Jump to content

Արժույթի միջազգային հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արժույթի միջազգային հիմնադրամ
Տեսակմիջազգային ֆինանսական կազմակերպություն և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն
Երկիր ԱՄՆ[1][2]
ՀապավումԱՄՀ
ՀիմնադրվածՀուլիսի 7, 1944
Գլխադասային գրասենյակՎաշինգտոն ԿՇ,ԱՄՆ
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն
Վերադաս կազմակերպությունՄիավորված ազգերի կազմակերպություն
Անձնակազմ2908 մարդ (ապրիլի 30, 2022)[3]
Կայքimf.org

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) (անգլ.՝ International Monetary Fund, IMF), միջազգային կազմակերպություն է՝ տեղակայված Վաշինգտոն ԿՇ-ում, որին անդամակցում են 189 երկրներ, միտված է խթանելու համաշխարհային դրամային համագործակցությունը, ապահովել ֆինանսական կայունությունը, հեշտացնել միջազգային առևտուրը, զարգացնել աշխատանքը, կայուն տնտեսական աճը և կրճատել աղքատության մակարդակը ողջ աշխարհում։ Ձևավորվելով 1944 թվականին Բրետոն Վուդսի համաժողովում Հարի Դեքստեր Ուայթի և Ջոն Մեյնարդ Քեյնեսի գաղափարների հիման վրա՝ այն պաշտոնական ձևակերպում ստացավ 1945 թվականին, 29 երկրների անդամակցությամբ՝ նպատակ ունենալով վերականգնել միջազգային վճարման համակարգը։ Այժմ կազմակերպությունը կարևոր դեր է խաղում վճարման համակարգում դժվարությունների կառավարման և միջազգային ֆինանսական ճգնաժամերի հարցում։

ԱՄՀ -ն գործում է զարգացնելու համար անդամ երկրների տնտեսությունը՝ ֆինանսական ֆոնդի վիճակագրության հավաքագրման և վերլուծության, անդամ երկրների տնտեսությունների դիտարկման ու որոշակի պարտադիր քաղաքականությունների իրականացման միջոցով։ Կազմակերպության նպատակները սահմանված են Համաձայնագրի հոդվածներով, որոնք են՝ զարգացնել միջազգային դրամային համագործակցումը, միջազգային առևտուրը, արժույթի փոխանակման կայունությունը, կայուն տնտեսական աճի ապահովումը և ֆինանսական դժվարության պարագայում ռեսուրսների հասանելությունը անդամ երկրների համար։

ԱՄՀ դրամական միջոցների աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՀ յուրաքանչյուր անդամ-պետություն վճարում է անդամավճար, որը կոչվում է "քվոտա"։ Քվոտան հիմնականում որոշվում է անդամ-պետության ՀՆԱ-ի մեծությամբ և պաշտոնական ռեզերվով։ Քվոտաները թույլ են տալիս որոշելու անդամ-պետության ձայների քանակը։ Անդամավճարները ձևավորում են ԱՄՀ ֆոնդը, որտեղից օգնություն է տրամադրվում այն պետություններին, որոնք ունեն ֆինանսական դժվարություններ[4]։

Քվոտաների ընդհանուր գումարը կազմում է 238 միլիարդ SDR (Special Drowning Rights-փոխառության հատուկ իրավունքներ), որը համարժեք է 368 միլիարդ ԱՄՆ դոլարի[5]։

Յուրաքանչյուր պետության ձայների քանակը գոյանում է նրա "բազային ձայներից", որը կազմում է 250 ձայն՝ գումարած 1 ձայն յուրաքանչյուր 100 հազար SDR քվոտայի դիմաց[4]։

