Գվինեա Բիսաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գվինեա Բիսաու
Republica da Guiné-Bissau
Դրոշ
Դրոշ
Զինանշան
Զինանշան
Location Guinea Bissau AU Africa.svg
Գվինեա Բիսաուն Աֆրիկայի քարտեզում
Հիմնական տեղեկություններ
Պետական լեզուներ պորտուգալերեն
Մայրաքաղաք Բիսաու
Պետական կարգ նախագահական հանրապետություն
Մակերես 36.125 կմ²
Ազգաբնակչություն. 1.520.830 (2019) (46/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն Էստա է նոսա պատրիա բեմ ամադա
Արժույթ ԿԱՖֆրանկ (XAF)
Ժամային գոտի +0
Վեբ | ISO | Հեռ. .gw | GNB | +245
Գվինեա Բիսաուի քարտեզ
Գվինեա Բիսաուի քարտեզ


Գվինեա Բիսաուն (պորտուգալերեն՝ República da Guiné-Bissau), երկիր է Արևմտյան Աֆրիկայում։ Կազմված է մայրցամաքային մասից, Բոլամա կղզուց և Բիժագոշ կղզեխմբից (շուրջ 60 կղզի)։ Երկրի մակերևույթն առավելապես հարթավայրային է, տեղ-տեղ՝ ճահճոտ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գվինեա Բիսաուն գտնվում է Արևմտյան Աֆրիկայում։ Հյուսիսում սահմանակից է Սենեգալի (338 կմ), հարավում և արևելքում՝ Գվինեայի (386 կմ) հետ։ Արևմուտքում ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Կազմված են մայրցամաքային մասից, Բոլամա կղզուց և Բիշագոշ կղզիախմբից (մոտ 60 կղզիներ)։ Տարածքը 36,125 կմ² է։ Սահմանի երկարությունը 724 կմ։

Բնական պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի մակերևույթը առավելապես հարթավայրային (ամենաբարձր կետը՝ 300մ) է։ Գետերը՝ Կորուբալ, Ժեբա, Կաշելու կարճ են, բայց ջրառատ, տեղ–տեղ նավարկելի։ Կլիման հասարակածային մուսսոնային է, ամառը՝ խոնավ, ձմեռը՝ չոր։ Տարեկան միջին ջերմաստիճանը 26 °C է։ Տարեկան տեղումները՝ Ատլանտյան օվկիանոսի ափին 1500 մմ–ից (հյուսիսում) 3000 մմ (հարավում), ներքին շրջաններում՝ 1400 մմ։ Անձրևային սեզոնը ձգվում է մայիսից հոկտեմբեր։ Կան նավթի չհետախուզված հանքավայրեր։

Բնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսածածկույթը անցումային է․ սավանաներից՝ հասարակածային մշտադալար անտառների։ Կան կապիկներ, վարազներ, գոմեշներ, հովազներ։ Շատ են թռչուններն ու օձերը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թիվը 1 647 հազ․ մարդ (2013 թ․)։ Բնակչության միջին խտությունը՝ 41,6 մարդ։ Կյանքի միջին տևողությունը՝ 46,4 տարի։ Ազգային կազմը՝ բալանտե (27%), ֆուլբե (23%), մանջակ (14%)։ Ուրբանիզացման մակարդակը 24%: Պետական լեզուն՝ պորտուգալերեն, այլ լեզուներ՝ տեղական լեզուներ։

Պետական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գվինեա Բիսաուն անդամակցում է ՄԱԿ–ին, ԱՄՀ–ին, ԱՄԿ–ին։ Պետական կարգը՝ հանրապետություն։ Պետության ղեկավարը նախագահն է, կառավարության ղեկավարը՝ վարչապետը։ Բաժանվում է ինը օկրուգի։ Մայրաքաղաքը՝ Բիսաու (274 հազ․ մարդ)։ Խոշոր քաղաքներն են՝ Մանսոա, Սան–Դոմինգո, Բոլամա, Կատիո։ Խոշոր նավահանգիստներն են՝ Բիսաու, Բոլամա, Կաշեու։ Քաղաքական կուսակցոըթյուններն են՝ Սոցալիական վերածնման կուսակցություն, Հանրապետական կուսակցություն և այլն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XV դարից Գվինեա Բիսաուի տարածք են թափանցել պորտուգալացիներ, գաղութացրել են այն և վերածել ստրուկների վաճառահանման կետի։ Երկիրն անկախություն է ձեռք բերել 1973 թվականին։ Պետության կրկնակի անվանումը (երկրի Գվինեա և մայրաքաղաքի Բիսաու անուններով) Ֆրանսիական Գվինեա գաղութի տեղում ստեղծված Գվինեա պետությունից տարբերելու նպատակով է տրվել։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուզատնտեսական երկիր է (աշխարհի 10 ամենաաղքատ երկրներից է)։ Մշակում են գետնանուշ, բրինձ, բամբակենի, կաուչուկատուներ, կակաո, շաքարեղեգ։Կան փայտամշակման, օճառի ձեռնարկություններ։ Կատարում են փայտամթերում։ Արտահանում է ձուկ, ծովախեցգետին։ Ներմուծում է արդյունաբերական սարքավորումներ, մեքենաներ, շինանյութ, սննդամթերք։ [1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».