Միջազգային արժութային-ֆինանսական կառույցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջազգային արժութային-ֆինանսական կառույցներ, մեկ կամ մի քանի երկրների կողմից հիմնադրված ֆինանսական կառույց, որը հանդիսանում է միջազգային իրավունքի ուսումնասիրության առարկա։ Այդ կառույցների սեփականատերեր կամ բաժնետերեր հիմնականում հանդես են գալիս ազգային կառավարությունները, չնայած այլ միջազգային կազմակերպություններ ու կառույցներ ևս, որոշ դեպքերում կարող են լինել բաժնետերեր։ Շատ հայտնի ֆինանսական կառույցներ ստեղծվել են մի քանի երկրների համագործակցության արդյունքում, չնայած գոյություն ունեն նաև այնպիսիները, որոնք հիմնադրվել են երկկողմ համաձայնության արդյունքում և տեխնիկապես դասվում են ֆինանսական կառույցների թվին։ Ամենահայտնի միջազգային արժութային-ֆինանսական կառույցները հիմնադրվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որպեսզի աջակցեն Եվրոպայի վերակառուցմանը և ապահովեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կստեղծեն նպաստավոր պայմաններ միջազգային համագործակցության ակտիվացման և համաշխարհային ֆինանսական համակարգի կայունացման համար։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմակողմանի զարգացման բանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմակողմանի զարգացման բանկը կառույց է, որը ստեղծվել է մի քանի երկրների կողմից և որը ֆինանսավորում ու մասնագիտական խորհրդատվություն է տրամադրում շարունակական զարգացում ապահովելու համար։ Բազմակողմանի զարգացման բանկը միավորում է մի շարք անդամների, այդ թվում զարգացած դոնոր երկրներ և զարգացող վարկառու երկրներ։ Բազմակողմանի զարգացման բանկը նախագծերին տրամադրում է ֆինանսավորում երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքով` վերջինիցս ցածր տոկոսադրույքով և դրամաշնորհների տեսքով։

Ստորև ներկայացնենք բազմակողմանի զարգացման բանկերի մի քանի օրինակներ՝

Գոյություն ունեն նաև մի քանի «ենթաշրջանային» բազմակողմանի զարգացման բանկեր։ Նրանց անդամակցում են հիմնականում վարկառու երկրները։ Զարգացման բանկերը, համաշխարհային կապիտալի շուկայից ստանալով փոխառություններ, դրանք պարտքով տրամադրում են անդամ երկրներին։ Քանի որ գործում է վճարման պատասխանատվության արդյունավետ բաժանման մեխանիզմ, ապա այս բանկերը առավել էժան կարող են ձեռք բերել փոխառու միջոցները, քան ցանկացած անդամակից երկիր։ Այս բանկերի խումբը ներառում է հետևյալ բանկերը՝

  • Կարիբյան զարգացման բանկ (CDB)
  • Կենտրոնական Ամերիկայի տնտեսական ինտեգրման բանկ (CABEI)
  • Արևելյան Աֆրիկայի զարգացման բանկ (EADB)
  • Արևմտյան Աֆրիկայի զարգացման բանկ (BOAD)
  • Սևծովյան առևտրի և զարգացման բանկ (BSTDB)
  • Տնտեսական համագործակցության կազմակերպության առևտրի և զարգացման բանկ (ETDB)
  • Եվրասիական զարգացման բանկ (EDB)
  • Հարավային Ամերիկայի զարգացման բանկ (Nadbank)

Գոյություն ունեն նաև մի շարք ֆինանսական կառույցներ։ Ֆինանսական կառույցները նման են բազմակողմ զարգացման բանկերին, միայն դրանք երբեմն առավել մեկուսացված ու առանձնացված են, քանզի ունեն ավելի սահմանափակ անդամակցությունների հնարավորություն և հաճախ կենտրոնանում են առանձնահատուկ նախագծերի ֆինանսավորման վրա։

  • Եվրոպական հանձնաժողով (EC)
  • Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ (IFAD)
  • Սկանդինավյան ներդրումային բանկ (NIB)
  • ՕՊԵԿ-ի զարգացման միջազգային հիմնադրամ (OFID)
  • Տնտեսական համագործակցության միջազգային բանկ (IBEC)
  • Միջազգային ներդրումային բանկ (IIB)
  • Աֆրիկայի տնտեսական զարգացման արաբական բանկ (BADEA)