ԱՄՀ հիմնական նպատակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժույթի միջազգային հիմնադրամն արտարժույթով վարկեր է տրամադրում այն պետություններին, որոնք դժվարություններ ունեն կապված վճարային հաշվեկշռի հետ։ ԱՄՀ վարկերը օգնում են դյուրացնել կայունացման պրոցեսը, որը պետությունը պարտավորվում է իրականացնել, որպեսզի իր ծախսերը համապատասխանեցնի եկամուտներին, ինչը իրեն թույլ կտա կարգի բերել իր վճարային հաշվեկշիռը։ Սակայն ԱՄՀ վարկերը ուղղված են նաև պետական մի շարք գործառույթների իրականացմանը, այդ թվում կառուցվածքային բարեփոխումների, որոնք նպաստում են ինչպես վճարահաշվարկային հաշվեկշռի իրավիճակի բարելավմանը, այնպես էլ երկրի տնտեսական աճին երկարաժամկետ հատվածում։ Յուրաքանչյուր անդամ պետություն իրավունք ունի դիմել ԱՄՀ՝ ֆինանսական օգնության համար, եթե այն իր վճարային հաշվեկշռում ֆինանսավորման կարիք ունի։ Այսինքն, եթե այն իր արտաքին վճարումները իրականացնելու և ռեզերվները պահպանելու համար պաշտոնական փոխառությունների կարիք ունի և միաժամանակ չի ուզում դիմել այնպիսի միջոցների, «որոնք կարող են լուրջ վնաս հասցնել իր բարեկեցությանը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում»։ Այդպիսի միջոցները կարող են ներառել սահմանափակումներ առևտրում և վճարումներում, պահանջարկի կրճատմանը ներքին տնտեսությունում, ինչպես նաև ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկմանը։ Առանց ԱՄՀ վարկերի՝ երկրները ստիպված կլինեին վարել կայունացման առավել կտրուկ քաղաքականություն կամ դիմել այլ միջոցների, որոնք կխարխլեին բարեկեցությունը ազգային և միջազգային մակարդակում։ Այդպիսի հետևանքների բացառումը համարվում է ԱՄՀ գլխավոր նպատակներից մեկը։

  1. նպաստել միջազգային համագործակցությանը տարադրամա-ֆինանսական ոլորտում,
  2. նպաստել միջազգային առևտրի ընդլայնված ու հավասարակշռված աճին, հասնել զբաղվածության և իրական եկամուտների բարձր մակարդակի անդամ պետություններում,
  3. ապահովել տարադրամի ստաբիլություն և դասակարգված հարաբերություններ տարադրամի բնագավառում անդամ պետությունների միջև և թույլ չտալ տարադրամի արժեզրկում մրցակցային առավելություններ ձեռք բերելու նպատակով,
  4. աջակցել բազմակողմանի հաշվարկման համակարգերի ստեղծմանը և վալյուտային սահմանափակումերի վերացմանը անդամ պետությունների միջև,
  5. անդամ պետություններին ժամանակավորապես արտարժույթով միջոցներ տրամադրել, որոնք վերջիններիս հնարավորություն կտան վերացնել հավասարակշռության խախտումները իրենց վճարային հաշվեկշիռներում։

ԱՄՀ հիմնական գործառույթները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • դրամական քաղաքականության մեջ աջակցում միջազգային համագործակցությանը
  • միջազգային առևտրի ընդլայնում
  • կրեդիտավորում
  • դրամի փոխարժեքի կարգավորում
  • խորհրդատվություն պարտապան-պետություններին
  • միջազգային ֆինանսական վիճակագրության ստանդարտների մշակում
  • միջազգային ֆինանսական վիճակագրության հավաքագրում և հրապարակում

ԱՄՀ–ի ստեղծման երեք հիմնական գործառույթներն էին․ երկրների միջև ֆիքսված փոխանակման ցուցիչի պայմանավորվածության հսկողություն, այդպիսով օժանդակել կառավարություններին ղեկավարել փոխանակման ցուցիչները և թույլ տալով խթանել տնտեսական աճը։ Այս միջոցառումները պետք է կանխարգելեին համաշխարհային ճգնաժամերի տարածումը և վերականգնեին համաշխարհային տնտեսությունը Մեծ Դեպրեսիայից և Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո, ապահովել ներդրումներ, ինչպիսիք են ենթակառուցվածքները։

