Գետնանուշ
Գետնանուշ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Dalbergieae |
Ցեղ | Գետնանուշ (Arachis) L., 1753 |
Գետնանուշ, կոնճեղ, հավլոլիկ, ծաղկավոր բույսերի ցեղ, ընտանիք՝ բակլազգիներ (Fabaceae):
«Գետնանուշ» անունը ստացել է հավանաբար հունարեն՝ αράχνη– սարդ բառից, պատճառը նրա պտուղների նմանությունն է սարդին։ Շատ տեսակներից՝ այս ցեղին պատկանող, աճում են հիմնականում Բրազիլիայում, միայն մի տեսակ՝ արդյունագործական գետնանուշը կամ հողային ընկույզը (Arachis hypogaea), շատ հայտնի է բոլոր երկրներում, դրա շնորհիվ ունի մեծ արդյունաբերական նշանակություն, արդյունահանվում է հիմնականում արևադարձային երկրներում՝ Ամերիկա, Ասիա և Աֆրիկա, Եվրոպական երկրներից, Իսպանիա, Իտալիա, Ուկրաինա և Ֆրանսիա։
Ունի մոտավորապես 70 տեսակ[1]։ Տեսակների մեծ մասը վայրի են։ Բոլոր տեսակները խոտային բույսեր են բարդ տերևներով։ Գետնանուշի սերմերը պարունակում են մինչև 60% յուղ և մինչև 34% սպիտակուց։ Յուղը օգտագործվում է անմիջապես սննդի, ինչպես նաև պահածոների, հրուշակեղենի և օծանելիքի արդյունաբերության մեջ։ Գետնանուշի քուսկը պարունակում է մինչև 48% սպիտակուց և 8% ճարպ։ Ցողուններով կարելի է կերակրել անասուններին։ Գետնանուշի միջին բերքը ոռոգվող հողերում կազմում է 10-12ց/հա։ Սակայն բարենպաստ պայմաններում և բարձր ագրոտեխնիկայի դեպքում գետնանուշի բերքը հասնում է 35ց/հա և ավելի։
Բուսաբանական բնաթագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետնանուշը (չինական ընկույզ, հողի պիստակ) (Arachis hypogaea L.) միամյա խոտաբույս է, կանգուն կամ փռվող թփի ձևով։ Գետնանուշի արմատը թափանցում է հողի մեջ մինչև 186 սմ խորությամբ և ճյուղավորվում է մինչև 140 սմ շառավիղով։ Ցողունը և նրա ճյուղավորությունները ծածկված են խիտ, բարդ, զույգ փետրավոր տերևներով։ Ծաղիկները հավաքված են ծաղկափթթության մեջ, որոնք տարբեր աստիճանի հոծախիտ ողկույզներ կամ հուրաններ են։ Ծաղիկների գույնը լինում է վառ դեղին կամ նարնջագույն տարբեր նրբերանգներով։ Գետնանուշի ծաղկման շրջանը շատ երկարատև է (հունիսից մինչև օգոստոսի վերջը, երբեմն էլ մինչև հոկտեմբեր)։ Վեգետացիոն ժամանակաշրջանի ընթացքում մեկ բույսի վրա կազմակերպվում է մինչև 2000 ծաղիկ, սրանց մեծ մասը ծաղկում է բերքահավաքից մի քանի շաբաթ առաջ, այդ պատճառով էլ պտուղ չեն տալիս։ Գետնանուշի ծաղիկները երկու տիպի են՝ վերգետնյա և ստորգետնյա։ Այդ ծաղիկների երկու տիպերն էլ ինքնափոշոտվող են։ Բեղմնավորվելուց հետո սերմնարանի ներքևի մասը երկարում է, առաջացնելով գինոֆոր, որը սկզբում աճում է դեպի ներս, իսկ ապա ծռվում է և աճում դեպի ներքև։ Գինոֆորը թափանցում է հողի մեջ 8-10 սմ խորությամբ, և աճը դադարում է։ Գինոֆորի ծայրին գտնվող սերմնարանն ընդունում է հորիզոնական դիրք և, սկսվում է պտղի զարգացումը։ Թփային ձևերի մոտ վերին ծաղկափթթությունների գինոֆորները կարող են չհասնել մինչև հողին։ Գետնանուշի պտուղը գլանաձև կամ բոժոժանման ունդ է։ Այն պարունակում է 1-7 սերմ (հաճախ 2-4)։ Սերմերը երկար-օվալաձև և կլորավուն են։ Սերմնաթաղանթը ձևերի մեծ մասի մոտ բաց վարդագույն կամ մուգ կարմիր է։
Ձևերը և տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակովի գետնանուշը ստորաբաժանվում է երեք ենթատեսակների՝ հարավամերիկյան, ասիական և սովորական։ Մեր երկրում մշակվող տեսակները պատկանում են սպիտակասերմ և կարմրասերմ խմբերին։