Բրետոն-Վուդսյան հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Բրետոն-Վուդսյան համակարգ

Ամենահայտնի միջազգային արժութային-ֆինանսական կառույցները հիմնադրվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որպեսզի աջակցեն Եվրոպայի վերակառուցմանը և ապահովեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կստեղծեն նպաստավոր պայմաններ միջազգային համագործակցության ակտիվացման և համաշխարհային ֆինանսական համակարգի կայունացման համար։ Դրանք ներառում են Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Միջազգային ֆինանսական կորպորացիան։ Այսօր աշխարհում ամենախոշոր ֆինանսական կառույցը համարվում է Եվրոպական ներդրումային բանկը, որը միայն 2011 թվականին ներդրել է 61 միլիարդ եվրո տարբեր նախագծերում։

Հիմնադրված Անուն Նոր հասցե Նշումներ Գլխամասային գրասենյակ
1944 IMF Արժույթի միջազգային հիմնադրամ http://www.imf.org ԵՄ գործակալություն Վաշինգտոն
1944 IBRD Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ http://www.worldbank.org Համաշխարհային բանկի խումբ Վաշինգտոն
1956 IFC Միջազգային ֆինանսական կորպորացիա http://www.ifc.org Համաշխարհային բանկի խումբ Վաշինգտոն
1960 IDA Միջազգային զարգացման ասոցացիա http://www.worldbank.org/ida Համաշխարհային բանկի խումբ Վաշինգտոն
1966 ICSID, Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն http://icsid.worldbank.org/ICSID/Index.jsp Արխիվացված 2014-06-06 Wayback Machine Համաշխարհային բանկի խումբ Վաշինգտոն
1988 MIGA Բազմակողմանի ներդրումների երաշխավորման գործակալություն http://www.miga.org Համաշխարհային բանկի խումբ Վաշինգտոն

Տարածաշրջանային զարգացման բանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանային զարգացման բանկերը կազմված են մի քանի տարածաշրջանային հաստատություններից, որոնք կատարում են Համաշխարհային բանկի խմբի նույն գործառույթները, միայն այն տարբերությամբ, որ գործունեությունը ծավալվում է կոնկրետ տարածաշրջանի վրա։ Բաժնետերերը սովորաբար տարածաշրջանների երկրներն ու դոնոր երկրներն են հանդիսանում։ Այս տարածաշրջանային բանկերից ամենահայտնիները ընդգրկում են այն տարածաշրջանները, որոնք մոտավորապես համապատասխանում են Միացյալ ազգերի կազմակերպության տարածաշրջանային դասակարգումներին, ներառյալ՝ Միջամերիկյան զարգացման բանկը, Աֆրիկյան զարգացման բանկը, Կենտրոնական Ամերիկայի տնտեսական ինտեգրման բանկ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։ Իսլամական զարգացման բանկը ի տարբերություն վերոնշյալների, հանդիսանում է բազմակողմանի զարգացման բանկերի առաջատարներից մեկը։ Վերջինս Համաշխարհային բանկից հետո միակ բազմակողմ զարգացման բանկն է, որը ունի գլոբալ անդամակցություն։ Իսլամական զարգացման բանկի անդամ 56 երկրները սփռված են Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում և Լատինական Ամերիկայում։

Հիմնադրված Անուն Նոր հասցե Նշումներ Գլխամասային գրասենյակ
1959 IDB Միջամերիկյան զարգացման բանկ http://www.IADB.org Ամերիկա, հիմնականում Լատինական Ամերիկա Վաշինգտոն
1960 CABEI Կենտրոնական Ամերիկայի տնտեսական ինտեգրման բանկ http://www.cabei.org Կենտրոնական Ամերիկա Տեգուչիգալպա
1964 AfDB Աֆրիկական զարգացման բանկ http://www.afdb.org Աֆրիկա Աբիդջան
1973 IsDB Իսլամական զարգացման բանկերի խումբ http://www.isdb.org 56 երկրներ Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում և Լատինական Ամերիկայում Ջեդդահ
1966 ADB Ասիական զարգացման բանկ http://www.adb.org Ասիա Մանիլա
1970 CAF Լատինական Ամերիկայի զարգացման բանկ http://www.caf.com Լատինական Ամերիկա Կարակաս
29/5/91 EBRD Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը http://www.ebrd.com Լոնդոն
16/4/56 CEB Եվրոպայի խորհրդի զարգացման բանկ http://www.coebank.org Արխիվացված 2017-08-16 Wayback Machine Համակարգված կազմակերպություն Փարիզ