Քրիստին Լեգարդ, ԱՄՀ տնօրեն

Համաշխարհային տնտեսության դիտարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՀ հանձնառել է միջազգային դրամական և ֆինանսական համակարգի դիտարկումը և անդամ երկրների տնտեսական և ֆինանսական քաղաքականություններին հետևելու գործընթացը։ Այս գործունեությունը համարվում է դիտարկում և դյուրին է դարձնում միջազգային համագործակցությունը։ 1970–ական թվականներին Բրետոն Վուդսի համակարգի ֆիքսված փոխանակման արժեքի ամրագրումից հետո դիտարկումը դարձավ ավելի շատ գործընթացների միջոցով փոփոխությունների իրականացում, քան նոր պարտավորությունների ընդունման միջոցով և հիմնադրամի պարտականությունները պահապանից վերածվեցին վերահսկողի։

Ֆոնդը վերլուծում է յուրաքանչյուր երկրի տնտեսական և ֆինանսական քաղաքականության համապատասխանելիությունը տնտեսական աճի համաչափության հասնելու գործում, և գնահատում է այս գործընթացների ազդեցությունը այլ երկրների,ինչպես նաև համաշխարհային տնտեսության վրա։ 1995 թվականին ԱՄՀ–ն և Ֆինանսական Կոմիտեն սկսեցին աշխատել տվյալների տարածման ստանդարտների ուղղությամբ, ինչը թույլ կտար տնտեսական և ֆինանսական տվյալները տարածել հասարակության մեջ։ ԱՄՀ–ն և Ֆինանսական Կոմիտեն մշակեցին երկու ուղեցույցներ տվյալների տարածման համար․ Ընդհանուր տվյալների տարածման համակարգը և Հատուկ տվյալների տարածման ստանդարտը։

Գործադիր Խորհուրդը հաստատեց Ընդհանուր տվյալների տարածման համակարգ և Հատուկ տվյալների տարածման ստանդարտը համապատասխանաբար 1996 և 1997 թվականներին։ Այս ծրագրի հիմնական նպատակն է բարելավել վիճակագրական տվյալների կոնկրետ ասպեկտները։ Այն նաև Համաշխարհային Բանկի Հազարամյակի Զարգացման ծրագրի և Աղքատության կրճատման Մարտավարության մաս է կազմում։

Ի՞նչ է իրենից ներկայացնում ծրագիրը, որին աջակցում է ԱՄՀ-ը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե երկիրը դիմում է ԱՄՀ-ին օգնության համար, ուրեմն, հնարավոր է, որ այն գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ, կամ մոտ է ճգնաժամին, իր արժույթը ենթարկվում է սպեկուլյատիվ հարձակումների արժութային շուկայում, իր միջազգային պահուստները հյուծված են, տնտեսական ակտիվությունը գտնվում է լճացման մեջ կամ նվազում է, իսկ սնանկությունների քանակը աճում է։ Այդ դեպքում երկրի արտաքին վճարումների բնագավառում իրավիճակի բարելավման և տնտեսության կայուն աճի ապահովման համար հարկավոր է պաշտոնական և մասնավոր ֆինանսավորման որոշակի համադրություն։ ԱՄՀ-ը առաջարկություններ է անում երկրի կառավարությանը տնտեսական քաղաքականության միջոցների վերաբերյալ, որոնք թույլ կտան գոյություն ունեցող պրոբլեմներին ամենաարդյունավետ լուծումներ գտնել։ Որպեսզի ԱՄՀ-ը նույնպես կարողանա ֆինանսավորում տրամադրել, այն պետք է տվյալ երկրի իշխանությունների հետ համաձայնության հասնի մի շարք հարցերի շուրջ։ Մասնավորապես՝ այն քաղաքականության վերաբերյալ, որն ուղղված է կոնկրետ, քանակականորեն որոշված նպատակների իրականացմանը որոնք պետք է ապահովեն կայունություն արտաքին հաշիվներում, դրամավարկային և ֆինանսական ոլորտներում և ապահովեն կայուն տնտեսական աճ։ Ծրագրի ողջ պարունակությունը կառավարության կողմից հավաքվում է «Նպատակների մասին նամակի» մեջ, որն ուղարկվում է ԱՄՀ կարգադրիչ-տնօրենին։ Ծրագիրը, ԱՄՀ ֆինանսավորման օգնությամբ, մշակվում է երկրի իշխանությունների կողմից ԱՄՀ անձնակազմի հետ սերտ համագործակցությամբ՝ հաշվի առնելով տվյալ երկրի կոնկրետ հանգամանքները և պահանջները։ Դա հարկավոր է ծրագրի արդյունավետության ապահովման համար, ինչպես նաև բնակչության կողմից հավանություն ստանալու համար։ Այդպիսի հավանությունը վճռական նշանակություն ունի ծրագրի հաջողության համար։

