Գենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Գենտ
Gent
Դրոշ Զինանշան
Vlag van Gent.svg Wapenschild van Gent.svg

Gent vanuit Meestentoren1.JPG
Կոորդինատներ: 51°3′0″ հս․ լ. 3°43′0″ ավ. ե. / 51.05000° հս․. լ. 3.71667° ավ. ե. / 51.05000; 3.71667
Երկիր Բելգիա Բելգիա
Ենթարկում Վարչական կենտրոն
Տարածաշրջան Ֆլամանդական շրջան
Նահանգ Արևելյան Ֆլանդրիա
Մակերես 156,18 կմ²
Խոսվող լեզուներ նիդերլանդերեն
Բնակչություն 248 242 մարդ (2013)
Խտություն 1600 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ +32 9
Փոստային ինդեքսներ 9000-9052
Պաշտոնական կայք gent.be
##Գենտ (Բելգիա)
Red pog.png

Գենտ (հոլ.՝ Gent [ʝɛnt], ֆր.՝ Gand [gɑ̃]), քաղաք Բելգիայի Թագավորության Ֆլամանդական տարածաշրջանում։ Արևելյան Ֆլանդրիա նահանգի մայրաքաղաքն ու վարչական կետնրոնն է։

Բնակչությունը 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչությունը կազմում էր 594 582 մարդ, իսկ 2013 թվականի տվյալներով՝ 248 242 մարդ[1][2]: Տեղակայված է Լիս գետի՝ Շելդա գետ թափվելու տեղայնքում։ Նավահանգիստ է (կապված է Շելդայի գետաբերանի Գենտ-Թերնեուզեն ջրանցքի հետ)։

Խոշոր ուսումնական կենտրոն է։ Այստեղ են տեղակայված համալսարանը և չորս բարձրագույն դպրոցներ։

Գենտը կազմված է Գենտ քաղաքից և այն շրջապատող մի շարք փոքր քաղաքներից՝ Աֆսնեե, Դեստելդոնկ, Դրոնգեն, Գենտբրյուգգե, Լեդեբերգ, Մարիակերկե, Մենդոնկ, Օօստակեր, Սենտ Ամադսբերգ, Սենտ Դենիզ Վեստրեմ, Սենտ Քրյոյս Վինկել, Վոնդելգեմ և Զվեյնաարդե։ Քաղաքի տարածքը (մունիցիպալ տարածքը) կազմում է 1205 կմ² (465 քառակուսի մղոն):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական պեղումները վկայում են այն մասին, որ Լիս և Շելդա գետերի միախառնման վայրում գոյություն են ունեցել բնակավայրեր ընդհուպ մինչև քարի և երկաթի դարերը[3]: Հռոմեական ժամանակաշրջանի մասին գրավոր աղբյուրներ չկան, սակայն հնագիտական աշխատանքները վկայում են բնակավայրի գոյության մասին։

Քաղաքի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն արդեն VII դարում քաղաքն արդեն խոշոր բնակավայր էր։ Ըստ վարկածներից մեկի, քաղաքը հիմնադրվել է դեռևս հին հռոմեական կայսրության ժամանակաշրջանում և նրա անվանումը ծագում է կելտական «condati» բառից, որը թարգմանաբար նշանակում է «գետերի միախառնման վայր»: Առաջին անգամ հիշատակվել է 665 թվականին որպես լատ.՝ Gandavum:

Ֆրանկների հարձակումից հետո V դարի սկզբին հին նիդերլանդական լեզվին փոխարինեց լատիներենը և կելտերենը:

Մոտ 650 թվականին սուրբ Ամանդը Գենտի շրջանում հիմնադրել է երկու աբբայություններ (սուրբ Պետրոս և սուրբ Բավո):

1000 և 1550 թվականների միջև Գենտը Եվրոպայի երկրորդ խոշոր քաղաքն էր՝ զիջելով միայն Փարիզին:

XIX դարում Գենտ քաղաքում արագորեն սկսեց զարգանալ տեքստիլ արդյունաբերությունը: Տնտեսական աճին նպաստեց XIX դարի սկզբում կառուցված Գենտ-Թերնեուզեն ջրանցքը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենտի նավահանգիստը, որը գտնվում է քաղաքի հյուսիսում, համարվում է Բելգիայի երրորդ խոշոր քաղաքը։ Այն կապվում է Գենտ – Թերնեուզեն ջրանցքի միջոցով, որն ավարտվում է Արևմտյան Շելդայի մոտ գտնվող նիդերլանդական Թերնեուզեն նավահանգստի մոտ։ Բացի այդ, նավահանգիստը սպասարկում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են ArcelorMittal, Volvo Personvagnar, Volvo Trucks, Honda և Stora Enso ընկերությունները։

Գենտի համալսարանը և դրա հետ կապված մի շարք ընկերություններ տեղակայված են քաղաքի կենտրոնական և հարավային հատվածներում։ Որպես Արևելյան Ֆլանդրիա նահանգի խոշորագույն քաղաք, Գենտում կան բազմաթիվ հիվանդանոցներ, դպրոցներ և առևտրի կենտրոններ։

Գենտում նաև տեղակայված է Flanders Expo համալիրը, որը խոշորագույնն է Ֆլանդրիայում և մեծությամբ երկրորդը Բելգիայում։


Գենտ քաղաքի համայնապատկերը
Գենտ քաղաքի համայնապատկերը


Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Կյոպենի կլիմաների դասակարգման, Գենտ քաղաքը գտնվում է օվկիանոսային կլիմայական գոտում, որտեղ դիտվում են օդի ջերմաստիճանի հաճախակի տատանումներ[4]:

Գենտ, Բելգիաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 6
(43)
6
(42)
10
(50)
13
(55)
17
(62)
19
(67)
22
(72)
22
(72)
18
(65)
14
(58)
9
(49)
8
(46)
13.7
(56.8)
Միջին ցածր °C (°F) 2
(36)
1
(34)
4
(40)
6
(43)
10
(50)
13
(55)
15
(59)
14
(58)
12
(54)
9
(48)
6
(42)
4
(39)
8
(46.5)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 21 15 20 18 20 19 16 17 18 19 19 19 221
աղբյուր: Weatherbase [5]

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենտ քաղաքն ունի 7 քույր-քաղաքներ.[6]

  1. Գերմանիա  Վիսբադեն (1969 թվականից)
  2. Ճապոնիա  Կանաձավա (1971 թվականից)
  3. Գերմանիա  Մելլե (1977 թվականից)
  4. Մարոկկո  Մոհամեդիա (1982 թվականից)
  5. Մեծ Բրիտանիա  Նոթինգհեմ (1958 թվականից)
  6. Ֆրանսիա  Սենտ Ռաֆայել (1958 թվականից)
  7. Էստոնիա  Թալին (1982 թվականից)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Statistics Belgium; Werkelijke bevolking per gemeente op 1 januari 2008 (excel-file) Population of all municipalities in Belgium, as of 1 January 2008. Retrieved on 2008-10-19.
  2. Statistics Belgium; De Belgische Stadsgewesten 2001 (pdf-file) Definitions of metropolitan areas in Belgium. The metropolitan area of Ghent is divided into three levels. First, the central agglomeration (agglomeratie) with 278,457 inhabitants (1 January 2008). Adding the closest surroundings (banlieue) gives a total of 423,320. And, including the outer commuter zone (forensenwoonzone) the population is 594,582. Retrieved on 2008-10-19.
  3. «History of Ghent»։ www.gent.be։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-22-ին։ Վերցված է 2006-05-05  (չաշխատող հղում)
  4. «Climate Summary for Ghent, Belgium»։ weatherbase.com։ Վերցված է մայիսի 18, 2015 
  5. «Weatherbase.com»։ Weatherbase։ 2013  Retrieved on October 26, 2013.
  6. Gent van A tot Z: Zustersteden(նիդեր.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]