Երկկողմ զարգացման բանկեր և գործակալություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկկողմ զարգացման բանկը ֆինանսական հաստատություն է, հիմնադրված մեկ երկրի կողմից զարգացող երկրներում զարգացման նախագծերի ֆինանսավորման նպատակով։ Օրինակները ներառում են՝

  • Նիդերլանդների զարգացման ֆինանսական կազմակերպություն[1], Գլխամասային գրասենյակ՝ Հաագա, երկկողմ զարգացման բանկերից ամենամեծը ամբողջ աշխարհում։
  • Գերմանական զարգացման կորպորացիա,Գլխամասային գրասենյակ՝ Կոլոնյե, Գերմանիա[2]։
  • Ֆրանսիական զարգացման գործակալություն[3],հիմնադրված 1816 թվականին, Գլխամասային գրասենյակ՝ Փարիզ, Ֆրանսիա։
  • Համագործակցության զարգացման կորպորացիա[4], ֆինանսական կառույցի սեփականատերն է Միացյալ Թագավորությունը ի դեմս կառավարության, գլխամասային գրասենյակ՝ Լոնդոն։

Տարածաշրջանային այլ ֆինանսական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարևան երկրների կողմից հիմնադրված ֆինանսական հաստատություններ, որոնք ստեղծվել են միջազգայնորեն, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործունեություն ծավալելու և ֆինանսավորում տրամադրելու համար, նրանցից շատերը կենտրոնական բանկերն են, հետո զարգացման և ներդրումային բանկերը։ Ստորև ներկայացվող աղյուսակում դասակարգված են ըստ հիմնադրման ժամանակագրական հաջորդականության։ Որոշ հաստատություններ սկսել են իրենց գործունեությունը ոչ ֆորմալ եղանակով ավելի քան 2 տասնամյակ առաջ, մինչ դրանք պաշտոնապես օրինականացվել են, օրինակ՝ Հարավ-Արևելյան Ասիայի կենտրոնական բանկերի կենտրոնը։

Հիմնադրված Անուն Նոր հասցե Նշումներ Գլխամասային գրասենյակ
17/5/1930 BIS Միջազգային հաշվարկների բանկ http://www.bis.org Բոլոր կենտրոնական բանկերի բանկը, 60 անդամ Բազել
1958 EIB Եվրոպական ներդրումային բանկ http://www.eib.org Եվրոպական միություն Լյուքսեմբուրգ
2/15/1965 AACB Կենտրոնական բանկերի աֆրիկական միություն http://www.aacb.org/ Բաղկացած է աֆրիկական 40 կենտրոնական բանկերից Սենեգալ
10/7/1970 IIB Միջազգային ներդրումային բանկ http://www.iib.int Բաղկացած է 9 անդամ երկրներից, 3 տարբեր մայրցամաքներից Մոսկվա
8/1976 NIB Սկանդինավյան ներդրումային բանկ[5] http://www.nib.int Զարգացող երկրներում և անդամ 8 երկներում վարկավորման գործառնություններ[6] Հելսինկի
3/2/1982 SEACEN Հարավ-Արևելյան Ասիայի կենտրոնական բանկերի կենտրոնը http://www.seacen.org Ասիական 19 կենտրոնական բանկեր Կուալա Լումպուր
24/1/1997 BSTDB Սևծովյան առևտրի և զարգացման բանկ http://www.bstdb.org 11 անդամ երկրներ Հունաստան
1998 ECB Եվրոպական կենտրոնական բանկ http://www.ecb.int ԵՄ 18 երկրների կենտրոնական բանկեր, որոնք անցել են եվրոյի օգտագործման Ֆրանկֆուրտ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կլիմայի ներդրումային ֆոնդեր
  • Զարգացման ֆինանսական հաստատություն
  • Բրետոն-Վուդսյան համակարգ
  • Ֆինանսական կայունության խորհուրդ
  • Համաշխարհային ֆինանսական համակարգ
  • Ազգային զարգացման բանկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  2. «Homepage». Deginvest.de. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  3. «Home». Afd.fr. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  4. «Home». cdcgroup.com/. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. «Nordic Investment Bank». Nib.int. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  6. «Nordic Investment Bank - About NIB». Nib.int. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]