Բացի դրանից՝ յուրաքանչյուր այդպիսի ծրագիր մշակվում է ճկուն մոտեցման հիման վրա, որպեսզի դրա իրականացման ժամանակ հնարավոր լինի վերանայել և վերագնահատել ծրագիրը հանգամանքների փոփոխության դեպքում։ Բազմաթիվ ծրագրեր իրականում վերանայվում են իրականացման ընթացքում։

ԱՄՀ վարկավորման գործիքները և դրանց էվոլյուցիան

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՀ-ը վարկեր է տրամադրում տարբեր կանոնների և «մեխանիզմների» շրջանակներում, որոնք ձևավորվել են անցյալ տարիների ընթացքում, անդամ-պետությունների կարիքները հոգալու նպատակով։ Այդ մեխանիզմներով տրամադրվող վարկերի ժամկետները, ինչպես նաև այդ վարկերի տրամադրման և մարման պայմանները տարբեր են, և կախված են վճարային հաշվեկշռի հետ կապված պրոբլեմների բնույթից ու այն հանգամանքներից, որոնց վրա դրանք կողմնորոշված են։

ԱՄՀ 12 ամենախոշոր փոխառուները (1974-2000 թթ) միլիարդ ՓՀԻ /փոխառության հատուկ իրավունք/

ԱՄՀ ֆինանսավորման մեծ մասը տրամադրվում է վարկավորման հետևյալ երեք տիպերի շրջանակներում՝ “Ստենդբայ” վարկի մասին պայմանավորվածությունները համարվում են ԱՄՀ վարկային քաղաքականության կորիզը։ Դրանք առաջին անգամ օգտագործվել են 1952 թ-ին և նախատեսված են վճարային հաշվեկշռի հետ կապված կարճաժամկետ պրոբլեմների լուծման համար։ Միջնաժամկետ ընդլայնված պայմանավորվածությունները որոնք գործում են ԱՄՀ ընդլայնված վարկավորման մեխանիզմի մեջ նախատեսված են այն երկրների համար, որոնք պրոբլեմներ ունեն վճարային հաշվեկշռի ֆինանսավորման հետ, ինչը պայմանավորված է կառուցվածքային պրոբլեմներով։ Այսինքն, դրանց վերացման համար կարող է ավելի շատ ժամանակ պահանջվել, քան մակրոտնտեսական ոլորտում առաջացած թերությունների ողղման համար։ Կառուցվածքային քաղաքականության միջոցները կապված ընդլայնված վարկավորման մասին պայմանավորվածությունների հետ ներառում են բարեփոխումները, որոնք ուղղված են տնտեսության գործունեության բարելավման հետ։ Մասնավորապես, հարկային համակարգի և ֆինանսական ոլորտի բարեփոխումներ, պետական ձեռնարկությունների մասնավորեցում և քայլեր որոնք կօգնեն ավելի ճկուն դարձնել աշխատանքի շուկան։ 1970-ականների ավարտից ԱՄՀ-ը արտոնյալ վարկեր է տրամադրում աղքատ անդամ-պետություններին, որպեսզի դրանք կարողանան՝ կարգի բերել արտաքին հաշիվները, ապահովել տնտեսական աճ և բարձրացնել բնակչության կենսամակարդակը։ Ներկայումս գործող մեխանիզմը՝ «Աղքատության կրճատմանը և տնտեսական աճի խրախուսմանն ուղղված ֆինսանսավորման մեխանիզմ» (PRGF), շրջանառության մեջ է դրվել որպես նախկինում գործող «Կառուցվածքային վերակառուցման ընդլայնված ֆինանսավորման մեխանիզմի» (ESAF) փոխարինիչ-1999 թվականի նոյեմբերին, որպեսզի աղքատության կրճատումը և տնտեսական աճը դարձնել տնտեսական քաղաքականության գլխավոր նպատակներից մեկը։ 1990-ականների վերջերին ԱՄՀ-ն մեխանիզմներ մտցրեց, որոնք կոչված էին օգնել որոշ երկրների հաղթահարել անսպասելիորեն առաջացած անվստահությունը շուկայում և այդպիսով կանխել “շղթայական ռեակցիան” ` տնտեսական ճգնաժամերի տարածումը այն երկրների վրա որոնք վարում են խելամիտ քաղաքականություն։ ԱՄՀ-ը նաև վարկեր է տրամադրում այն երկրներին որոնց վճարային հաշվեկշռի հետ կապված պրոբլեմները առաջացել են բնական աղետներից, պատերազմական գործողություններից և արտահանման-ներմուծման հետ խնդիրներ որոնք առաջացել են անկախ այդ երկրի կամքից կամ գործողություններից։Ներկայումս ԱՄՀ գլխավոր վարկառուներն են զարգացող երկրները, երկրներ`որոնք անցում են կատարում պլանային համակարգից շուկայականին, ինչպես նաև ձևավորվող շուկայով երկրներ` որոնք հաղթահարում են տնտեսական ճգնաժամերի հետևանքները։ Այդ երկրներից շատերը ունեն միայն սահմանափակ մուտք դեպի միջազգային կապիտալի շուկաներ, մասամբ պայմանավորված տնտեսական դժվարություններով։ 1970-ականների վերջից սկսած բոլոր զարգացած արդյունաբերական երկրները ի վիճակի են հոգալ կապիտալի շուկայում իրենց ֆինանսական պահանջները, բայց ԱՄՀ գոյության առաջին երկու տասնամյակներում կազմակերպության ֆինանսավորման կեսը ուղղվում էր այդ երկրներ։