Կենսաբանական առանձնահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետնանուշը ջերմասեր, լուսասեր և խոնավասեր բույս է։ Սերմերը սկսում են ծլել 12-14 ջերմաստիճանի պայմաններում։ Ծիլերը շատ զգայուն են սառնամանիքների նկատմամբ և ջերմաստիճանը մինչև մինուս 10 իջնելու դեպքում մահանում են։ Աշնանային 1,5-20 սառնամանիքները վնասում են վեգետատիվ զանգվածին, իսկ մինուս 80-ի դեպքում հողից փորված թարմ ունդերի սերմերը կորցնում են ծլունակությունը։ Գետնանուշի աճի և զարգացման համար լավագույն ջերմաստիճանը 25-300 է, 12-130-ից ցածր ջերմության դեպքում պտուղներ չեն կազմակերպվում։ Գետնանուշը պահանջկոտ է խոնավության նկատմամբ, հատկապես ծաղկման սկզբից մինչև պտուղների կազմակերպման վերջը։ Ցանքից մինչև ծաղկումն ընկած ժամանակահատվածում գետնանուշը խոնավության նկատմամբ պակաս պահանջկոտ է։ Այդ ժամանակ այն բավարար չափով է տանում երաշտը։ Ունդերի հասունացման ժամանակ պակասում է գետնանուշի ջրի պահանջը։ Ավելորդ խոնավության դեպքում երկարում է վեգետացիոն շրջանը և ավելանում է հասունացած ունդերի քանակը։ Գետնանուշի համար լավագույնը թեթև մեխանիկական կազմ ունեցող սևահողերն են։ Գետնանուշի համար պիտանի չեն անստրուկտուր, աղակալած և ճահճացած հողերը, ինչպես նաև այն հողամասերը, որոնց վրա կանգնում են ջրերը։
Կիրառությունը բժշկության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը] Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Պտղից ստանում են որակյալ յուղ, որն իր հատկություններով մոտ է նուշին։ Քուսպից ստանում են օսլա կամ կերակրում անասուններին։ Պտուղը պարունակում է մինչև 60 տոկոս ճարպային թթուներ, 25 տոկոս սպիտակուց, շաքար, բջջանյութ, սապոնին, վիտամին E, նիկոտինաթթու (PP), պանտոտենաթթու (B5), բիոտին (H), քոլին (B4)։
Հարուստ է հակաօքսիդանտ հատկություն ունեցող պոլիֆենոլային նյութերով, որոնց պարունակությանը պտուղը ջերմային մշակման ենթարկելու ընթացքում հասնում է մինչև 20-25 տոկոսի։ 100 գրամ հումքի մեջ պարունակվում է 2,8 մգ քոէնզիմ՝ Q10։
Յուղi մեջ պարունակվող չհագեցած լինոլի թթուն ունի հակասկլերոտիկ ազդեցություն։ Պատյանը պարունակում է գլիկոզիդ արախիտոզիդ, ներկանյութեր, կանաչ մասում կա ալկալոիդ արախին։
Խորհուրդ է տրվում սիրտ-անոթային հիվանդությունների, դեպրեսիայի, սթրեսի, ուռուցքների կանխարգելման համար, դանդաղեցնում է ծերացման ընթացքը։
Յուղը օգտագործվում է դեղագործական և գեղարարական նպատակներով։
Զգուշացում
[խմբագրել | խմբագրել կոդը] Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Գետնանուշի կալորիականությունը բարձր է. աղաջրում տապակածը՝ 585, խաշածը՝ 375 կկալ է։ Պարունակում է ալերգեն նյութեր։
Խորհուրդ չի տրվում գիրության, հոդատապի, արթրոզի դեպքում։
Ստամոքսի և տասներկումատնյա խոցի ոչ սուր ընթացքի դեպքում. Փոշիացրեք պտուղը, թրմեք եռջրում (1։20)։ Խմեք հեղուկը։
Դիմադրողականությունը բարձրացնելու համար. Պտուղը տաքացրեք յուղի մեջ (կարճատև), առանձնացրեք կճեպը, և 1 ճ/գ-ն թրմեք երկու շաբաթ մութ տեղում՝ 150 մլ օղու մեջ։ Խմեք օրը 7-10 կաթիլ՝ կաթի հետ։ Պտուղը կերեք։
