի հակառակ ծայրն են:

Մարդաբան և հետազոտող Ջեյսոն Հիքելը զարգացման մակարդակի վրա վիճարկել է պատմողներին, որ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարուստ երկրները օգնեն աղքատ երկրներին զարգացնելու իրենց տնտեսությունը և արմատախիլ անել աղքատությունը: Հիքելը փաստում է, որ հարուստ երկրները «զարգացող աղքատ երկրներ չեն՝ աղքատ երկրները զարգացող հարուստ երկրներ են»[30]:

2015թ.-ին Համաշխարհային Բանկը հռչակեց, որ «Զարգացող/զարգացած աշխարհի դասակարգումը» դառնում է ոչ տեղին՝ շնորհիվ ամբողջ աշխարհում ցուցանիշների բարելավումների, ինչպիսին են երեխաների մահացության մակարդակը, պտղաբերության մակարդակը և ծայրահեղ աղքատության մակարդակը[3] : Համապատասխանաբար, Համաշխարհային Բանկը դուրս է գալիս այդ նկարագրիչի օգտագործման փուլից: Փոխարենը, Համաշխարհային Բանկի հաշվետվությունները (ինչպես Համաշխարհային Զարգացման Ցուցիչներ և Համաշխարհային դիտանցման զեկույց) այժմ ներառում է ամբողջ աշխարհի տվյալների հավաքագրումը, շրջանների համար և եկամտային խմբերի համար, բայց ոչ «զարգացող աշխարհի» համար[3][5]:

Երրորդ աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցած մի քանի տասնամյակների ընթացքում՝ ԽՍՀՄ փլուզումից և Սառը Պատերազմից սկսած, «Երրորդ Աշխարհ» տերմինը փոխարինելիորեն օգտագործվում էր զարգացող երկրների հետ, բայց գաղափարը վերջին տարիներին դարձել է հնացած, քանի որ այլևս չի ներկայացնում աշխարհի ներկայիս քաղաքական կամ տնտեսական վիճակը: «Երեք աշխարհ» մոդելը ծագեց Սառը պատերազմի ընթացքում սահմանելու ՆԱՏՕ-ին (Առաջին Աշխարհ) համահունչ երկրներին, Կոմունիստական Դաշինքին (Երկրորդ Աշխարհ, թեպետ տերմինը քիչ է օգտագործվում) համահունչ երկրներին կամ դրանցից ոչ մեկը չներկայացնող երկրներին (Երրորդ Աշխարհ): «Երրորդ Աշխարհը» ավելի շուտ քաղաքական, քան տնտեսական խմբավորում է[26]:

Համաշխարհային Հարավ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Համաշխարհային Հարավ» տերմինը լայնորեն սկսել է օգտագործվել 2004թ.-ից սկսված[31][32]: Այն նաև կարող է ներառել «հյուսիսային» երկրների ավելի հարուստ «հարավային» շրջանները[33]: Համաշխարհային Հարավը վերաբերում է այս երկրների «փոխկապակցված գաղութատիրության պատմությանը, նեո-իմպերիալիզմին և դիֆերենցիալ տնտեսական և սոցիալական փոփոխություններին, որոնց միջոցով պահպանվում են կենսամակարդակի մեծ անհավասարությունները, կյանքի տևողությունը և ռեսուրսների հասանելիությունը»[34]:

Ընդհանուր խոչընդոտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ զարգացող երկրներ ունեն հետևյալ ընդհանուր չափանիշները[35][36].

  • Աղքատության բարձր մակարդակ - երեք տարվա ընթացքում մեկ շնչի հաշվով Համախառն ազգային եկամտի հիման վրա չափված: Օրինակ, եթե մեկ շնչի հաշվով Համախառն ազգային եկամուտը $1,025-ից քիչ է(2018թ. դրությամբ), ապա երկիրը նշվում է, որպես ամենաքիչ զարգացած երկիր[36];
  • Տնտեսական խոցելիություն (հիմնված գյուղատնտեսական արտադրության անկայունության, ապրանքների և ծառայությունների արտահանման անկայունության, ոչ ավանդական գործունեության տնտեսական կարևորության, ապրանքների արտահանման համակենտրոնացման, տնտեսական փոքրության խոչընդոտների և բնական աղետների պատճառով բնակչության ապաբնակեցման տոկոսի վրա):

Քաղաքային ետնախորշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ՄԱԿ-ի բնակավայրերի բնակեցման ծրագրի՝ 2012թ.-ին զարգացող երկրներում քաղաքային բնակչության 33%-ը կամ մոտ 863 միլլիոն մարդ ապրում էր ետնախորշերում[37]: 2012թ.-ին ետնախորշերում ապրող քաղաքային բնակչության համամասնությունը ամենաբարձրն էր Ենթասահարական Աֆրիկայում (62%), դրան հաջորդում էր Հարավային Ասիան (35%), Հարավարևելյան Ասիան (31%) և Արևելյան Ասիան (28%)[37]:

ՄԱԿ-ի բնական միջավայրը զեկուցում է, որ զարգացող երկրների քաղաքային բնակչության 43%-ը և ամենաքիչ զարգացած երկրներում բնակվողների 78%-ը ետնախորշերի բնակիչներ են[38]:

Ետնախորշերը աշխարհի տարբեր մասերում ձևավորվում և աճում են շատ տարբեր պատճառներով: Պատճառներն ընդգրկում են գյուղից քաղաք կտրուկ միգրացիան, տնտեսական լճացումը և ճգնաժամը, գործազրկության բարձր մակարդակը, աղքատությունը, անկանոն տնտեսությունը, հարկադրված կամ մանիպուլացված գետտոիզացումը, վատ պլանավորումը, քաղաքականությունը, բնական աղետներն ու սոցիալական բախումները[39][40][41]: Օրինակ, երբ աղքատ երկրներում բնակչությունն ընդլայնվում է, գյուղական բնակիչները տեղափոխվում են քաղաքներ` ընդարձակ քաղաքային միգրացիայի արդյունքում, ինչը հանգեցնում է ետնախորշերի առաջացմանը[42]:

Որոշ քաղաքներում, հատկապես Հարավային Ասիայի և Ենթասահարական Աֆրիկայի երկրներում, ետնախորշերը ապարզապես մարգինալացված թաղամասեր չեն, որոնք ունեն փոքր բնակչություն, ետնախորշերը լայն տարածված են և քաղաքային բնակչության լայն հատվածի տունն են: Սրանք երբեմն կոչվում են «ետնախորշային քաղաքներ»[43]:

Կանանց նկատմամբ բռնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց նկատմամբ բռնության որոշ դրսևորումներ ավելի տարածված են զարգացող երկրներում, քան աշխարհի այլ հատվածներում: Օրինակ՝ օժիտային բռնությունը և հարսներին վառելը կապված է Բանգլադեշի և Նեպալի հետ: Առևանգման միջոցով ամուսնությունը ծագել է Եթովպիայում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում: Հարսնացուի գնի վճարման հետ կապված չարաշահումը (ինչպես բռնությունը, թրաֆիքինգը և բռնի ամուսնությունը) կապված են Ենթասահարական Աֆրիկայի և Օվկիանիայի հետ[44][45]:

Իգական սեռական օրգանների խեղումը մեկ այլ բռնության ձև է կանանց նկատմամբ, որը դեռևս պատահում է շատ զարգացող երկրներում: Այն մեծ մասամբ նկատվել է Աֆրիկայում և ավելի քիչ չափով Միջին Արևելքում և և Ասիայի որոշ այլ հատվածներում: Կտրված կանանց ամենաբարձր ցուցանիշ ունեցող զարգացող երկրներն են Սոմալին (կանանց 98%), Գվինեան (96%), Ջիբութին (93%), Եգիպտոսը (91%), Էրիթրեան (89%), Մալին (89%), Սիերրա Լեոնեն (88%), Սուդանը(88%), Գամբիան (76%), Բուրկինա Ֆասոն(76%) և Եթովպիան (74%)[46]: Համաշխարհայնացման և իմմիգրացիայի շնորհիվ կանանց սեռական օրգանների խեղումը տարածվում է Աֆրկայի և Միջին Արևելքի սահմաններից դուրս, դեպի այնպիսի երկրներ, ինչպիսին են՝ Ավստրալիան, Բելգիան, Կանադան, Ֆրանսիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան[47]:

Ստամբուլյան կոնվենցիան արգելում է կանանց սեռական օրգանների խեղումը (38-րդ հոդված)[48]: 2016թ.-ի դրությամբ կանացի սեռական օրգանների խեղումը օրինապես արգելվել է Աֆրիկյան շատ երկրներում[49]:

Հանրային առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացող երկրներում մարդկանց կյանքի տևողությունը սովորաբար ավելի կարճ է, քան զարգացած երկրներում: Վարակիչ հիվանդությունների, մայրերի, երեխաների և մանուկների մահացությունների բեռն այնտեղ ավելի մեծ է:

Սովից տառապող բնակչության տոկոսը, 2013թ․

Անառողջությունը ավելի մոտ է զարգացող երկրներին[50]: Որոշակի խմբեր ունեն անառողջության ավելի բարձր ցուցանիշներ, ներառյալ կանանց՝ մասնավորապես հղիության կամ 5 տարեկանից ցածր երեխաներին կրծքով կերակրելու շրջանում, և ծերերին: Երեխաների թերսնուցումը և թերաճը զարգացող երկրներում ավելի քան 200 միլլիոն 5 տարեկանից ցածր երեխաների զարգացման ներուժին չհասնելու պատճառն են[51]: 2013թ.-ին մոտ 165 միլլիոն երեխա թերսնուցման պատճառով թերաճի են դատապարտվել[52]: Որոշ զարգացող երկրներում ճարպակալման տեսքով գերսնուցումը սկսում են ներկայացվել նույն համայնքներում որպես թերսնուցում[53]:

Հետևյալ ցանկը ցույց է տալիս հետագա շրջակա միջավայրի հետ կապված կարևոր պատճառներ կամ իրավիճակներ, ինչպես նաև որոշակի հիվանդւոթյուններ շրջակա միջավայրի հզոր բաղադրիչով[54].

  • Արևադարձային և վարակիչ հիվանդություններ (անտեսված արևադարձային հիվանդություններ)
  • Անապահով խմելու ջուր, վատ սանիտարահիգիենիկ միջոցներ
  • Ներքին օդի աղտոտում զարգացող երկրներում
  • Ավտովթարներ
  • Չմտադրված թունավորում
  • Ոչ վարակիչ հիվանդություններ և թույլ առողջապահական համակարգ:

Ջուր, սանիտարական միջոցներ, հիգիենա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ զարգացող երկրներում ջրի, սանիտարական միջոցների և հիգիենայի մատչելիությունը շատ ցածր մակարդակի վրա է: 2015թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գնահատել է, որ «3 մարդկանցից 1-ը կամ 2,4 միլիարդ մարդ, դեռևս զուրկ են սանիտարական միջոցներից» մինչդեռ 663 միլիոն մարդ դեռ չունեն մաքուր և ապահով խմելու ջրի հասանելիություն[56][57]: 2017թ.-ին Մոնիտորինգի համատեղ ծրագրի հաշվարկները ցույց էին տալիս, որ 4,5 միլիարդ մարդ տվյալ պահին չունեն ապահով կարգավորված սանիտարական միջոցներ[58]: Այս մարդկանց մեծ մասն ապրում է զարգացող երկրներում:

2016թ.-ին մոտ 892 միլիոն մարդ կամ համաշխարհային բնակչության 12%-ը զուգարաններ օգտագործելու փոխարեն գործարկում էր բաց դեֆեկացիա[58]: Բաց դեֆեկացիա գործարկող 892 միլիոն մարդկանց 76 %-ը (678 միլիոն) ապրում է աշխարհի ընդամենը 7 երկրում[58]: Բաց դեֆեկացիա գործարկող մարդկանց բարձր թվով երկրներն են Հնդկաստանը (348 միլլիոն), Նիգերիան(38,1 միլիոն), Ինդոնեզիան (26,4 միլիոն), Եթովպիան (23,1 միլիոն), Պակիստանը (19,7 միլիոն), Նիգերը (14,6 միլիոն) և Սուդանը(9,7 միլիոն)[59]:

Կայուն Զարգացման Նպատակ 6-ը ՄԱԿ-ի կողմից 2015թ.-ին ստեղծված 17 Կայուն Զարգացման Նպատակներից մեկն է: Այն կոչ է անում մաքուր ջուր և սանիտարական միջոցներ ապահովելու բոլոր մարդկանց համար: Սա մասնավորապես վերաբերում է զարգացող երկրների մարդկանց:

Էներգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009թ.-ին աշխարհում մոտ 1,4 միլիարդ մարդ ապրում էր առանց էլեկտրաէներգիայի: 2,7 միլիարդը ապավինում էին փայտի, փայտածուխի և թրիքի (կենդանական չոր թրիքի վառելիք) վրա տանը էներգիայի կարիքների համար: Ժամանակակից էներգետիկ տեխնոլոգիաների հասանելիության այս բացակայությունը սահմանափակում է եկամուտների ստեղծումը, բթացնում է փորձերը փախնելու աղքատությունից, ազդում է մարդկանց առողջության վրա ներքին օդային աղտոտության շնորհիվ և նպաստում է համաշխարհային անտառների ոչնչացմանը և կլիմայական փոփոխություններին: Փոքր մասշտաբներով էներգիան վերականգնող տեխնոլոգիաները և էներգիայի բաշխման տարբերակները, ինչպիսին է արևային էներգիան և բարեկարգված վառարանները, առաջարկում են գյուղի տանտնտեսներին ժամանակակից էներգիայի ծառայություններ[60]:

Վերականգնվող էներգիան կարող է հարմար լինել մասնավորապես զարգացող երկրներին: Գյուղական և հեռավոր տարածքներում հանածո վառելիքներից ստացված էներգիայի փոխանցումը և բաշխումը կարող է բարդ և թանկարժեք լինել: Վերականգնվող էներգիայի արտադրությունը կարող է կենսունակ այլընտրանք առաջարկել[61]

Վերականգնվող էներգիան կարող է ուղղակիորեն նպաստել աղքատության հաղթահարմանը՝ մատակարարելով այն էներգիան, որն անհրաժեշտ է բիզնեսի և աշխատատեղերի ստեղծման համար: Վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները կարող են նաև անուղղակի նպաստ ունենալ աղքատության հաղթահարմանը մատակարարելով սննդի պատրաստման, տարածքի տաքացման և լուսավորության համար անհրաժեշտ էներգիա[62]:

Քենիան աշխարհի առաջատարն է մեկ անձին հասնող արևային էներգիայի համակարգի թվով[63]:

Աղտոտվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին օդի աղտոտվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացող երկրներում ներքին օդի աղտոտվածությունը առողջության գլխավոր վտանգն է[64]: Զարգացող երկրների ներքին օդի աղտոտվածության գլխավոր աղբյուրը կենսազանգվածի այրումն է: Ողջ մոլորակում զարգացող երկրներում 3 միլլիարդ մարդ հիմնվում է կենսազանգվածի վրա փայտի, փայտածուխի, թրիքի և բերքի նստվածքի տեսքով որպես իրենց կենցաղային պատրաստման վառելիք[65]: Քանի որ կերակրի պատրաստումը շրջակա միջավայրի ներսում, որտեղ չկա պատշաճ օդափոխություն, միլիոնավոր մարդիկ՝ հիմնականում աղքատ կանայք և երեխաներ, լուրջ առողջական վտանգների են հանդիպում:

Ընդհանուր առմամբ 4,3 միլլիոն մահացության դեպքերը վերագրվում են զարգացող երկրներում ներքին օդի աղտոտման ազդեցությանը 2012թ.-ին:, համարյա ամբողջը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Հարավարևելյան Ասիայի և արևմտյան Խաղաղօվկիանոսյան շրջանները կրում են բեռի մեծ մասը համապատասխանաբար 1,69 և 1,62 միլլիոն մահվան դեպքերով: Մոտ 600,000 մահվան դեպք է գրանցվում Աֆրիկայում[66]: 2000թ․-ից վաղ գնահատականները սակայն 1,5-ից 2 միլիոն մահվան դեպքերի միջև էր[67]:

Օդի աղտոտվածության շատ արդյունքների պատճառների մատչելի լուծումը գտնելը բարդ է: Մարտավարություններն ընդգրկում են այրման բարելավումը, ծխի արտահանման կրճատումը, ապահովության բարելավումը և աշխատուժի կրճատումը, վառելիքի արժեքի նվազումը և դիմելով կայունությանը[68]:

Ջրի աղտոտվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի աղտոտվածությունը շատ զարգացող երկրների գլխավոր խնդիրներից է: Այն պահանջում է բոլոր մակարդակներում ջրային ռեսուրսների քաղաքականության շարունակական գնահատումը և վերանայումը (միջազգային անկում` դեպի անհատական ջրատարներ և հորեր): Ենթադրվում էր, որ ջրի աղտոտվածությունը աշխարհում մահերի և հիվանդությունների առաջատար պատճառն էր[69][70], և որ այն օրական 14,000 մարդու մահվան պատճառ էր դառնում[70]:

Հնդկաստանն ու Չինաստանը ջրի աղտոտվածության ամենաբարձր ցուցանիշով երկրներն են. ամեն օր մոտ 580 մարդ Հնդկաստանում մահանում է ջրի աղտոտվածությունից առաջացած հիվանդություններից (ներառյալ ջրային հիվանդություններ)[71]: Չինաստանի քաղաքների ջրի մոտ 90%-ը աղտոտված է[72]: 2007թ.-ի դրությամբ Չինաստանի մեկուկես միլիարդը ապահով խմելու ջրի հասանելիություն չուներ[73]:

Կլիմայական փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլոբալ տաքացման ազդեցությունները, ինչպիսին են՝ ծայրահեղ եղանակային իրադարձությունները, երաշտները, ջրհեղեղները, կենսաբազմազանության կորուստը, հիվանդությունները և ծովի մակարդակի բարձրացումը, վտանգավոր են մարդկության և շրջակա միջավայրի համար[74]: Զարգացող երկրները ամենաքիչն են ունակ հարմարվելու կլիմայական փոփոխություններին (և հետևաբար կոչվում են «կլիմայապես բարձր խոցելի») իրենց հարազատ հարստության, տեխնոլոգիաների, կրթության, ենթակառուցվածքի և միջոցների մատչելիության ցածր մակարդակի շնորհիվ: Սա վերաբերում է Ենթասահարական Աֆրկայի շատ երկրներին կամ Փոքր Զարգացող Կղզի-պետություններ: Այս կղզի-պետություններից որոշները մեծ հավանականությամբ բախվելու են ամբողջովին թերակատարման[75]: Աֆղանստանի, Հայիթիի, Մյանմար, Սիերրա Լեոնեի և Սոմալիի պես փխրուն կամ ձախողված պետությունները ամենաշատ ազդվածների մեջ են:

Կլիմայական խոցելիությունը չափվել է Կլիմայական Խոցելիության մոնիտորինգի հաշվետվություններում 2010 և 2012 թվականներին: Զարգացող երկրներում կլիմայական խոցելիությունը առաջանում է ազդեցության չորս տարածքներում՝ առողջություն, ծայրահեղ եղանակ, բնակավայրի կորուստ և տնտեսական ճգնաժամ[74][7]: 2012թ.-ի Կլիմայական Խոցելիության Մոնիտորինգի հաշվետվությունը գնահատել է, որ կլիմայական փոփոխությունները պատճառում են միջինում 400,000 մահվան դեպքեր ամեն տարի, հիմնականում զարգացող երկրներում սովի և հաղորդակցման հիվանդությունների պատճառով[76]: Այս ազդեցությունները ամենախիստն են աշխարհի ամենաաղքատ երկրներում:

Փոփոխվող կլիման նաև տնտեսական բեռների է հանգեցնում: Ամենաքիչ զարգացած երկրների տնտեսությունները 2010թ.-ին կորցրել են իրենց համախառն ներքին արդյունքի միջինում 7%-ը, հիմնականում աշխատուժի քչացած արդյունավետության պատճառով[76]: Ծովի մակարդակի բարձրացումը 2010թ.-ին ամենաքիչ զարգացած երկրներում արժեցել է ՀՆԱ-ի 1%-ը, Խաղաղ Օվկիանոսի 4%-ը՝ աշխարհի տնտեսությունից տարեկան 65 միլիարդ դոլարի կորուստ[74]: Մեկ այլ օրինակ է ձկնաբուծության ազդեցությունը. մոտավորապես 40 երկիր կտրուկ խոցելի են ձկնաբուծության վրա ջերմոցային գազերի ազդեցությունից: Ձկնաբուծական լայն շրջաններ ունեցող զարգացող երկրները հատկապես ազդեցության տակ են[76]:

Շատ դեպքերում զարգացող երկրները մեկ շնչի հաշվով ջերմոցային գազերի արտանետումների միայն քիչ քանակ են արտադրում, բայց շատ խոցելի են գլոբալ տաքացման բացասական ազդեցությունից[75]: Այդ երկրների թվում են՝ Կոմորոսը, Գամբիան, Գվինեա Բիսաուն, Սան Տոմեն և Պրինսիպին, Սողոմոնյան կղզիները և Վանուատուն. նրանք կոչվում են «հարկադրված հեծյալներ»՝ ի հակառակ «ազատ հեծյալների»[7]: Միջազգայնորեն այս խնդրի ճանաչումը կա, որը հայտնի է «կլիմայական արդարություն» տերմինով: Սա կարևոր թեմա էր ՄԱԿ-ի Կլիմայական Փոփոխությունների Համաժողովներին:

2010թ.-ին Կանկունի Կլիմայական Փոփոխությունների Համաժողովի ընթացքում դոնոր երկրները խոստացել էին տարեկան 100 միլիարդ դոլար 2020թ.-ի դրությամբ Կանաչ Կլիմայի Ֆոնդի միջոցով զարգացող երկրներին կլիմայական փոփոխություններին հարմարվելու համար: Այնուամենայնիվ, կոնկրետ խոստումներ զարգացած երկրներից չեն սպասվում[77][78]: Էմմանուել Մակրոնը (Ֆրանսիայի նախագահը) 2017թ.-ի Բոննում՝ ՄԱԿ-ի Կլիմայական Փոփոխությունների Համաժողովի ժամանակ ասել է. «Կլիմայական փոփոխությունը ավելացնեում է հետագա անարդարություն արդեն իսկ անարդար աշխարհում»[79]:

Կլիմայական ճգնաժամը զարգացած երկրներում և դրանից դուրս կարող է ավելացնել միգրացիայի ձևերը, բայց չի սպասվում մարդկանց ամբողջովին նոր հոսք[80]: 2018թ.-ին Համաշխարհային Բանկի հաշվետվությունը գնահատել է, որ մոտ 143 միլլիոն մարդ երեք շրջաններում (Ենթասահարակաան Աֆրիկա, Հարավային Ասիա և Լատինական Ամերիկա) կարող են ստիպված լինել տեղափոխվել իրենց սեփական երկրների ներսում փախչելու կլիմայական փոփոխությունների դանդաղ ազդեցությունից: Նրանգ կգաղթեն ավելի ցածր ջրի մատչելիություն և բերքի արտադրողություն ունեցող ցածր կենսունակ շրջաններից և ծովի մակարդակից բարձրացումից և աճող փոթորիկներից տուժված շրջաններից[81]:

Տնտեսական զարգացումը և կլիման անքակտելիորեն կապված են, մասնավորապես աղքատության, գենդերային հավասարության և էներգիայի շուրջ[82]: Կլիմայի փոփոխության լուծումը հնարավոր կլինի միայն, եթե Կայուն զարգացման նպատակները հանդիպեն (Համար 13 նպատակը կլիմայի գործողությունների մասին է)[82]:

Բնակչության աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրների և տարածքների քարտեզը՝ ըստ պտղաբերության մակարդակի, 2018 թվականի դրությամբ

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում համաշխարհային բնակչության աճը մեծապես առաջ է մղվել զարգացող երկրներում, որտեղ հաճախ լինում են ավելի բարձր ծննդաբերության մակարդակ (պտղաբերության բարձր մակարդակ), քան զարգացած երկրներում: Համաձայն ՄԱԿ-ի՝ ընտանիքների ծրագրումը կարող է օգնել բնակչության դանդաղ աճին և նվազեցնել աղքատությունը այս երկրներում[17]:

Կոպիտ հովիվ-հողագործ հակամարտությունները Նիգերիայում, Մալիում, Սուդանում և Սահելի շրջանի այլ երկրներում սրվել է կլիմայական փոփոխությունների, հողի անկման և բնակչության աճի պատճառով[83][84][85]։ Երաշտները և սննդի պակասը նույնպես կապված են Հարավային Մալիի հակամարտությանը[86][87]:

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրատեսակների ավելացում և ուժեղացում և թունավոր քիմիական նյութերի արտանետում ուղղակիորեն հողի, օդի և ջրի մեջ:
  • Էներգիայի միջոցների անկայուն օգտագործում:
  • Կենսապահովման համար բնական միջոցներից բարձր կախվածությունը, ինչը հանգեցնում է այդ միջոցների անկայուն շահագործմանը կամ ոչնչացմանը
  • Երեխաների ամուսնություն
  • Քաղաքական անկայունություն[88]
  • Քաղաքական կոռուպցիա[89]
  • Պարտքեր
  • Քաղաքացիական ծառայություն իրականացնելիս
  • Մթերքի անապահովություն
  • Անգրագիտություն

Շատ զարգացող ազգերի տնտեսությունները փորձել են առաջնային արտադրանքներ և իրենց արտահանման մեծամասնությունը գնում են առաջընթաց ազգերի: Երբ առաջընթաց ազգերը բախվում են տնտեսական անկումների, նրանք կարող են արագորեն տեղափոխել իրենց զարգացող երկրների առևտրային գործընկերներին ինչպես նկատվել էր 2008-2009թթ. համաշխարհային տնտեսական անկման ժամանակ:

Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարդկային կապիտալ
  • Առևտրային քաղաքականություն. Ավելի սահմանափակ քաղաքականությամբ երկրները այնքան արագ չեն աճում, ինչքան ազատ և ավելի քիչ աղավաղված առևտրային քաղաքականություն ունեցող երկրները[88][90]:
  • Ներդրում. Ներդրումը դրական ազդեցություն ունի աճի վրա[88]:
  • Կրթություն[91]:

Պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացող երկրները՝ համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրանք համարվում են զարգացող տնտեսություններ՝ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի Համաշխարհային տնտեսական հեռանկարների տվյալների բազայի, 2018 թվականի հոկտեմբեր[92][93]։

Երկրներ, որոնք նշված չեն ԱՄՀ-ի կողմից

Զարգացած տնտեսության հասած երկրներ և շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ երկրները, ներառյալ Չորս Ասիական Վագրերը և նոր Եվրագոտու Եվրոպական երկրները, մինչև 90-ականները համարվում էին զարգացող երկրներ և այժմ ընդգրկված են ԱՄՀ-ի կողմից առաջադեմ տնտեսությամբ (զարգացած երկրներ և շրջաններ) ցանկում: Փակագծերում առաջադեմ տնտեսությունների ցուցակի մեջ ընդկրգվելու ժամանակն է:

Երեք տնտեսություններ տվյալների պակաս ունեին մինչ առաջադեմ տնտեսությունների ցանկում ընդրգկվելը: Տվյալների պակասի պատճառով դժվար է դատել, թե մինչ առաջադեմ տնտեսությունների ցանկում ընդրգկվելը դրանք առաջադեմ տնտեսություններ են եղել, թե զարգացող տնտեսություններ:

Նոր արդյունաբերական երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

10-ը երկրներ պատկանում են «նոր արդյունաբերական երկրներ» դասակարգմանը։ Դրանք այն երկրներն են, որոնց տնտեսությունները դեռևս չեն հասել զարգացած երկրների կարգավիճակին, բայց, մակրոտնտեսական իմաստով, գերազանցել են զարգացող գործընկերներին․

ԲՐԻԿՍ երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգ երկրներ են, որոնք պատկանում են «զարգացող շուկաների» խմբին և միասին կոչվում են ԲՐԻԿՍ երկրներ:


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. O'Sullivan A, Sheffrin SM (2003)։ Economics: Principles in Action։ Upper Saddle River, New Jersey 07458: Pearson Prentice Hall։ էջ 471։ ISBN 978-0-13-063085-8 
  2. 2,0 2,1 2,2 «Composition of macro geographical (continental) region»։ United Nation s։ Արխիվացված է օրիգինալից 6 March 2010-ին 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Should we continue to use the term “developing world”?»։ World Bank blogs։ 16 November 2015։ Վերցված է 5 March 2020 
  4. 4,0 4,1 Rosling Hans, Rosling Ola, Rosling Rönnlund Anna (2018)։ «Chapter 1: The Gap Instinct»։ Factfulness: Ten Reasons We're Wrong About The World - And Why Things Are Better Than You Think։ Sceptre։ էջ 353։ ISBN 978-1-250-10781-7։ Վերցված է 5 March 2020 
  5. 5,0 5,1 «The 2016 edition of World Development Indicators is out: three features you won’t want to miss»։ blogs.worldbank.org (անգլերեն)։ Վերցված է 2020-03-05 
  6. «On the structure of the present-day convergence»։ Campus-Wide Information Systems 31 (2/3): 139–152։ 2014։ doi:10.1108/CWIS-11-2013-0064 
  7. 7,0 7,1 7,2 «Global mismatch between greenhouse gas emissions and the burden of climate change»։ Scientific Reports (անգլերեն) 6 (1): 20281։ February 2016։ PMC 4742864։ PMID 26848052։ doi:10.1038/srep20281 
  8. 8,0 8,1 «Millennium Development Indicators: World and regional groupings»։ United Nations Statistics Division։ 2003։ Note b։ Արխիվացված է օրիգինալից 10 February 2005-ին։ Վերցված է 13 May 2017 
  9. «Standard Country and Area Codes Classifications (M49): Developed Regions»։ United Nations Statistics Division։ Արխիվացված է օրիգինալից 11 July 2017-ին։ Վերցված է 13 May 2017 
  10. «United Nations Statistics Division- Standard Country and Area Codes Classifications (M49)»։ Unstats.un.org։ Վերցված է 2014-01-15 
  11. «Q. How does the WEO categorize advanced versus emerging and developing economies?»։ International Monetary Fund։ Վերցված է 20 July 2009 
  12. «Least Developed Countries Report 2012 - Unctad» 
  13. 13,0 13,1 Fantom N, Khokhar T, Purdie E (15 April 2016)։ «The 2016 edition of World Development Indicators is out: three features you won't want to miss»։ The Data Blog։ The World Bank։ Վերցված է October 22, 2016 
  14. «World Bank Country and Lending Groups – World Bank Data Help Desk»։ datahelpdesk.worldbank.org։ Վերցված է 2019-02-12 
  15. Based on the IMF data. If no data was available for a country from IMF, data from the World Bank is used.
  16. «Press Release No. G/05/2000»։ United Nations։ 12 February 2000։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-08-ին 
  17. 17,0 17,1 «Population and poverty»։ www.unfpa.org (անգլերեն)։ Վերցված է 2018-09-21 
  18. «United Nations Millennium Development Goals»։ www.un.org։ Վերցված է 2018-03-28 
  19. Bożyk Paweł (2006)։ «Newly Industrialized Countries»։ Globalization and the Transformation of Foreign Economic Policy։ Ashgate Publishing, Ltd։ ISBN 978-0-7546-4638-9 
  20. Guillén Mauro F. (2003)։ «Multinationals, Ideology, and Organized Labor»։ The Limits of Convergence։ Princeton University Press։ ISBN 978-0-691-11633-4 
  21. Waugh D (2000)։ «Manufacturing industries (chapter 19), World development (chapter 22)»։ Geography, An Integrated Approach (3rd ed.)։ Nelson Thornes Ltd.։ էջեր 563, 576–579, 633, and 640։ ISBN 978-0-17-444706-1 
  22. Mankiw NG (2007)։ Principles of Economics (4th ed.)։ ISBN 978-0-324-22472-6 
  23. Koch S (2015-06-01)։ «From Poverty Reduction to Mutual Interests? The Debate on Differentiation in EU Development Policy»։ Development Policy Review 33 (4): 479–502։ ISSN 1467-7679։ doi:10.1111/dpr.12119 
  24. Vázquez Sergio Tezanos, Sumner A (December 2013)։ «Revisiting the Meaning of Development: A Multidimensional Taxonomy of Developing Countries»։ The Journal of Development Studies 49 (12): 1728–1745։ doi:10.1080/00220388.2013.822071 
  25. Taeihagh A (2017)։ «Crowdsourcing, Sharing Economies and Development»։ Journal of Developing Societies 33 (2): 191–222։ arXiv:1707.06603։ doi:10.1177/0169796x17710072 
  26. 26,0 26,1 Silver Marc (4 January 2015)։ «If You Shouldn't Call It The Third World, What Should You Call It?»։ NPR։ Վերցված է 5 March 2020 
  27. Ura K։ «The Bhutanese development story»։ Վերցված է 17 September 2012 
  28. Rodney Walter (1973)։ How Europe Underdeveloped Africa (անգլերեն)։ Bogle-L'Ouverture Publications, London and Tanzanian Publishing House, Dar-Es-Salaam։ էջ 25 
  29. Sachs Jeffrey (2005)։ The End of Poverty։ New York, New York: The Penguin Press։ ISBN 1-59420-045-9 
  30. Hickel Jason (14 January 2017)։ «Aid in Reverse: How Poor Countries Develop Rich Countries»։ The Guardian 
  31. Pagel Heikie, Ranke Karen, Hempel Fabian, Köhler Jonas (11 July 2014)։ «The Use of the Concept 'Global South' in Social Science & Humanities»։ Humboldt University of Berlin։ Վերցված է 2016-10-06 
  32. Mitlin D, Satterthwaite D (2013)։ Urban Poverty in the Global South: Scale and Nature։ Routledge։ էջ 13։ ISBN 9780415624664 
  33. Braveboy-Wagner Jacqueline Anne (2003)։ The Foreign Policies of the Global South: Rethinking Conceptual Frameworks։ Lynne Rienner Publishers։ էջ 11։ ISBN 9781588261755 