ԱՄՀ տրամադրած վարկերի մասնաբաժինը զարգացած և զարգացող երկրներին տրվող %։

ԱՄՀ վարկավորման կարևորագույն տարրերը.

  • ԱՄՀ-ը չի համարվում օգնություն տրամադրող գործակալություն կամ զարգացման բանկ։ Վարկերի տեսքով տրամադրվող գումարները դեպոնացվում են կենտրոնական բանկում, երկրի միջազգային ռեզերվները լցնելու համար, որով կօժանդակվի վճարային հաշվեկշռի կարգավորման գործընթացը։ Ի տարբերություն գործակալությունների վարկերի ԱՄՀ վարկերը չեն տրամադրվում կոնկրետ ծրագրի իրականացման համար։
  • ԱՄՀ վարկի տրամադրումը պայմանավորված է վարվող քաղաքականությամբ. վարկառուն պետք է մի քաղաքականություն վարի, որը կօգնի հաղթահարել իր խնդիրները։ Պայմանները, որոնք ներկայացվում են վարկառուին, նպաստում են, որ երկիրը իր խնդիրներիի լուծումը մի կողմ չդնի և պարտքեր կուտակի, այլ կարողանա ամրացնել իր տնտեսությունը և մարել պարտքերը։ Համապատասխան երկիրը պետք է համաձայնության հասնի պատրաստվող բարեփոխումների շուրջ, իսկ ԱՄՀ-ն վարկերը տրամադրում է քայլ առ քայլ՝ կախված նրանից, թե երկիրը ինչպես է կատարում իր վրա վերցված պարտավորությունները։
  • ԱՄՀ վարկավորումն ունի ժամանակային սահմանափակումներ։ Կախված ֆինանսավորման օգտագործվող մեխանիզմներից՝ վարկերի տրամադրումը կարող է տևել վեց ամսից մինչև չորս տարի։ Մարման ժամկետը 3.25-ից 5 տարի կարճաժամկետ (“Ստենդբայ”) վարկերի համար, կամ 4.5-ից 10 տարի միջնաժամկետ ֆինանսավորման (ընդլայնված վարկավորման պայմանավորվածության) համար։ Սակայն 2000 թվականին որոշվեց սահմանել մարման սպասման կրճատված ժամկետ 2.25-ից 4 տարի “Ստենդբայի” համար, և 4.5-ից 7 տարի ընդլայնված վարկավորման պայմանավորվածության համար։ Աղքատ երկրների համար վարկերի մարման ժամկետը PRGF արտոնյալ համակարգի սահմաններում 5.5-ից 10 տարի։
  • ԱՄՀ-ը ենթադրում է, որ պարտքատերերը իր նկատմամբ ունեցած վարկերը պետք է մարեն առաջին հերթին։ Վարկառու երկիրը իր վերցրած գումարը պետք է հետ վերադարձնի ըստ սահմանված գրաֆիկի, որպեսզի այդ միջոցները հնարավոր լինի օգտագործել այլ երկրներին վարկեր տրամադրելու համար։ Չնայած որ ԱՄՀ-ը ունի միջոցներ պարտքերի կուտակումը կանխելու համար, երկրները իրենք էլ գիտակցում են ԱՄՀ առաջնությունը այլ կազմակերպությունների նկատմամբ և աշխատում են չխախտել այդ չգրված օրենքը։
  • Այն երկրները, որոնք վարկեր են ստանում ստանդարտ (ոչ արտոնյալ) մեխանիզմների շրջանակներում, տոկոսները վճարում են շուկայական դրույքներով և կոմիսսիոն վճարներով։ Ցածր եկամուտներով երկրները որոնք վարկեր են վերցնում աղքատության հաղթահարման և տնտեսական աճ ապահովելու համար, տոկոսները վճարում են 0.5% արտոնյալ դրույքով։