Ագրոտեխնիկայի առանձնահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետնանուշը սովորաբար տեղադրում են ցանքաշրջանառության շարահերկային դաշտում՝ աշնանացան ցորենից կամ աշնանացան գարուց հետո, սակայն սրա համար լավ նախորդ է հանդիսանում շարահերկ կուլտուրաներից եգիպտացորենը։ Որպես ազոտ հավաքող բույս, այն արժեքավոր նախորդ է հանդիսանում բազմաթիվ կուլտուրաների համար։ Գետնանուշը շատ զգայուն է պարարտանյութերի, հատկապես ֆոսֆորական, իսկ պալարաբակտերիաննրի թույլ գործունեության դեպքում՝ նաև ազոտականի նկատմամբ։ Հանքային պարարտանյութերի ազդեցությունը խիստ կերպով բարձրանում է՝ օրգանական պարարտանյութերի հետ համատեղ օգտագործելու դեպքում։ Գետնանուշի բարձր բերք ստանալու համար, բացի հիմնական և ցանքակից պարարտացումից, տալիս են երկու սնուցում՝ սերմնարանների կազմակերպման սկզբնական շրջանում և ինտենսիվ պտղագոյացման ժամանակ։ Նախնական երեսվար արված դաշտերում ցրտահերկի վաղ, խորը վարը ուժեղ կերպով բարձրացնում է գետնանուշի բերքը և որակը։ Հզոր հումուսային հորիզոն ունեցող և ստորերկրյա ջրերը խորը կանգնած հողերում ցրտահերկի խորությունը պետք է լինի 30 սմ։ Հողի նախացանքային մշակությունը բաղկացած է վաղ գարնանային փոցխումից և մի քանի (2-3) կուլտիվացիաներից՝ միաժամանակյա փոցխումով։ Գետնանուշի ամբողջական ունդերով ցանքը տալիս է անհամերաշխ և ուշացած ծիլեր։ Դրա համար նպատակահարմար է ցանքը կատարել պտղահան սերմերով ցանք։ Սերմի նախապատրաստումը ցանքին բաղկացած է ունդերի կեղևահանում, սերմերի մաքրում և սորտավորում աշխատանքներից։ Խոշոր սերմերն առավել բերքատու են, մանր և չմշկված սերմերը ցանքի համար չեն օգտագործվում։ Ցանքից առաջ սերմերը ախտահանամ են գրանոզանով, 1ց սերմի համար 150-200 գ պրեպարատի հաշվով և մշակում նիտրագենով։ Գետնանուշը ցանում են, երբ հողի 10 սմ խորության վրա օրվա միջին ջերմաստիճանը լինում է 14-15°C-ից ոչ պակաս։ Առավել տարածված է գետնանուշի ցանքի քառակուսի-բնային եղանակը՝ 70x70 սմ սխեմայով, յուրաքանչյուր բնում պետք է լինի 5-6 բույս։ Գետնանուշը կարելի է ցանել և սովորական լայնաշարք եղանակով՝ 60-70 սմ միջշարային տարածությամբ։ Ցանքի նորման տատանվում է 40-95 կգ սահմաններում։ Ունդերով ցանելու դեպքում այդ նորմաներն ավելանում են 30%-ով։ Բուսածածկի լավագույն խտությունը հեկտարի վրա քառակուսի բնային և լայնաշար ցանքի դեպքում կազմում է շուրջ 100-120 հազար բույս։ Գետնանուշի սերմերը պետք է ցանել 6-5սմ խորությամբ։ Հողային կեղև առաջանալու դեպքում, մինչև ծիլերի երևալը, այն փշրում են թեթև փոցխերով, պտտվող հողուրագներով կամ կողավոր գլանվակներով։ Ծիլերը երևալուց հետո փոցխում են։ Գետնանուշի խնամքի հետագա աշխատանքը միջշարային տարածությունների փխրեցումներն են։ Միջշարային տարածությունների առաջին փխրեցումը ուղեկցվում է քաղհանիչ փոցխերի օգտագործմամբ։ 3-4 տերև երևալու դեպքում նոսրացնում են, յուրաքանչյուր բույսի համար թողնելով շուրջ 1000 սմ սնման մակերես։ Գետնանուշի ցանքերում բուկլիցը կատարում են գինոֆորների առաջացման շրջանում։ Առատ տեղումների դեպքում բուկլից պետք է կատարել 2-3 անգամ։ Գետնանուշի բերքահավաքը սկսում են, առանց սպասելու նրա լրիվ հասունացմանը։ Այդ անհրաժեշտությունը բխում է նրանից, որպեսզի բերքահավաքն ավարտեն մինչև սառնամանիքները։ Հավաքում են կարտոֆիլաքանդիչներով կամ հատուկ մեքենաներով (գետնանուշա-ամբարձիչներով, գետնանուշահավաք կոմբայններով)։ Ունդերը ցողուններից անջատելու համար օգտագործում են գետնանուշա-հնձող մեքենաներ։ Թարմ հավաքած գետնանուշը պարունակում Է 18-20% խոնավություն, այդայդ պատճառով էլ լրացուցիչ չորացնում են, խոնավությունը հասցնելով մինչև 8-10%-ի։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Arachis angustifolia (Chodat & Hassl.) Killip ex Hoehne
- Arachis appressipila Krapov. & W.C.Greg.
