Jump to content

Կամպալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կամպալա
Kampala
ԵրկիրՈւգանդա Ուգանդա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքKampala District?
Ներքին բաժանումMakindye Division?, Rubaga Division?, Kawempe Division? և Nakawa Division?
Հիմնադրված է1890 թ.
Մակերես189 000 000 քառակուսի մետր
ԲԾՄ1155 մ
Պաշտոնական լեզուանգլերեն և սվահիլի
Բնակչություն1 797 722 մարդ (2024)[1]
Ժամային գոտիUTC+3, ամառը UTC+4
Հեռախոսային կոդ(+256) 041
Պաշտոնական կայքkcca.go.ug(անգլ.)
Կամպալա (Ուգանդա)##
Կամպալա (Ուգանդա)

Կամպալա (անգլ.՝ և սվահիլի՝ Kampala), Ուգանդայի մայրաքաղաքը։ Տեղակայված է Վիկտորիա լճի հյուսիսային ափի մոտերքում։ Քաղաքը հիմնադրել է բրիտանացի գաղութաբնակ Ֆ. Լուգարդը 1890 թ. որպես ամրակետ Կամպալա բլրին։ Կամպալան երկաթգծային ուղիների կենտրոն է։ Կամպալայից 35 կմ հեռավորության վրա է գտնվում միջազգային օդանավակայանը (Էնտեբե)։ Քաղաքում զարգացած են քիմիական, փայտամշակման, սննդային, տեքստիլ, մետաղամշակման և այլ արդյունաբերական ճյուղեր։ Քաղաքի տարածքում գործում են Ուգանդայի թանգարանը, Ազգային համալսարանը, ազգային թատրոնը, Նելսոն Մանդելայի անվան Ազգային մարզադաշտը։

Ենթադրում են, որ անվանումն առացացել է բանտու լեզուների իմպալա «այծքաղ» բառից (այն բլուրը, որի վրա գտնվում է քաղաքը, անցյալում եղել է որսավայր)[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.ubos.org/wp-content/uploads/2024/12/National-Population-and-Housing-Census-2024-Final-Report-Volume-1-Main.pdf
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամպալա» հոդվածին։