Անդամ պետությունների կողմից պարտավորությունների բարեխիղճ կատարման վերաբերյալ երաշխիքների ուժեղացման համար ԱՄՀ-ը 2000 թ-ին մի շարք պահանջներ է մտցրել երկրների կենտրոնական բանկերի համար, ներքին վերահսկողության, ֆինանսական հաշվետվությունների և աուդիտի վերաբերյալ։ Միաժամանակ ԱՄՀ գործադիր խորհուրդը մի շարք միջոցներ է սահմանել խեղաթյուրված տեղեկատվություն տրամադրելու համար երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։

Դեպքերի մեծ մասում ԱՄՀ տրամադրած վարկերը օգնում են ծածկել երկրի ֆինանսական պահանջմունքների միայն մի մասը։ Սակայն ԱՄՀ-ից վարկ ստանալու համար երկիրը կատարում է մի շարք տնտեսական և քաղաքական բարեփոխումներ, որը վստահություն է ներշնչում ներդրողների և այլ վարկատուների մեջ, ինչը օգնում է նոր ֆինանսավորման աղբյուրներ գտնել։

Զարգացման հիմնական փուլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

“Ստենդբայ” վարկավորումը կիրառվել է 1952 թվականին, որի առաջին վարկառուն է եղել Բելգիան 50 միլիոն դոլար ռեզերվների համալրման համար։ ՍտենդԲայ տերմինը նշանակում է, որ համապատասխան պարտականությունները կատարելու դեպքում պետությունը անպայման կստանա փոխառությունը։ Գրեթե բոլոր պետությունները օգտագործում են այս հնարավորությունը։

Սահմանվեց մեխանիզմ, որի հիմնական նպատակը հումք արտահանող երկրներին օգնություն տրամադրել էր այն դեպքում, երբ արտահանումից եկամուտները կտրուկ նվազել են, կամ համաշխարհային շուկայում գները կտրուկ իջել են։

1970-ական թվականներին, երբ նավթի գները կտրուկ բարձրացան, ԱՄՀ-ն փորձեց այդ հավելյալ կուտակված միջոցները կրկին օգտագործել։ Այս ծրագիրը անվանվեց ժամանակավոր նավթային մեխանիզմ։ 1974-ից մինչև 1976 թվականները ԱՄՀ-ն վարկեր էր վերցնում նավթ արտահանող երկրներից և տրամադրում ներմուծողներին, որպեսզի դեֆիցիտը կարողանային ֆինանսավորել։