- Arachis archeri Krapov. & W.C.Greg.
- Arachis batizocoi Krapov. & W.C.Greg.
- Arachis benensis Krapov. & al.
- Arachis benthamii Handro
- Arachis brevipetiolata Krapov. & W.C.Greg.
- Arachis burchellii Krapov. & W.C.Greg.
- Arachis burkartii Handro
- Arachis cardenasii Krapov. & W.C.Greg.
- Arachis chiquitana Krapov. & al.
- Arachis correntina (Burkart) Krapov. & W.C.Greg.
- Arachis cruziana Krapov. & al.
- Arachis cryptopotamica Krapov. & W.C.Greg.
- Arachis dardani Krapov. & W.C.Greg.
- Arachis decora Krapov. & al.
- Arachis diogoi Hoehne
- Arachis douradiana Krapov. & W.C.Greg.
- Arachis duranensis Krapov. & W.C.Greg.
- Arachis giacomettii Krapov. & al.
- Arachis glabrata Benth.
- Arachis glandulifera Stalker
- Arachis gracilis Krapov. & W.C.Greg.
- Arachis guaranitica Chodat & Hassl.
- Arachis hassleri Krapov., Valls & C.E.Simpson
- Arachis hatschbachii Krapov. & W.C.Greg.
- Arachis helodes Krapov. & Rigoni
- Arachis hermannii Krapov. & W.C.Greg.
- Arachis herzogii Krapov. & al.
- Arachis hoehnei Krapov. & W.C.Greg.
- Arachis hypogaea L. — Арахис культурный, կամ земляной орех
- Arachis ipaensis Krapov. & W.C.Greg.
- Arachis kempff-mercadoi Krapov. & al.
- Arachis kretschmeri Krapov. & W.C.Greg.
- Arachis kuhlmannii Krapov. & W.C.Greg.
- Arachis lignosa (Chodat & Hassl.) Krapov. & W.C
- Arachis lutescens Krapov. & Rigoni
- Arachis macedoi Krapov. & W.C.Greg.
- Arachis magna Krapov. & al.
- Arachis major Krapov. & W.C.Greg.
- Arachis marginata Gardner
- Arachis martii Handro
- Arachis matiensis Krapov. & al.
- Arachis microsperma Krapov. & al.
- Arachis monticola Krapov. & Rigoni
- Arachis nitida Valls, Krapov. & C.E.Simpson
- Arachis oteroi Krapov. & W.C.Greg.
- Arachis palustris Krapov. & al.
- Arachis paraguariensis Chodat & Hassl.
- Arachis pflugeae C.E.Simpson, Krapov. & Valls
- Arachis pietrarellii Krapov. & W.C.Greg.
- Arachis pintoi Krapov. & W.C.Greg. — Арахис Пинто[2]
- Arachis praecox Krapov. & al.
- Arachis prostrata Benth.
- Arachis pseudovillosa (Chodat & Hassl.) Krapov. & W.C
- Arachis pusilla Benth.
- Arachis repens Handro
- Arachis retusa Krapov. & al.
- Arachis rigonii Krapov. & W.C.Greg.
- Arachis schininii Krapov., Valls & C.E.Simpson
- Arachis setinervosa Krapov. & W.C.Greg.
- Arachis simpsonii Krapov. & W.C.Greg.
- Arachis stenophylla Krapov. & W.C.Greg.
- Arachis stenosperma Krapov. & W.C.Greg.
- Arachis subcoriacea Krapov. & W.C.Greg.
- Arachis sylvestris (A.Chev.) A.Chev.
- Arachis trinitensis Krapov. & W.C.Greg.
- Arachis triseminata Krapov. & W.C.Greg.
- Arachis tuberosa Benth.
- Arachis valida Krapov. & W.C.Greg.
- Arachis vallsii Krapov. & W.C.Greg.
- Arachis villosa Benth.
- Arachis villosulicarpa Hoehne
- Arachis williamsii Krapov. & W.C.Greg.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 24)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնանուշ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնանուշ» հոդվածին։ |
|