  34. Dados N, Connell R (2012-01-01)։ «the global south»։ Contexts 11 (1): 12–13։ JSTOR 41960738։ doi:10.1177/1536504212436479 
  35. «Criteria For Identification Of LDCs»։ United Nations Department of Economic and Social Affairs, Development Policy and Analysis Division։ 2010-03-04։ Վերցված է 2018-03-02 
  36. 36,0 36,1 UN-OHRLLS Criteria for Identification and Graduation of LDCs.
  37. 37,0 37,1 «State of the World's Cities Report 2012/2013: Prosperity of Cities»։ UNHABITAT։ Վերցված է 4 October 2013 
  38. The challenge of slums – Global report on Human Settlements Archived 21 September 2013 at the Wayback Machine., United Nations Habitat (2003)
  39. «What are slums and why do they exist?»։ Kenya: UN-Habitat։ April 2007։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-06-ին 
  40. Patton CV (1988)։ Spontaneous Shelter: International Perspectives and Prospects։ Philadelphia: Temple University Press։ ISBN 978-0-87722-507-2 
  41. «Assessing Slums in the Development Context»։ United Nations Habitat Group։ 2011։ Արխիվացված է օրիգինալից 5 January 2014-ին։ Վերցված է 16 September 2013 
  42. Westra R (2011)։ «Renewing Socialist Development in the Third World»։ Journal of Contemporary Asia 41 (4): 519–543։ doi:10.1080/00472336.2011.610612 
  43. Slum Cities and Cities with Slums" States of the World's Cities 2008/2009։ UN-Habitat 
  44. «Papua New Guinea: police cite bride price major factor in marital violence»։ Island Business։ 21 November 2011։ Արխիվացված է օրիգինալից 18 February 2015-ին։ Վերցված է 6 August 2014 – via Violence is not our Culture 
  45. «An exploratory study of bride price and domestic violence in Bundibugyo District, Uganda»։ Centre for Human Rights Advancement (CEHURA) and South African Medical Research Council։ April 2012։ Արխիվացված է օրիգինալից 17 July 2013-ին։ Վերցված է 6 August 2014 
  46. UNICEF (22 July 2013)։ Female Genital Mutilation/Cutting: A statistical overview and exploration of the dynamics of change։ UNICEF։ Վերցված է 18 November 2013 
  47. Nussbaum M (1999)։ «Judging other cultures: the case of genital mutilation»։ in Nussbaum M։ Sex & social justice։ New York: Oxford University Press։ էջեր 120–121։ ISBN 978-0195110326 
  48. Council of Europe Convention on preventing and combating violence against women and domestic violence։ 12 April 2011։ Վերցված է 8 October 2017 
  49. Citations:
  50. Young L (2002)։ World Hunger Routledge Introductions to Development։ էջ 20։ ISBN 9781134774944 
  51. Grantham-McGregor, Sally et al., the International Child Development Steering Group. “Developmental Potential in the First 5 Years for Children in Developing Countries.” Lancet 369.9555 (2007): 60–70. PMC. Web. 28 Nov. 2014.
  52. «Evidence-based interventions for improvement of maternal and child nutrition: what can be done and at what cost?»։ Lancet 382 (9890): 452–477։ August 2013։ PMID 23746776։ doi:10.1016/s0140-6736(13)60996-4 
  53. «Progress For Children: A Report Card On Nutrition»։ UNICEF 
  54. «Environment and health in developing countries»։ Priority environment and health risks։ World Health Organization։ 8 September 2016 
  55. Russel S. The economic burden of illness for households in developing countries: a review of studies focusing on malaria, tuberculosis, and human immunodeficiency virus/acquired immunodeficiency syndrome. Am J Trop Med Hyg 2004
  56. «Key facts from JMP 2015 report»։ World Health Organization (en-GB)։ Վերցված է 2017-11-17 
  57. «WHO | Lack of sanitation for 2.4 billion people is undermining health improvements»։ www.who.int։ Վերցված է 2017-11-17 
  58. 58,0 58,1 58,2 WHO and UNICEF (2017) Progress on Drinking Water, Sanitation and Hygiene: 2017 Update and SDG Baselines. Geneva: World Health Organization (WHO) and the United Nations Children’s Fund (UNICEF), 2017
  59. «People practicing open defecation (% of population) - Indonesia, Nigeria, Niger, Ethiopia, Sudan, India, Pakistan»։ data.worldbank.org։ The World Bank։ Վերցված է 15 October 2019 
  60. «Energy. Deploying off-grid technology to eradicate energy poverty»։ Science 338 (6103): 47–8։ October 2012։ PMID 23042871։ doi:10.1126/science.1222307 
  61. Power for the People Archived 2012-03-30 at the Wayback Machine. p. 3.
  62. Energy for Development: The Potential Role of Renewable Energy in Meeting the Millennium Development Goals Archived 27 May 2008 at the Wayback Machine. pp. 7-9.
  63. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 5 November 2013-ին։ Վերցված է 30 April 2018 
  64. «Indoor air pollution in developing countries: a major environmental and public health challenge»։ Bulletin of the World Health Organization 78 (9): 1078–92։ 2000։ PMC 2560841։ PMID 11019457 
  65. «Indoor air pollution, health and economic well-being»։ S.A.P.I.EN.S 1 (1)։ 2008 
  66. «Burden of disease from Indoor Air Pollution for 2012»։ WHO։ 2014-03-24։ Վերցված է 2014-03-28 
  67. «The health impacts of exposure to indoor air pollution from solid fuels in developing countries: knowledge, gaps, and data needs»։ Environmental Health Perspectives 110 (11): 1057–68։ November 2002։ PMC 1241060։ PMID 12417475։ doi:10.1289/ehp.021101057 