1974 թվականին ստեղծվեց ԱՄՀ-ի վարկավորման ընդլայնված տարբերակ, որը պետք է տրամադրվեր այն պետություններին, որոնք ոնեն վճարային դեֆիցիտ՝ կապված կառուցվածքային դժվարությունների հետ։ Հիմնականում կիրառվում է մինչև 3 տարի ժամկետով վարկերի տրամադրում՝ ևս 1 ով երկարացնելու հնարավորությամբ։ Առաջին վարկառուն Քենիան էր 1975 թվականին։

1980ականներին ԱՄՀ-ն ստանձնեց Լատինական Ամերիկայի պարտքային ճգնաժամի կարգավորման ֆունկցիան։ Աշխատելով երկրների ղեկավարության և միջազգային մի շարք կառույցների հետ՝ այդ թվում նաև բանկերի։ Օգնեց ձևավորել միջնաժամկետ ծրագրեր որոնք կլուծեին խնդիրները, և մեծ մասամբ ֆինանսավորեց դրանք իր ֆինանսական միջոցների հաշվին, նաև հանդիսացավ միջնորդ այլ կազմակերպություններից միջոցներ ներգրավելուլ գործում։

1989 թվականից սկսած՝ ԱՄՀ-ն օգնություն ցուցաբերեց Կենտրոնական Եվրոպայի, Բալթյան և հետխորհրդային մի շարք պետությունների, որպեսզի նրանք պլանային տնտեսությունից անցնեն դեպի շուկայականի։ Այս ծրագրի շրջանակում բարելավում են իրավական, ինստիտուցիոնալ կառույցները։ 1993 թվականին ընդունվեց օգնության տրամադրման մեխանիզմ, որը գործեց մինչև 1995 թվականը։

1994-1995 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս թվականներին Մեքսիկան խորը ֆինանսական ճգնաժամի մեջ էր։ Խաղի կանոների փոփոխությունը հանգեցրեց երկրից զանգվածային կապիտալի արտահոսքի։ Մեքսիկայի կառավորություն շատ արագ և արդյունավետ կատարեց բարեփոխումներ, որոնք օգնեցին տնտեսությանը։ Այդ ծրագրի ֆինանսավորողն էր ԱՄՀն՝ 17.8 միլիարդ դոլար վարկավորում։ Այն համարվում է ամենածավալուն օգնությունը։

1996 թվականին ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկը համատեղ մի ծրագիր սկսեցին, որի նպատակն էր աղքատ երկրներին օգնել հաղթահարել պարտքերը և կառուցել գործուն տնտեսություն կարճ ժամանակահատվածում։ 1999 թվականին այս ծրագիրը ընդլայնվեց, որպեսզի ավելի արագ կարողանան լուծել տվյալ հիմնահարցերը։ Միաժամանակ պլանայինից շուկայականի անցման խորագիրը վերափոխվեց և ավելի ուշադրություն դարձրեց աղքատության հաղթահարմանը։

1997-1998 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիական ֆինանսական ճգնաժամի հաղթահարման համար ԱՄՀ-ն տրամադրեց ավելի քան 36 միլիարդ դոլար օգնություն Ինդոնեզիային, Կորեային, Թայլանդին, որպեսզի կայունացնի տնտեսությունը և կառուցվածքային բարեփոխումներ իրականացնի։ 1997 թվականին հատուկ ֆոնդ ստեղծվեց, որտեղ կենտրոնացված միջոցները օգտագործվում էին կարճաժամկետ խնդիրների լուծմանը, որոնք առաջացել էին գործընկեր երկրի անկայունության կամ երկրից կապիտալի արտահոսքի դեպքում։

2000 թվականի նոյեմբերին վերլուծվեցին ԱՄՀ-ի բեոլոր մեխանիզմները, որպեսզի պարզվեր՝ ծառայում են դրանք իրենց նպատակին, թե ոչ։ Արդյունքում 4 ծրագիր փակվեց, վերափոխվեցին որոշ ծրագրերի մասեր։ Այս ամենը հիմք հանդիսացավ ԱՄՀ-ի առավել արագ և ճիշտ արձագանքման։