  68. «Indoor air pollution, health and economic well-being»։ S.A.P.I.EN.S 1 (1)։ 2008 
  69. Pink DH (April 19, 2006)։ «Investing in Tomorrow's Liquid Gold»։ Yahoo։ Արխիվացված է օրիգինալից April 23, 2006-ին 
  70. 70,0 70,1 West L (2006-03-26)։ «World Water Day: A Billion People Worldwide Lack Safe Drinking Water»։ About.com 
  71. «An overview of diarrhea, symptoms, diagnosis and the costs of morbidity»։ CHNRI։ 2010։ Արխիվացված է օրիգինալից May 12, 2013-ին 
  72. "China says water pollution so severe that cities could lack safe supplies". Chinadaily.com.cn. June 7, 2005.
  73. Kahn J, Yardley J (2007-08-26)։ «As China Roars, Pollution Reaches Deadly Extremes»։ New York Times 
  74. 74,0 74,1 74,2 «Climate vulnerability monitor 2010: the state of the climate crisis - Documents & Publications - Professional Resources»։ PreventionWeb.net։ Վերցված է 2013-06-26 
  75. 75,0 75,1 «Australia, the US and Europe are climate 'free-riders': it's time to step up»։ The Conversation (Australia edition)։ Վերցված է 4 May 2018 
  76. 76,0 76,1 76,2 Climate vulnerability monitor : a guide to the cold calculus of a hot planet։ DARA, Climate Vulnerable Forum (2nd ed.)։ [Madrid]: DARA։ 2012։ ISBN 9788461605675։ OCLC 828337356 
  77. D+C Development and Cooperation Archived 12 October 2012 at the Wayback Machine.
  78. Müller Benito (2008)։ International Adaptation Finance: The Need for an Innovative and Strategic Approach 4 (Oxford Institute for Energy Studies, Working Paper)։ Oxford: Oxford Institute for Energy Studies։ ISBN 978-1-901795-76-9։ Արխիվացված է օրիգինալից 29 February 2012-ին։ Վերցված է 11 October 2014 
  79. Damian Carrington, "Climate change will determine humanity's destiny, says Angela Merkel", The Guardian, 15 November 2017 (page visited on 15 November 2017).
  80. The World Bank, «Part One: Chapter 2: Reducing Human Vulnerability: Helping People Help Themselves», Managing social risks: Empower communities to protect themselves, http://siteresources.worldbank.org/INTWDR2010/Resources/5287678-1226014527953/Chapter-2.pdf , p. 109,WDR 2010 .
  81. Rigaud, Kanta Kumari; de Sherbinin, Alex; Jones, Bryan; Bergmann, Jonas; Clement, Viviane; Ober, Kayly; Schewe, Jacob; Adamo, Susana; McCusker, Brent; Heuser, Silke; Midgley, Amelia. 2018. Groundswell : Preparing for Internal Climate Migration. World Bank, Washington, DC.
  82. 82,0 82,1 Ansuategi, A, Greño, P, Houlden, V (May 2015)։ «The impact of climate change on the achievement of the post-2015 sustainable development goals»։ CDKN & HR Wallingford։ Վերցված է 20 May 2015 
  83. «How Climate Change Is Spurring Land Conflict in Nigeria»։ Time։ 28 June 2018 
  84. «The battle on the frontline of climate change in Mali»։ BBC News։ 22 January 2019 
  85. «The Deadliest Conflict You've Never Heard of»։ Foreign Policy։ 23 January 2019։ Արխիվացված է օրիգինալից 18 February 2019-ին 
  86. «The Sahel in flames»։ The New Humanitarian (անգլերեն)։ 2019-05-31։ Վերցված է 2019-06-23 
  87. «Climate change, food shortages, and conflict in Mali»։ Al-Jazeera։ 27 April 2015 
  88. 88,0 88,1 88,2 Edwards, S. "Trade Orientation, Distortions and Growth In Developing Countries." (n.d.): n. pag. 1-37
  89. Political factors that affect development | Make Wealth History
  90. Harrison A (1996)։ «Openness and Growth: A Time-series, Cross-country Analysis for Developing Countries»։ Journal of Development Economics 48 (2): 419–47։ doi:10.1016/0304-3878(95)00042-9 
  91. Verspoor A։ «Pathways to Change: Improving the Quality of Education in Developing Countries»։ World Bank Discussion Papers 53 
  92. «World Economic Outlook, October,2018, pp.134-135» (PDF)։ Վերցված է 2018-10-31 
  93. «World Economic Outlook, Database—WEO Groups and Aggregates Information, October 2018»։ Վերցված է 2018-10-31 
  94. 94,0 94,1 94,2 94,3 94,4 «IMF Advanced Economies List. World Economic Outlook, May 1998, p. 134»։ Վերցված է 2014-01-15 
  95. The recognition of Taiwan is disputed; most UN-member states officially recognise the sovereignty of the People's Republic of China over Taiwan, however, some others maintain non-diplomatic relations with the Republic of China. See Foreign relations of Taiwan.
  96. «World Economic Outlook, April 2001, p.157»։ Վերցված է 2014-01-15 
  97. «World Economic Outlook, April 2007, p.204»։ Վերցված է 2014-01-15 
  98. «World Economic Outlook, April 2008, p.236»։ Վերցված է 2014-01-15 
  99. 99,0 99,1 «World Economic Outlook, April 2009, p.184»։ Վերցված է 2014-01-15 
  100. Velinger Jan (28 February 2006)։ «World Bank Marks Czech Republic's Graduation to 'Developed' Status»։ Radio Prague։ Վերցված է 22 January 2007 
  101. «World Economic Outlook, April 2011, p.172»։ Վերցված է 2014-01-15 
  102. «World Economic Outlook, April 2014, p.160»։ Վերցված է 2014-05-21 
  103. «World Economic Outlook, April 2015, p.48»։ Վերցված է 2015-04-11 
  104. «World Economic Outlook, October 2012, p.180»։ Վերցված է 2016-08-04 
  105. 105,0 105,1 «World Economic Outlook, April 2016, p.148»։ Վերցված է 2016-06-25