ԱՄՀ-ն սահմանեց առևտրային ինտեգրման մեխանիզմ, որի նպատակն էր թեթևացնել կարճաժամկետ հատվածում բացասական հետևանքները տնտեսությունում, երբ թերի զարգացած երկիրը ինտեգրվում է ավելի մրցակցային շուկա։

Անդամ երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՀ անդամ հանդիսացող երկրներից ոչ բոլորն են ինքնիշխան, հետևաբար ոչ բոլորն են ՄԱԿ-ի անդամ հանդիսանում։ Անդամ երկրներ հասկացության ներքո առկա երկրները, որոնք ՄԱԿ-ի անդամ չեն, ինքնիշխան տարածքներ են հատուկ իրավական կարգավիճակով,, որոնց պաշտոնապես գործում են ՄԱԿ-ի լիիրավ անդամ երկրների ինքնիշանության ներքո,ինչպիսիք են՝ Արուբան, Կուրակաոն, Հոնգ Կոնգը, Մկաուն, և Կոսովոն։

ԱՄՀ անդամ բոլոր երկրները Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի անդամ են։

Նախկին անդամ երկրներ են՝ Կուբան( կազմից դուրս է եկել 1964 թ.-ին), Չինաստանի Հանրապետությունը (Թայվան), որը հեռացվեց ՄԱԿ-ից ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի աջակցությունը կորցնելուց հետո, և փոխարինվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությամբ, այնուամենայնիվ Չինաստանի Թայվան նահանգը ներառված է ԱՄՀ-ի պաշտոնական ինդեքսում։

Բացի Կուբայից, կան ՄԱԿ-ի անդամ այլ պետություններ որոնք ԱՄՀ անդամ չեն։ Դրանք են՝ Անդորրան, Լիխտեյնշտեյնը, Մոնակոն, Հյուսիսային Կորեան։

Նախկին Չեխոսլովակիան հեռացվել է թվականին պահանջված տվյալները տրամադրել ձախողելու պատճառով և կրկին ընդունվել է 1990 թվականին, Թավշյա հեղափոխությունից հետո, իսկ Լեհաստանը՝ 1950 թվականին լքել է ԽՍՀՄ ճնշումների ազդեցությամբ, բայց կրկին միացել է 1986-ին։

Որակավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկացած երկիր կարող է դիմել ԱՄՀ անդամ դառնալու համար։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում, երբ Հիմնադրամը նոր էր ձևավորվել, անդամակցության կանոները թույլ էին։ Երկրները պետք է կատարեին պարբերական անդամավճարներ համաձայն իրենց քվոտայի, որպեսզի զերծ մնային արժույթի նկատմամբ կիրառվող սահմանափակումներից ՝ մինչև ԱՄՀ–ի թույլտվությունը, հետևել ԱՄՀ Համաձայնագրի հոդվածներով սահմանված Վարքագծի կանոնակարգին և ապահովել ազգային տնտեսական տեղեկատվություն։ Այսուհանդրեձ, ֆինանսավորման համար դիմող կառավարությունների համար գործում են ավելի խիստ պահանջներ։

Որոշ պետություններ, չնայած հիմնադրամի անդամ լինելուն՝ բարդ հարաբերությունների մեջ են գտնվում ԱՄՀ–ի հետ թույլ չտալով վերջինիս իրենց կառավարել։

Առավելությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՀ անդամ երկրները հասանելիություն ունեն և կարող են ազդեցություն ունենալ բոլոր երկրների տնտեսական քաղաքականության մասին տեղեկությանը, տեխնիկական օժանդակություն տրամադրել բանային, ֆիսկալ և արժույթի փոխանակման հարցերում, ինչպես նաև ֆինանսական աջակցություն տրամադրել վճարման դժվարությունների, ինչպես նաև առևտրի և ներդրումների հնարավորությունների ավելացման ժամանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արժույթի միջազգային հիմնադրամ» հոդվածին։